Մեզ բացակա չդնեք… Աբո Ալավերդյան
16 Սեպտեմբեր 2014Ալբերտ Ալավերդյանը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 16-ին Դաշտային Արցախի Զագլիկ գյուղում: 1965թ. ընտանիքը տեղափոխվել է Հրազդան: 1980 թվականին ավարտել է Հրազդանի թիվ 9 դպրոցը: Նույն թվականին ընդունվել է պոլիտեխնիկ ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի գիշերային բաժինը:
Ծառայել է Գերմանիայում, ծառայությունից հետո ուսումը կիսատ է թողել: Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը եւ զինվորագրվել ՀԱԲ-ին, որի լուծարումից հետո միացել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Մասնակցել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի պաշտպանությանը: Արցախում եղել է սովորական զինվորից մինչեւ Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային վաշտի հրամանատար՝ վաշտապետ:
Զոհվել է 1994 թվականի հունվարի 10-ին՝ Ֆիզուլու Կարախանբեյլի գյուղի մարտերում: Հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, «Շուշիի ազատագրման համար» մեդալի, ՀՀ «92-94» մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանի: