ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ

Խմբագրական. Հերոսամարտի Ոգին Պահպանելու Համար

13 Սեպտեմբեր 2024

(Մուսա Լերան Հերոսամարտի 109-Ամեակին Եւ Այնճարի Հիմնադրութեան 85-Ամեակին Առիթով)

Հայութեան ապրած ներկայ օրերուն, օրհասական պայմաններուն մէջ Մուսա լերան հերոսամարտի 109-ամեակի եւ անոր իբրեւ անմիջականօրէն հետեւած Այնճարի հիմնադրութեան 85-ամեակի նշումը առաջնային կարգով կը կապուին հերոսամարտի անպարտելի ոգիին հետ:

Շրջափակում, պաշարում եւ արտաքին աշխարհի հետ կապի վերացումով ժողովուրդ մը ծունկի բերելու եւ անոր բնօրրանը բռնագրաւելու համար թրքական բանակներու կազմակերպած գործողութիւնը բախեցաւ ժողովրդային ինքնապաշտպանութեան:

Այդ ծառացումը նախ եւ առաջ ներմուսալեռցիական համախմբուածութեամբ եւ միասնականութեամբ կը մեկնաբանուի: Յառաջատար ուժը, այս պարագային Դաշնակցութիւնը բաժանարարութեան չէր դիմած: Ընդհակառակը` Մուսա լերան դրօշին տակ յաջողած էր համախմբել ամբողջ բնակչութիւնը իր բոլոր հատուածներով: Կուսակցական թէ յարանուանական մէկութիւնը ամուր յենարանային մեկնակէտ էր հերոսամարտի կազմակերպման:

Համախմբումէն ետք դիմադրելու ոգին վառ պահելը անշրջանցելի նախապայման էր ամբողջ ժողովուրդին ազգ-բանակ միաւորի վերածման եւ ինքնապաշտպանութեան մարտերուն ինքնամղումին: Մուսա լերան ազգ-բանակը փաստօրէն դիմադրե՛ց 40 օր: Պայքարելու տրամադրութիւններու ջլատում չէր, որ կը յորդորուէր պատասխանատու դիրքերէ. ընդհակառակը` քափիթուլացիան մերժելու, զէնքը ձեռքին բնօրրանը պաշտպանելու եւ Մուսա լեռը չհայաթափելու անկոտրում կամքի առարկայացումն էր, որ տեղի կ՛ունենար այս տարածքին վրայ:

Երրորդ բաղադրիչը հերոսամարտի կայացման ռազմագիտութիւնն էր եւ կռուող զինուորներու թէ օրուան իւրայատուկ հրամանատարներու դրսեւորած խոյանքներու օրինակները, որոնք կերտեցին պատմական այս արարը: Քաղաքական եւ զինուորական պատասխանատուներու համատեղումն ու նոյնացումը տեղի կ՛ունենար, ինչ որ փոխան արժեզրկելու վեր կ՛առնէր նահատակութեան գացող եւ հերոսամարտը ղեկավարած հերոսները:

Արտաքին միջամտութիւններով, ֆրանսական երաշխիքներով հայութեան հեռացումը Մուսա լեռէն ամբողջովին չհայաթափեց հերոսական այդ բարձունքը: Վաքըֆ գիւղը այսօր հայաբնակ է. հոն կը շարունակեն ղօղանջել հայոց եկեղեցւոյ զանգերը: Փաստօրէն Մուսա լերան հերոսամարտի նշումները համաժամանակեայ տեղի կ՛ունենան թէ՛ Մուսա լերան շարունակութիւնը հանդիսացող Այնճարի, թէ՛ հայրենի Մուսա լերան եւ թէ՛ բնօրրան Վաքըֆի մէջ:

Այնճարով, հայաստանեան Մուսա լեռով եւ բնօրրանային Վաքըֆով այսօր փաստօրէն կ՛առարկայանայ եռամիասնութիւն մը, որ եզակի է այսօրուան հայկական աշխարհին մէջ: Երէկուան եռամիասնութիւնը խախտած է Արցախի կորուստով եւ ամբողջական հայաթափումով: Մթագնած է հայրենի պետութեան ղեկին յայտնուած վարչակարգով, որ չէ իւրացուցած Մուսա լերան հերոսամարտի ոգին, այնտեղ հաստատուած համախմբուածութեան ու միասնականութեան խորհուրդը եւ ազգ-բանակ վերածուելու փիլիսոփայութիւնը:

Այնճարի իբրեւ հայկական գիւղ ոչ միայն գոյատեւումը, այլ նաեւ զարգացումը այժմէական նշանակութիւն ունի այս օրերուն: Մուսա լեռէն հեռացած եւ Այնճար ապաստանած ժողովուրդի ներկայացուցիչները վերապրումի պայմաններու ապահովումէն ետք գիտցա՛ն հաւաքական կազմակերպ կեանքի կառոյցներու եւ ենթակառոյցներու հաստատման ձեռնարկել ամէնէն դժնդակ պայմաններուն մէջ: Հաւաքական կեանքի պահպանումը կ՛ենթադրէր համախումբ գոյակցութիւն, Այնճարի երկրորդ Մուսա լեռի վերածում:

Այնճար երեւոյթի գոյառման այս քաղաքականութեան շարժառիթներու գիտակցումը անհրաժեշտ է այսօր հայրենի պետութեան ղեկը ստանձնածներուն համար, որպէսզի Արցախէն հեռացած ժողովուրդը շարունակէ ապրիլ համախումբ, հաւաքական վերադարձի նախապատրաստուելու համար:

85 տարի առաջ Մուսա լերան ժողովուրդի պայծառ դէմքերը գիտակցեցան այս անհրաժեշտութեան, եւ ժողովուրդը փարեցաւ անոնց:

Այնճարի մէջ այսօր փաստօրէն արդէն քանի սերունդ անց կը հնչէ Մուսա լերան բարբառը, կը գործէ Մուսա լեռէն փոխադրուած իրերը ամփոփած թանգարանը, կը պահպանուին Մուսա լերան ազգագրութիւնը, սովորութիւններն ու աւանդութիւնները, կը լսուին զուռնայի եւ տաւուլի ջինջ ձայներ, բայց մանաւանդ կը պահպանուի հերոսամարտի ոգին:

Այս բոլորը անհետ կորած կ՛ըլլային, եթէ Այնճարի կրթական պատասխանատուները առասպելազերծէին եւ դիւցազնազերծէին մեր պատմութիւնը, դասանիւթերէն դուրս բերած ըլլային ռազմահայրենասիրութիւնը, Այնճարի բլուրները հակադրած ըլլային Մուսա լերան, կամ Այնճար պատմական Մուսա լեռ հակասութիւններու մասին խօսէին: Բայց մանաւանդ համախումբ եւ համատեղ մնալու քաղաքականութիւն մշակած ու կիրարկած չըլլային:

Մուսա լերան հերոսամարտի ոգիին հաղորդներն են, որոնք կրնան կերտել այնպիսի պետականութիւն, ուր ազգայինն ու պետականը ոչ թէ կը հակադրուին, այլ կը միաձուլուին, ուր պատմականն ու ներկան ոչ թէ իրար դէմ կը հանուին այլ կը զարգացուին ու կը տեսլականացուին:

Այնպէս ինչպէս հաւատացին ու գործեցին երէկուան Մուսա լերան հերոս ժողովուրդը եւ այսօրուան անոնց հարազատ իրաւաժառանգորդ այնճարցիները:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company