ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նազովրեցին` Իրա՛ւ Յեղափոխականը

07 Հունվար 2019

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Քրիստոսի Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնը կրօնական իր բովանդակութեան առընթեր հասարակական ու համամարդկային արժէք կը ներկայացնէ անկասկած:

Կրնայ արտասովոր թուիլ Աստուծոյ Միածին Որդւոյն Ծնունդի մասին աշխարհական ու քաղաքական մարդու գրառումը, սակայն ըստ էութեան կրօնականէն անդին անհրաժեշտ է նաեւ Քրիստոսի Ծնունդը դիտարկել մերօրեայ պայմաններուն, կատարուող փոփոխութեանց, արժէքներու ըմբռնողութեանց կամ ապարժէքային նորաստեղծ հեղեղումներու, սկզբունքներու, սովորութեանց եւ աւանդութեանց զարգացման, երբեմն ոտնակոխման ու յաճախ նենգափոխման անկիւնէն:

Եւ դեռ, դիտարկել Քրիստոսի ծնունդէն 2018 տարի ետք, քրիստոնէութեան եւ քրիստոնէական վարդապետութեան ապրած հոլովոյթէն բխող հիմնական դրոյթներուն դիմափոխումը, խօսքի եւ իրականութեան բախումը եւ քրիստոնէութիւնը իբրեւ առօրեայ կենցաղ ապրելու դժուարութիւնը:

Ու մանաւանդ, իբրեւ հայ մարդ ու հայ եկեղեցւոյ զաւակ, քրիստոնէութիւնը ապրելու, քրիստոնէութեամբ հայ մարդու դիմագիծը ամրապնդելու, ու հայ մարդու քրիստոնէական յանձնառութեամբ հաւաքական յաղթանակ տանելու հրամայականը` առանց հակադրուելու այլ կրօններու եւ հաւատալիքներու:

Քրիստոս ինք մարդկութեան պատմութեան մեծագոյն յեղափոխականը եղաւ: Իր ծնունդը մարդկութեան երկունքէն եկաւ, մարդու կեանքը յեղափոխելու եւ անոր տալու ընդհանրական արժէքներ` սէր, արդարութիւն, խաղաղութիւն, հաւասարութիւն եւ ծառայութիւն:

Թշուառութենէ եկող մանուկ Յիսուս ծնաւ մսուրի մէջ` խանձարուրով: Բեհեզեայ զգեստներ եւ ադամանդակուռ զարդեր չունեցաւ Ան:

Մինչեւ 33 տարեկան Աստուծոյ Որդի Քրիստոս աշխատեցաւ իր օրինակով համոզել մարդոց:

Ինք փնտռեց իր աշակերտները` ձկնորսներ եւ ոչ մեծատուներ:

Ինք շրջեցաւ ոտաբոպիկ` առանց ոսկի գաւազանի, ու փնտռեց աղքատը, հիւանդը, թշուառը, մանուկը, մոլորածը, անդամալոյծն ու բորոտը:

Ինք գոհացաւ պատառ մը հացով, բայց կերակրեց հազարներ:

Մտաւ տաճար ու Ինք խարազանեց եւ արտաքսեց սեղանաւորներն ու մաքսաւորները, վաշխառուներն ու տաճարը առեւտրական կեդրոնի վերածողները:

Եղաւ խոնարհ ու համեստ, լուաց իր աշակերտներուն ոտքերը` իբրեւ նշան հեզութեան ու աշակերտներու մեծութեան:

Եղաւ ներող նոյնիսկ անոնց, որոնք դաւաճանեցին Իրեն:

Գործեց հրաշքներ, մի՛շտ Իր Հօր անունով, առանց պարծենկոտութեան, առանց ինքնագովութեան, առանց ցուցադրամոլութեան:

Ու միշտ ձգտեցաւ տալ աւելի՛ն: Իր տկարութեան վայրկեաններուն մէջ իսկ, հեռու մնաց ինքնագոհութեան բարդոյթէն:

Ու հաւատալով Իր Հօր կողմէ Իրեն տրուած առաքելութեան, հալածուեցաւ, չարչարուեցաւ ու խաչուեցաւ, բայց միշտ մնաց հաւատարիմ Խօսքին, հաւատացեալ` Գործին ու մարդկութեան ազատագրութեան:

Եթէ կը տօնենք Քրիստոսի Ծնունդը, աստուածաբանական ըմբռնումներու եւ վերլուծումներու կողքին, ճանչնանք այդ Ծնունդը նաեւ իբրեւ ընկերային արդարութիւն հաստատող, սէր ու միութիւն սերմանող, խաղաղութիւն բերող, ստրկութեան տարբեր կապանքները քանդող, հաւասարութիւն պահանջող մարդու ծնունդ:

Ճանչնանք այդ Ծնունդը իբրեւ աստուածային առաքելութիւն, որ եկաւ ծառայելու ժողովուրդի բոլոր դասակարգերուն` առանց ծափի ու թմբուկի:

Ճանչնանք այդ Ծնունդը իբրեւ խոնարհութեան, հեզութեան, պարզութեան, անկեղծութեան ու համեստութեան հիմնական արժէք, թելադրանք եւ կեանքի ընթացք:

Ու մանաւանդ ճանչնանք իրա՛ւ յեղափոխական Նազովրեցին, որուն Վարդապետութիւնը քսան դարերէ ի վեր կը շարունակէ ապրիլ, երբեմն տկարութեամբ, երբեմն գունաթափումով, երբեմն կասկածով, բայց միշտ կը շարունակէ մնալ մարդու ուղղութիւնն ու տեսակը ճշդող փարոս:

Իրաւ յեղափոխականի, գործով յեղափոխականի անձնական վարակիչ օրինակով: Յեղափոխականի լաւագոյն, մեծագոյն տիպարն է Քրիստոս:

Ու աշխարհով մէկ տարածուած հայ մարդը, իր ժողովուրդի գոյատեւման հաւատացող հայ մարդը, եկեղեցականն ու աշխարհականը, երէցն ու երիտասարդը, կինն ու այր մարդը, երեխան ու ալեհերը, հայախօսն ու օտարախօսը, հարուստն ու աղքատը, առողջն ու հիւանդը, պետական այրը կամ պարզ քաղաքացին, բայց մանաւանդ ու առաջին հերթին մեր ժողովուրդի ճակատագիրը իր պատասխանատուութիւնը նկատած ու նկատող կղերական ու աշխարհական դէմքերը իրենք պարտին Քրիստոսի մէջ տեսնել ընկերային արդարութիւն ճառագայթող յեղափոխական մարդն ու քալեն այդ ճանապարհէն խոնարհութեամբ եւ մանաւանդ հաւատքով` առանց պարծենկոտութեան ու ինքնագոհութեան:

Այդ ժամանակ միայն կ՛արժեւորուին Ծննդեան աղօթքներն ու բարեմաղթութիւնները,

Հայ մարդու բերնէն ելած հայադրոշմ աղօթքը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company