ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Իրան-Իսրայել առճակատումը և տարածաշրջանային նոր մարտահրավերները

09 Սեպտեմբեր 2024

Հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում սկիզբ առավ լարվածության մի նոր ալիք, որի գլխավոր դերակատարները Իսրայելն ու Իրանն են։ Թեև Իսրայելը ո´չ հաստատել, ո´չ հերքել է իր մասնակցությունը, և՛ Իրանը, և՛ ՀԱՄԱՍ-ը վերջինիս սպանության մեջ մեղադրել են Իսրայելին: Այս մեղադրանքը մտավախություն է առաջացրել, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը Գազայի հատվածում կարող է վերածվել ավելի լայն պատերազմի՝ պայքարի մեջ ներքաշելով տարածաշրջանային այլ խաղացողների:

Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը գրեթե կասկած չունի, որ Թեհրանի պատասխան հարվածը կլինի «ավելի դաժան», քան ապրիլյան հարձակումը, որի ժամանակ նա արձակեց ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ՝ ի պատասխան Սիրիայում իրանական դիվանագիտական հաստատության վրա Իսրայելի հարձակման։

ԻԻՀ նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որի երդման արարողությանը մասնակցելու համար էր Թեհրան ժամանել Իսմայիլ Հանիան, թվիթերյան իր միկրոբլոգում, վերջինիս մահվան վերաբերյալ գրել է. «Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապն ավելի ամուր կլինի, քան նախկինում, իսկ դիմադրության ու ճնշվածների պաշտպանության ճանապարհը կանցնի ավելի ամուր, քան երբևէ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու պատիվը, և կստիպի ահաբեկիչներին զղջալ իրենց վախկոտ արարքի համար» ։

Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբի լրատվության հարցերով խորհրդական Ալիասղար Շաֆիյանն էլ հարցազրույցներից մեկում նշել է, որ Թեհրանի վրեժխնդրությունը դժվար թե լինի ապրիլյան մի քանի ժամ տևած համազարկի կրկնությունը: Հանիայի սպանությունը «հետախուզության վրա հիմնված առաքելություն էր», և «Իրանի պատասխանը կլինի նույն բնույթի և նույն մակարդակի» :
Իրանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին օգոստոսի 13-ին՝ Իսմայիլ Հանիայի հիշատակի արարողության ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել է, որ խախտվել է Իրանի ինքնիշխանությունը, և իրենք անպայման պատասխան կտան սիոնիստական ռեժիմին. «Իսրայելը քաղցկեղ է տարածաշրջանում։ Սիոնիստական ռեժիմը անկախ սուբյեկտ չէ, այլ տարածաշրջանում ամերիկյան և արևմտյան քաղաքականության շարունակությունը» ։

Թեև ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը օգոստոսի 5-ին, 8-ին և վերջապես 12-ին հարվածներ կհասցնի Իսրայելին, սակայն մինչ այժմ ոչինչ տեղի չի ունեցել։ Թեհրանն այս պահին միայն խաղում է Թել Ավիվի և նրա արևմտյան դաշնակիցների նյարդերի վրա՝ կեղծ ահազանգերի օգնությամբ։

Թեհրանն ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարել է Հանիայի սպանության վրեժը լուծելու մասին և պատրաստվում է դրան, բայց կան մի շարք պատճառներ, թե ինչու է Թեհրանը շարունակում հապաղել։

Մասնավորապես, Իսրայելի շուրջ կրիտիկական մթնոլորտ ստեղծելով և իր դաշնակիցներին լարված պահելով՝ Իրանը ցույց է տալիս, որ ինքը մեծ ուժ է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:
Ժամանակ շահելով՝ նա իր դուռը բաց է պահում Արևմուտքի հետ բանակցությունների համար։ Վերջին 10 օրվա ընթացքում Միացյալ Նահանգները խաղաղության առաջարկներ է ուղարկել Իրանին, իսկ Ֆրանսիայի և Գերմանիայի վարչապետներն ուղիղ հեռախոսազրույցներ են ունեցել Իրանի նախագահի հետ՝ փորձելով հետ պահել կոշտ պատասխանից: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ Սթարմերը, Մակրոնը և Շոլցը կոչ են արել Իրանին ու նրա դաշնակիցներին զերծ մնալու գրոհներից, որոնք կհանգեցնեն տարածաշրջանային լարվածության սրմանը և վտանգի տակ կդնեն հրադադարի և պատանդների ազատման շուրջ գործարք կնքելու հնարավորությունը, հակառակ դեպքում՝ Իրանն ու դաշնակիցները պատասխանատվության կենթարկվեն: Բնականաբար, դրա դիմաց Թեհրանին որոշակի խոստումներ են տրվում։ Սրան ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու իրավունքը իրացնելու համար ։

Պատասխան գործողությունների հետաձգման միտումներից է նաև ճնշման գործադրումը Իսրայելի վրա: Այնտեղ իշխանության ներսում լարվածությունն աճում է, այդ թվում՝ բանակի և իշխանության միջև, մեծանում են նաև ընդդիմադիր կուսակցությունների ճնշումները։

Պատասխան հարվածը հիմք է հանդիսանում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների համար։ Այսինքն՝ Թեհրանը չի ցանկանում դառնալ մի երկիր, որը հարվածելով Իսրայելին՝ խաթարեց խաղաղ բանակցությունները։

Ի վերջո, Իրանը, հետաձգելով պատասխան հարվածները և քաղաքական ու դիվանագիտական արշավ իրականացնելով Իսրայելի դեմ, անում է ամեն ինչ, որպեսզի հարձակումը չհրահրի Թեհրանի դեմ է՛լ ավելի լայնածավալ հարձակում, և մինչ իրանական դիվանագիտությունն ակտիվորեն աշխատում է, պետությունը ժամանակ է շահում, որպեսզի բանակը լիակատար պատրաստության գա։ Միևնույն ժամանակ, Իրանի պատասխանը պետք է մանրակրկիտ հաշվարկվի, որպեսզի չփակվեն Արևմուտքի հետ բանակցությունների դռները, ինչը կարող է հանգեցնել պատժամիջոցների չեղարկման։ Բարեփոխիչ նախագահ Փեզեշքիանը, ամենայն հավանականությամբ, փորձելու է նվազեցնել արևմտյան տնտեսական պատժամիջոցների հետևանքները և կանխել Իրանի հետագա միջազգային մեկուսացումը:

Ամենայն հավանականությամբ, իրանցիները կարող են հետաձգել հարձակումը նույնիսկ այնքան ժամանակ, քանի դեռ այդ իրադարձությունները չեն մոռացվել։ Որովհետև Իրանի ներկայիս ռազմական հնարավորությունների առավելություններից մեկը Իսրայելի և տարածաշրջանում նրա դաշնակից ուժերի նկատմամբ անկանխատեսելի լինելն է: Այդ իսկ պատճառով, հավանական է, որ Թեհրանը չի օգտագործի պաշտոնապես հայտարարված ժամկետները Իսրայելի դեմ հարված հասցնելու ժամանակ։ Այստեղ կարևոր է հաշվի առնելը, որ Իրանը կարող է թիրախավորել Իսրայելին տարբեր ձևերով։

Թեհրանն ունի վստահված ուժերի ցանց, ներառյալ ՀԱՄԱՍ-ը, Հեզբոլլահը և Եմենի հութիները, և դա Իրանին թույլ է տալիս հարձակվել Իսրայելի հյուսիսում և Կարմիր ծովում գտնվող թիրախների վրա: Ուստի, Իսրայելը պետք է իրանական կողմից առավել լայնածավալ հարձակման պատրաստ լինի։ Միաժամանակ, Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանը կարող է հարձակման թիրախ դարձնել այն երկրները, որտեղ ծառայություն են մատուցում սիոնիստական ռեժիմի զինվորականները։ Հատկապես այն բանից հետո, երբ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկեց հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքում գտնվող իսրայելական բազաներին , Իսրայելն արգելեց իր զինվորականներին մնալու Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հնարավոր հարվածի սպառնալիքի պատճառով և նրանց հրամայեց անհապաղ վերադառնալ Իսրայել ։

Այս ամենի ֆոնին Իսրայելում հասարակական անհանգստությունը հասել է իր պիկին։ Փողոցներն օրեցօր ավելի ու ավելի լուռ են դառնում, մարդիկ այստեղ չեն քնում Իրանի հարձակման վախից։

Իսրայելում տիրող այս իրավիճակը հիշեցնում է կորոնավիրուսի օրերը, երբ մարդիկ փակվել էին իրենց բնակարաններում և վախենում էին դուրս գալ փողոց։

Այսպիսով, Մերձավոր արևելքի երկու հսկաները այսօր լարվածության մեջ են պահել ամբողջ աշխարհը։ Իրան-Իսրայել հակամարտության սրումը տարածաշրջանային գլխավոր վտանգներից մեկն է, որի հետևանքը լայնածավալ պատերազմի սանձազերծումն ու մեծաքանակ մարդկային զոհերն են լինելու։ Իրանական կողմի պատասխան հարձակման ուշացումն ու ամենօրյա սպասումները, որոնք ուղեկցվում են վախի մթնոլորտի ծավալմամբ, կարծես յուրօրինակ խաղ լինեն աշխարհի գերտերությունների և, մասնավորապես, Իսրայելի նյարդերի հետ։ Ու մինչ բոլորն անհամբեր սպասում են Իրանի պատասխան վրիժառուական գործողությանը, վերջինս հանգիստ ծրագրում է իր հետագա քայլերն ու ևս մեկ անգամ ապացուցում, որ շրջափակված լինելով հանդերձ, ինքը բավականին հաջող պայքարել և պայքարելու է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային թշնամիների դեմ։

Նարե Գևորգյան

«Դրօշակ» թիվ 8, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company