ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Անմիջական Եւ Հեռահար Առաջադրանքներ (Արցախի Անկախութեան Հռչակագիրին 33-Ամեակին Առիթով)

02 Սեպտեմբեր 2024

Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակագիրի 33-ամեակը մեր ժամանակակից շրջանի ամէնէն մռայլ պայմաններուն մէջ կը նշուի: Արցախի Հանրապետութիւնը բռնագրաւուած է Ազրպէյճանի կողմէ եւ Արցախը ամբողջովին հայաթափուած:

Քաղաքական մօտեցումը ներկայ պայմաններուն մէջ կ՛որոնէ այն կէտերը, որոնց վրայ յենուելով հայկական կողմը կրնայ առաւելներ ձեռք բերելու համար հաւանականութիւններ նկատել եւ աշխատիլ այդ ուղղութեամբ:

Անհրաժեշտ է նկատել ուրեմն, որ Ազրպէյճանը ամէն գնով կը ձգտի լուծարել տալ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակը: Արցախեան բանակցութիւններուն ընթացքին պաշտօնական Պաքուն ամէն առիթ կ՛օգտագործէր բանակցային հարթակը տեղափոխելու միջազգային այլ ատեաններ եւ հաստատութիւններ:

Որքան ալ սառեցուած ըլլայ կամ անգործութեան դատապարտուած ըլլայ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակը, այդուհանդերձ անիկա միջազգային հանրութեան կողմէ արցախեան հակամարտութեան լուծման համար լիազօրութիւն ստացած մարմինն է:

Երբ ԵԱՀԿ-ի Մինսքի համանախագահութիւնը չէ լուծարուած, այդ կը նշանակէ, որ միջազգային ընտանիքը չէ արձանագրած հակամարտութեան լուծուած ըլլալու փաստը:

Այս իրողութեան կը գիտակցին Ազրպէյճանի իշխանութիւնները եւ այդ պատճառով ալ կը պահանջեն հայկական կողմէն, որպէսզի երկկողմանիօրէն դիմեն ԵԱՀԿ-ին չեղեալ յայտարարելու համար համանախագահական եռակողմ ձեւաչափը:

Իսկ ԵԱՀԿ-ը կ՛ենթադրէ հելսինքեան աքթի հիմնարար սկզբունքներ, այլ խօսքով` հակամարտութեան լուծում տարածքային ամբողջականութեան, ազգերու ինքնորոշման իրաւունքի, իրաւահաւասարութեան եւ ուժի բացառման հիմնադրոյթներ:

ԵԱՀԿ-ն ու անոր ետին կանգնած պետութիւնները եւ միջազգային հանրութիւնը ընդհանրապէս լաւ կը գիտակցին, թէ ո՛ր կողմը խախտած է այդ սկզբունքները: Քաղաքական տրամաբանութիւնը կը յուշէ, որ անոնք կրնան այս կամ այն պետութեան ներկայացուցիչին կողմէ ճշդուած պահուն յիշել տալ այդ սկզբունքները, դատապարտել զանոնք խախտած կողմը եւ վերստին օրակարգ բերել հակամարտութեան լուծումի հրամայականը: Այդ յիշեցումները տուեալ պահուն կատարեցին Գերմանիոյ վարչապետն ու Քանատայի արտաքին գործոց նախարարը (խօսելու համար գործադիր իշխանութեան մակարդակին մասին):

Ինքնորոշման իրաւունքի վերարծարծումը այս պայմաններուն մէջ կրնայ աւելի հեռահար նպատակ թուիլ: Ինքնորոշման իրաւունքի իրականացման համար անհրաժեշտ է նախ բռնատեղահանուածներու հաւաքական վերադարձը: Իսկ հաւաքական վերադարձը ինքնին ռազմաքաղաքական բոլոր իրադարձութիւններէն ետք կը պայմանաւորուի միջազգային անվտանգութեան երաշխակազմով: Այս առաջադրանքները աւելի միջնաժամկէտ իրագործելիութիւն կը յուշեն:

Միջազգային երաշխիքները անհրաժեշտ են, որպէսզի ցեղային զտումը չկրկնուի: Նախ ուրեմն կարճաժամկէտ դրուածքով պէտք է արծարծել Արցախի մէջ շրջափակումով, կանխամտածուած սովամահութեամբ, առեւանգումներով եւ բռնատեղահանումներով ու պատերազմով Ազրպէյճանի իրականացուցած ցեղասպանութեան խնդիրը:

Ստուար հատորներ կը կազմեն նաեւ արցախեան պատերազմի ընթացքին Սումկայիթէն ու Կիրովապատէն մինչեւ Մարաղա եւ քառօրեայ ու քառասնօրեայ պատերազմներ Պաքուի գործադրած ռազմական յանցագործութիւնները:

Կարճաժամկէտ դրուածքով այս հարցերու արծարծումը եւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահող երկիրներուն մօտ այս ուղղութիւններով աշխատիլը հրամայական է: Նոյն անմիջականութեան առջեւ է Պաքուի մէջ պահուող առեւանգուած, ապօրինաբար ձերբակալուած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան, ռազմագերիներուն ու պատանդներուն ազատ արձակումը:

Կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ դրուածքներով ուրեմն հայկական կողմը ունի իրագործելի առաջադրանքներ`

1.- Ամբողջական սատարում Հայաստանի Հանրապետութիւն հաստատուած Արցախի ժողովուրդին եւ պետական հաստատութիւններուն` կանխարգիլելու համար անոնց արտագաղթը:

2.- Արծարծել հաւաքական վերադարձի իրաւունքը եւ անոր իրականացման համար աշխատիլ միջազգային հանրութեան տարբեր ատեաններուն մօտ:

3.- Հաւաքական վերադարձը պայմանաւորել միջազգային անվտանգութեան երաշխիքներով:

4.- Միջազգային հանրութիւնը իրազեկել Ազրպէյճանի գործադրած ցեղային զտումի, ցեղասպանական արարքներու եւ ռազմական յանցագործութիւններու բոլոր ծալքերուն մասին:

5.- Միջազգային մշակութային հաստատութիւններու մօտ հետապնդել Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրները` բացայայտելով Ազրպէյճանի մշակութային ցեղասպանութեան բոլոր տեսակի գործողութիւնները:

6.- Մարդու իրաւունքներու թէ միջազգային կազմակերութիւններու մօտ արծարծել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ բոլոր տեսակի գերիներու ազատ արձակումի պահանջը:

Այս բոլոր աշխատանքներուն համար քաղաքականօրէն ընկալել, թէ մինչ այժմ ինչո՛ւ ԵԱՀԿ-ը չէ չեղարկած Մինսքի եռանախագահութիւնը: Իսկ ԵԱՀԿ-ի լիազօրութիւններու վերագործարկումը այլ բան չէ, եթէ ոչ ինքնորոշման իրաւունքի օրակարգի վերադարձ:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company