ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

16 Սեպտեմբեր 2024

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը եւ Գեղամ Մանուկյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթը և պատասխանեցին լրագրողների հարցերին:

ԱԺ նիստն ու այս ճեպազրույցն անց ենք կացնում ՀՀ-ի համար բավականին բարդ ռազմաքաղաքական պայմաններում, երբ ՀՀ-ի նկատմամբ ճնշումներն ու պարտադրանքները «հարևանների» կողմից շարունակվում են. ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, սակայն, ամենացավալին այն է, որ այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ լրանում է մեր հայրենակիցների՝ արցախահայերի, բռնագաղթեցման 1 տարին. «Երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտերում և ՀՀ-ի իշխանությունների կողմից ոչ մի քայլ չի կատարվել՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ։ Երկու տարի է անցել այն գործողություններից, երբ Ջերմուկի հատվածում ադրբեջանցիներ ներթափանցեցին և այսօր գործուն գործողություններ չեն իրականացվում՝ նրանց ՀՀ տարածքից դուրս մղելու համար։ Մեզ համար Արցախի հարցն ամենացավալին է և այն չի վերջացել։ Արցախի համար հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանն իր հանցագործ գործողություններով անցած տարի բռնաթափեց ամբողջ Արցախը և դրա համար Ադրբեջանը պետք է պատասխան տա։ Այսօր հակառակն է իրականացվում. Ադրբեջանը, լինելով ագրեսոր երկիր, փորձում է ՀՀ-ի վրա դնել ագրեսոր երկրի վրա դրվող բոլոր պատժամիջոցները»։

Պատգամավորը պնդեց՝ ՀՀ իշխանությունները պարզապես հրաժարվել են Արցախի վերաբերյալ որևէ ռազմավարություն մշակելուց։

Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ. հայտարարեց Սեյրան Օհանյանը` անդրադառնալով խաղաղության գործընթացին:

Նա նշեց, որ խաղաղության գործընթացը միակողմանի պարտադրանքի և ճնշումների արդյունք է. «Սա նման է սահմանազատման այն գործընթացին, երբ որևէ փաստաթուղթ գոյություն չուներ, բայց միակողմանի զիջումներ իրականացվեցին։ Ադրբեջանի նման հռետորաբանության իրավիճակում շատ դժվար է մտածել խաղաղության մասին։ «Խաղաղության պայմանագիրը» պարզապես խաբկանք է կամ այն պարզապես շեղում է իրողությունից»:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ամիսներ առաջ «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորով հնարավորություն ունեինք ծանոթանալ այն փաստաթղթին, որը քննարկվում էր Երևանի և Բաքվի միջև, սակայն, երբ սկսեցինք բարձրաձայնել մեր անհանգստությունները, դրանից հետո Փաշինյանի կամայական որոշմամբ մեզ արգելվեց:

Նա ավելացրեց, որ կրկին դիմել են ԱԳՆ-ին, սակայն դարձյալ մերժում են ստացել. «Այդ պայմանագրում ասվում է, որ կոմունիկացիաների հարցը հանված է։ Ենթադրում եմ, թե որ 3 կետերն են հանվել՝ նրանք, որտեղ հայկական շահն է եղել։ Ադրբեջանը ի նպաստ ՀՀ-ի կետերը հանել է դրույթներից։ Իրականում, Նիկոլ Փաշինյանին միայն սպիտակ թուղթ է պետք, որ 2021 թվականի այն մուրճից հետո մի ձեռքում էլ սպիտակ թուղթ ունենա, որպեսզի ասի՝ տեսեք ժողովուրդ, ձեզ բերեցի խաղաղություն։ Այս բոլորը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ այս ամենի նպատակը իրենց իշխանությունը երկարաձգելն է՝ հետագա բոլոր խնդիրները թողնելով հաջորդ սերունդներին, ղեկավարներին։

Գեղամ Մանուկյանը անդրադառնալով Զինված ուժերի մարտունակությանը ասաց, որ դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը բարոյահոգեբանական մթնոլորտն է:

«Երկու փաստ սակայն ներկայացնեմ. 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԶՈՒ 224 զինծառայող կամավորականներ, 2 տարի է անցել, տեսե՞լ եք ԶՈՒ ղեկավարությունից մինչև Հայաստանի «ոչ բարով, խերով» ղեկավար Եռաբլուր գնային կամ որևէ բան ասեին։ Եվ երկրորդը. երեկ ուշ գիշերին լրագրողներից մեկը մի խայտառակ փաստ ներկայացրեց։

Գարեգին Նժդեհի մասին բոլշևիկյան «Զանգեզուր» կինոն օրերս զորամասերից մեկում ցուցադրել են։ Դուք պատկերացնո՞ւմ եք, Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում։ Սա է այսօրվա ԶՈՒ բարեյահոգեբանական մթնոլորտը»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company