ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Սթափւելու պահը Սեպտեմբերի 2-ի առիթով

02 Սեպտեմբեր 2024

33 տարի առաջ այս օրը, 1991 թւականի սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախութիւնը՝ ազդարարելով հայոց երկրորդ պետականութեան ծնունդը: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կազմաւորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թէ՛ ԽՍՀՄ օրէնսդրական նորմերին, թէ՛ միջազգային իրաւական փաստաթղթերում ամրագրւած ժողովրդների ինքնորոշման իրաւունքին:

Սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմութեան մէջ մտաւ որպէս նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժէքների վրայ հիմնւած ազատ ու անկախ պետութիւն եւ քաղաքացիական հասարակութիւն կառուցելու արցախահայութեան անսասան որոշման մասին:

Արցախի անկախութիւնը մեր ժողովրդի հաւաքական արժանապտւութեան հաւաստիքն էր, որը հնարաւոր դարձաւ բացառապէս մեծ սխրագործութինների շնորհիւ՝ հատելով կեանքի եւ մահւան եզրագիծը:

Այսօր, սակայն, 1991 թւականից ի վեր, առաջին անգամը լինելով, ստիպւած ենք սեպտեմբերի 2-ը նշել առանց Արցախի:

Ստիպւած ենք արձանագրելու, որ Արցախի կորստից ի վեր Հայաստանն ընթանում է պետականութիւնը կորցնելու ճանապարհով:

Ստիպւած ենք ահազանգելու, որ այս ճանապարհը, որով ուղղորդում են հայոց հայրենիքը ՀՀ գործող իշխանութիւնները՝ առանց հաշւի առնելու հայոց պատմութեան դասերը, մեր իրականութիւնը, Հայաստանի շրջապատի ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրողութիւնները, կարճ՝ ուղիղ ճանապարհ է, որ տանում է դէպի անխուսափելի կործանում:

Ստիպւած ենք խոստովանելու, որ մենք այսօր ազգովի ունենք սթափ մտքի, սթափ հայեացքի պակաս: Ունենք սեփական պետութեան եւ հայրենիքի ճակատագրով մտահոգ եւ յուզւող գիտակից հասարակութեան պահանջ, որը կարող է բեկել, կանգնեցնել հայոց պետականութեան գահավէժ ընթացքը:

Ստիպւած ենք խոստովանելու, որ հայ հասարակութեան զգալի մի հատւածին նպատակային կերպով ստիպել են ուղղակի անհաղորդ դառնալ այն ամէնի հետ, ինչ կատարւում է իր շուրջ: Չմտահոգւել, չանհանգստանալ, որ կորցրել է Արցախը, որ ՀՀ սահմաններն ամէն օր աւելի են կրճատւում ու սեղմւում, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետութիւնը յագուրդ տալով թշնամու առաւելապաշտական պահանջներին, ամենանւաստացուցիչ կերպով ինքնակամ հրաժարւում է իր ինքնիշխանութիւնից, որ Հայաստանի մասին որոշումները կայացւում են ոչ թէ Երեւանում եւ իր կամքով, այլեւ օտար մայրաքաղաքներում՝ իր բացակայութեամբ, որ փորձում են հայ ժողովրդին դարձնել առանց տեսլականի եւ ապագայի մի զանգւածի, որի գոյութիւնը բացառապէս պայմանաւորւած է լինելու թշնամու «բարեգթութեամբ», որ վերահաս պատերազմի վտանգը եկել ու չոքել է մեր դռանը, որ…

Ահա սա է մեր այսօրւայ գորշ իրականութիւնը: Մեր հասարակութեան մօտ մեծ շփոթ կայ: Գիտակցաբար ստեղծւած ու պարտադրւած շփոթ, որպէսզի հնարաւոր լինի նրա ենթագիտակցութեան մէջ ընդունելի դարձնել անընդունելին: Սա է այն գլխաւոր մարտահրաւէրը, որի դէմ-յանդիման ենք կանգնած մենք այսօր, եւ որն անհրաժեշտ է յաղթահարել օր առաջ, եթէ, իհարկէ ցանկանում ենք թօթափել թմբիրն ու ոտքի կանգնել, համախմբւել, դառնալ միասնական ուժ, վերականգնել իրական հայրենասիրութեան ազգային ոգին ու յաղթել մեզնից թւով ու հնարաւորութեամբ աւելի զօրեղ թշնամուն, ճիշտ այնպէս, ինչպէս դա արեցինք Արցախեան առաջին ազատամարտի ժամանակ:

Մենք պէտք է գիտակցենք, որ անկախ մեր կամքից, ՀՀ գործող իշխանութիւնների հակազգային ու դաւաճանական քաղաքականութեան արդիւնքում յայտնւել ենք մեր տարածաշրջանում տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի ռազմաքաղքական եւ աշխարհաքաղաքական շահերի հատման խիստ վտանգաւոր դիրքում, որից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ է ձեւաւորել առկայ իրականութեանը համապատասխան սեփական ազգային օրակարգ, այլ՝ ոչ թէ առաջնորդւել այլոց կողմից մեզ պարտադրւած կեղծ օրակարգով:

Մեզ անհրաժեշտ է հասկանլու վերջապէս, որ «տարածքներ խաղաղութեան դիմաց», «զիջումներ անվտանգութեան դիմաց» մտացածին, սնանկ բանաձեւումներն հեռաւոր աղերս անգամ չունեն իրականութեան հետ:

Եւ վերջապէս մեզ անհրաժեշտ է քաջութեան բաւարար պաշար՝ պատասխանելու այն հարցին, որ պատրաստւո՞ւմ ենք արդեօք պատերազմի, որը վաղ թէ ուշ պարտադրելու է մեզ թշնամին, թէ՞ ոչ: Իսկ եթէ պատրաստւում ենք, պատրաստւո՞ւմ ենք յաղթելու, թէ՞ պարտւելու:

Սա է մեր իրականութիւնը, որից խուսափել չենք կարող: Սա է այն ուղին, որով ստիպւած ենք քայլել, եթէ, իհարկէ արժանապատիւ եւ իրական խաղաղութեան ենք ձգտում:

Սա է դէպի կայուն ապագայ տանող ճանապարհը: Խորդուբորդ, բարդ, յաճախ անյաղթահարելի թւացող, բայց դէպի ապահով հորիզոններ տանող ճանապարհը:

Ժամանակը մեզնից առաջ է անցել: Եկել է սթափւելու եւ գործելու պահը:

Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company