ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

«Եվրոպացիները հանուն Արցախի հարթակը» գումարեց COP 29-ի շուրջ ընթացող աշխատանքներին նվիրված քննարկում

11 Սեպտեմբեր 2024

Սեպտեմբերի 6-ին գումարվեց «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի (Europeans for Artsakh) առցանց հանդիպումն Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Հոլանդիայի, Հունաստանի, Չեխիայի, Բելգիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների մասնակցությամբ:

Օրակարգի առանցքային կետը Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ ի նպաստ արցախահայության տարված քարոզչական և քաղաքական աշխատանքների քննարկումն էր:

ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից COP 29-ի ուղղությամբ կատարված և առաջիկա աշխատանքները ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Մարիաննա Վարդանյանը զեկուցեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերում կատարված արշավի մասին։

Ժողովի մասնակիցները վերահաստատեցին՝ չափազանց կարևոր է զորաշարժի ենթարկել եվրոպահայության ողջ ներուժը՝ Ադրբեջանի վրա մեծ ճնշում գործադրելու համար, հետևեալ նպատակներով՝

– Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիներերի ազատ արձակում,

– Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի շուրջ արտաքին քաղաքական զորակցության ապահովում և Բաքվի վրա համապատասխան միջազգային ճնշում,

– Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման ցեղասպան քաղաքականության դատապարտում,

– Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի հեռացում․

– Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության կարևորում։

Ժողովը նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 76 պատգամավորներին անցանկալի անձերի ցուցակում ներառելու որոշմանը: Ժողովի մասնակիցները դատապարտեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այդ քայլը և զորավիգ են կանգնում այդ պատգամավորներին:

Սույն հաղորդակցությունը հրապարակելիս՝ գործածել հետևյալ հաշթեքները․

#COP29 #cop29exposed #copout29 #FreeArmenianHostages #Stopgreenwashgenocide#FreeArmenianPOWs

(արեւմատահայերեն)

Եւրոպացիները Յանուն Արցախի հարթակը գումարեց COP29-ի շուրջ կատարուող աշխատանքներու նուիրուած ժողով

Ուրբաթ 6 Սեպտեմբերին տեղի ունեցաւ Եւրոպացիները Յանուն Արցախի հարթակին (Europeans for Artsakh) առցանց հանդիպումը մասնակցութեամբ՝ Անգլիոյ, Գերմանիոյ , Կիպրոսի, Հոլանտայի, Յունաստանի, Չեխիոյ, Պելճիքայի,Պուլկարիոյ եւ Ֆրանսայի հայ համայնքներու ներկայացուցչական մարմիններուն:

Օրակարգի հիմնական նիւթն էր Պաքուի մէջ տեղի ունենալիք COP29-ի ընդառաջ Արցախահայութեան ի նպաստ տարուած քարզչական և քաղաքական աշխատանքները:

Միջազգային քրէական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենօ Օքամփոյի նախաձեռնութեամբ ընկերային ցանցերու վրայ կատարուած քարոզչական արշաւներու մասին զեկուցեց Մարիանա Վարդանեան: ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցին կողմէ COP29-ի գծով կատարուած և գալիք աշխատանքները ներկայացուց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեան:

Ժողովի մասնակիցները հաստատեցին, որ չափազանց կարեւոր է որ եւրոպահայութիւնը զօրաշարժի ենթարկէ իր ուժերը որպէսզի կարելի ըլլայ մեծ ճնշում բանեցնել Ազրպէյճանին վրայ հետեւեալ նպատակներով՝

– Արցախի Ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ այլ գերիներու ազատ արձակում
– Արցախցիներու հաւաքական վերադարձի իրաւունքին շուրջ արտաքին քաղաքական զօրակցութեան ապահովում եւ Պաքուի վրայ համապատասխան միջազգային ճնշում
– Ազրպէյճանական ցեղային զտումի ցեղասպան քաղաքականութեան դատապարտում
– Հայաստանի հանրապետութեան ինքնիշխան տարածքէն Ազրպէյճանական ուժերու հեռացում
– Արցախի հոգեւոր մշակութային ժառանգութեան պահպանութեան կարեւորում

Ժողովը նաև անդրադարձաւ Ազրպէյճանի կողմէ Եւրոպական խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 76 երեսփոխաններու անբաղձալի անձերու ցուցակին ներարելու որոշումին: Ժողովին մասնակիցները դատապարտեցին Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարութեան այս քայլը և որոշեցին զօրաւիգ կանգնիլ իրենց մուտքը Պաքու արգիլուած երեսփոխաններուն:

Այս գրառումը բաժնեկցելու ժամանակ գործածել այս հաշթակները.

#COP29 #cop29exposed #copout29 #FreeArmenianHostages #Stopgreenwashgenocide#FreeArmenianPOWs

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company