ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մե՛նք, Ո՛չ Իրենք․․․ Մե՛ր, Ո՛չ Թէ Իրե՛նց Սարերը

31 Օգոստոս 2024

Սպասելի՞ էր այս ահաւոր պատկերը։ Այն ալ ինչպէ՜ս…

Եւ ահա՛, Արցախի ամբողջական պարպումէն գրեթէ տարի մը ետք,

Բազմաթիւ սրբատեղիներու, վանքերու, եկեղեցիներու, յուշարձաններու եւ խաչքարերու կանոնաւոր ու ծրագրուած քանդումէն ետք,

Կարգը եկաւ կոթողական կառոյցին՝ Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» կամ «Տատիկ-Պապիկ» անունով յայտնի յուշարձանի «դիմափոխման», փաստացի սրբապղծման։

Խոր իմաստ ունի վիթխարի կողոթը, որ քանդակուած է հայկական կարմիր տուֆով, քար մը՝ որ ինքնին հայկականութեան վկայական է:

Ստեփանակերտի հիւսիսային մուտքին կառուցուած կոթողը կանգնած է 1967-ին։ Անիկա կը խորհրդանշէ Արցախի բնակիչներուն կառչածութիւնը իր հողին եւ արմատներուն։

Մասնագէտներ այս գործը որակած են տարեցներու, այսինքն՝ մեր պապերուն ու տատերուն ձօնուած յուշակոթող մը։

Բնական է այս բնութագրումը, մանաւանդ, երբ այցելուն իր դիմաց կը տեսնէ խրոխտ ու հպարտ տարեց զոյգ մը՝ արցախցի ամուսինների` ուս-ուսի, հպարտ հայեացքով եւ վրիժառու կեցուածքով։ Անոնց մարմինը մխրճուած է Արցախի հողին մէջ:

Հողին կառչած զոյգ մը, որ պատրաստ է դիմագրաւելու ամէն դժուարութիւն, տանջանք ու զրկանք։

Եւ յանկարծ… Ատրպէյճանի պետական մշակութային հիմնարկը զայն կ՛անուանէ ատրպէյճանական արուեստի գործ մը, որ իբր թէ կառուցուած է Խանքենդի (Ստեփանակերտի ազերիական անուանումը) քաղաքին մէջ, 1967 թուականին, իբր թէ ցայտուն օրինակ Ատրպէյճանի բազմամշակութային եւ ազգային-կրօնական հանդուրժողականութեան։ Եւ իբրեւ ապացոյց, ազերիներ հաւաքուած են կոթողին շուրջ եւ ուրախ-զուարթ կը պարեն, մէկն ալ կը բարբաջէ. Արցախը Ատրպէյճանի կը պատկանի…

Ապատեղեկատուութիւնը յայտնապէս յօրինուած ու տարածուած է համբակներու կողմէ. այս մշակութային հիմնարկը մինչեւ իսկ «խապար» չունի, թէ այս գործին մէկ փոքրատիպը իբրեւ հայկական յուշարձան ներկայացուած է Իտալիոյ մէջ կազմակերպուած ցուցահանդէսի մը եւ մեծ հետաքրքրութիւն ստեղծած է։

Ատրպէյճանի մշակոյթի պաշտպան այդ հիմնարկը վստա՛հաբար քաջատեղեակ է, որ այդ կոթողական գործին հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր եւ հանրահռչակ քանդակագործ Սարգիս Պաղտասարեան։

Ճարտարապետն է Եուրի Յակոբեան, իսկ «Մե՛նք ենք, մեր սարերը» անունակոչումն ալ կատարած է Բագրատ Ուլուպապեանը, որ այդ օրերուն սերտօրէն գործակցելով եւ խորհրդակցելով Արցախի մարզային խորհուրդի նախագահ Մուշեղ Օհանջանեանի հետ, որոշած է Ստեփանակերտի մօտակայ բլրակին վրայ կանգնեցնել այդ «զոյգ»-ը։

Ազերիները ունին իրենց խեղաթիւրող «վարկած»-ը: Պաքու կը փորձէ աշխարհը համոզել, թէ յուշարձանը կառուցուած ու տեղադրուած է խորհրդային տարիներուն, երբ Արցախի Ինքնավար Մարզը Ատրպէյճանի մաս կը կազմէր, եւ թէ՝ Խորհրդային Միութեան անդամ Ատրպէյճանի պիւտճէէն յատկացուած գումարներով իրականացած է այս աշխատանքը։

Եւ… ջարդը, մշակութայի՛ն ցեղասպանութիւնը կը շարունակուի։ Միացեալ Ազգերու Կազմակերպութի՜ւն, «Եունեսքօ՜» եւ այլ կառոյցներ կը մնան անկարող, անարդար ու անտարբեր։ Վստահաբար, հոն ալ գործի լծուած են ազերիական քարիւղի «փեթրօ-տոլարները», որպէսզի «Մենք»-ն ու «մեր սարեր»-ը եղծուին եւ վերածուին «Իրենք եւ իրենք սարեր»-ու։ Իսկ եթէ «հանդուրժողութիւն» կը նշանակէ արցախի հայ բնակչութեան բռնագաղթը, դարաւոր ժառանգութեանց փոշիացումը…:

Մեր առաջին տողին մէջ հարց տուինք. «Սպասելի՞ էր այս ահաւոր պատկերը», ու պատասխանեցինք՝ «Այն ալ ինչպէ՜ս…»:

Այս ակնարկութիւնը կատարեցինք՝ աչքի առջեւ ունենալով Երեւանի ՔՊ-ականներու ԱՀԱՒՈՐ վարքագիծը, որ ո՛չ միայն անվիճելի՛օրէն ու պատմականօրէն հայկակա՛ն Արցախը ճանչցաւ իբրեւ ազերիապատկան, այլ այդ կեցուածքով իսկ ի սկզբանէ անպարտութեան վկայագիր տուաւ Արցախը հայաթափող Ատրպէյճանին, որ կը կործանէ ու կը փոշիացնէ հայկական կոթողներն ու հետքերը (ո՜վ կը յիշէ Նախիջեւանի խաչքարերը, Թուրքիոյ մէջ հայկական մշակութային ժառանգութեանց փոշիացումը), նոյնքան անվիճելի հայկական եկեղեցիները կը հռչակէ աղուանական կամ… «քրիստոնեայ ազերիներու» ժառանգութիւն, իսկ այդ բոլորին դիմաց, պաշտօնական Երեւանը կը մնայ լուռ …եւ հլու կամակատար, կը փորձէ մեր ժողովուրդն ալ համոզել, թէ ա՛յս Թուրքիոյ եւ ա՛յս Ատրպէյճանի հետ խաղաղութեան դարաշրջանի մը սեմին ենք:

Անընդհատ ահազանգ պէտք է հնչեցնել պետական ու ոչ կառավարական հիմնարկներու ճամբով, հայկական Սփիւռքին հետ միաձայն, այլապէս, ազերիները Նախիջեւանի խաչքարերու ճակատագիրին պիտի մատնեն Արցախի բոլոր հայկական կոթողները։ Հայութեան իրաւունքներուն պաշտպանութիւնը հեծիկով կամ լողալով տեղ չի հասնիր…

Գործնապէս վկայենք. «Տատիկ-Պապիկ»-ը մենք ենք․․․ Սարերն ալ մենք ենք։

Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company