ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փրկութեան միակ ելքը՝ համազգային համախմբում…

14 Սեպտեմբեր 2024

Ա – ԻՐԱՎԻՃԱԿ

1. Սոյն թւականի սեպտեմբերի 7-ին, Երեւանում կայացած «Դէպի կայուն եւ երկարաժամկէտ խաղաղութիւն» պանելային խորհրդաժողովում, որն նախաձեռնել էին «Սրբազան պայքարի» պատասխանատուները, եւս մէկ անգամ ու առաւել հանգամանալից քննարկւեց, բարձրաձայնւեց ու արձանագրւեց ՀՀ-ի առջեւ դրւած ներուժ ու ներգործուն բոլոր կարգի սպառնալիքներն ու վտանգները։

2. Քննարկման բոլոր հեղինակները մասնագիտական բովանդակալից ելոյթներում ճշգրիտ ախտորոշումներ արձանագրելով, ներկայացրին ՀՀ-ի ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին անհեռանկար ու վտանգաւոր իրավիճակների իրատեսական պատկերը՝ ազգային, պետական եւ առհասարակ համազգային մասշտաբներում…։

3. Մէկ խօսքով՝ Խորհրդաժողովը փաստեց, որ առկայ իրողութիւնների պայմաններում «Կայուն ու երկարաժամկէտ խաղաղութիւնը» լոկ մի ցնորք է ու խաբկանք։ Աւելին՝ քննարկումները ապացուցում էին, որ նոյնիսկ մօտակայ ժամանակահատւածներում կապիտուլիանտ իշխանութիւնը յանո՜ւն նոյն իշխանութեան պահպանման պատրաստւում է թուրք-ադրբեջանական դաշինքի օգտին անարժանապատիւ նոր զիջումների՝ մինչեւ իսկ ի հաշիւ Հայաստանի Սահմանադրութեամբ ամրագրւած ազգային ու պետական անխախտելի հիմունքների…։

4. Արտաքին ճակատի իրական սպառնալիքն ու վտանգը, սակայն, ինչպէսեւ բազմիցս ասւել ու արձանագրւել է եւ նոյն Խորհրդաժողովում էլ շեշտաւորւեց, դա՝ Սիւնիքի կորուստն է, այսինքն՝ Հայաստանի Հանրապետութեան եւ հայոց պետականութեան մէկանգամընդմիշտ կործանումը։ Այստեղ, սակայն, քաղաքական հազւադէպ դրական բախտը վիճակւել է Հայաստանին ու հայութեանը, քանզի Սիւնիքի կորուստը ամենեւին համատեղելի չէ մեր միակ յուսալի հարեւան՝ Իրանի ազգային ու պետական շահերի հետ։

5. Այդուհանդերձ՝ միայնակ է հայութիւնը մեծագոյն այդ սպառնալիքի առջեւ, իսկ տւեալ դէպքում նրա միակ շահակից՝ Իրանի տարածաշրջանային մղումների դէմ-յանդիման են հաւասարապէս թէ՛ թուրք-ադրբեջանական տանդեմը, եւ թէ՛ հաւաքական արեւմուտքը՝ ՆԱՏՕ-ական, սիոնիստական ու առաւել եւս անգլոսաքսոնական դիմագծերով։ Իսկ արդէն նոյն այս հակա-Իրան ջրաղացին ջուր լցնելու իր կայսերապաշտական կարօտախտով վերստին տառապելու յայտ է ներկայացնում, ինչքան էլ զաւեշտալի՝ նաեւ ռուսական գործօնը, երեւի՜ ուկրաինական թնջուկի կորուստները մեղմելու մտօք…։

Բ – ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Ահաւասիկ, յարգելի ընթերցող, արդէն քաներորդ անգամ այս վերջին աւելի քան 6 տարիների երկայնքում ասւել, զգուշացւել, բարձրաձայնւել ու ախտորոշւել են Հայաստանի ու հայութեան գերազանցապէս գոյութեան դէմ դրւած սպառնալիքների մասին, որի թիւ 1 պատասխանատուները նոյնինքն ՀՀ իշխանութիւնը զաւթած բախտախնդիրներն են։ Նրանք գործիքը դարձան աշխարհի ուժային կենտրոոնների հակաարցախեան եւ բնականաբար՝ հակահայաստանեան սցենարների կեանքի կոչմանը։ Այդ խաբեբայ անհայրենիքները սկզբում «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռալով՝ մոլորեցրին հայութեանը եւ ապա՝ թշնամու առջեւ ծնկած՝ յայտարարեցին, որ պէտք է արցախեան հարցում «մեր պահանջների նշաձողն իջեցնենք»։ Արդիւնքը՝ նոյն հինգ հազարամեայ հայաբնակ Արցախի հայաթափումն եղաւ։ Մինչ այդ արդէն հերթով իջեցւել էին Գորիս-Կապանի ճանապարհի, Ջերմուկի սահմանային շրջանի, Սեւանի առափնեայ շրջանների յարակից բարձունքների ապաեւ՝ Տաւուշի չորս գիւղերի, նշաձողերն ու հիմա արդէն՝ բուն Սիւնիքի «միջանցքային ու կոմունիկացիոն» ուղիների նշաձողն իջեցնելու սադրանքներին ենք ականատես:

Պարզ չէ՞, թէ դա ինչի է յանգեցնելու…։

Մէկ խօսքով՝ այս ամէնը վկայում է ողջ հայութեան օրհասական ու ահազանգային իրավիճակի մասին։ Իսկ մայր հայրենիքի նմանօրինակ իրավիճակները երիցս օրհասական ու ահազանգային հնչեղութիւն կունենան բովանդակ հայութեան, յատկապէս սփիւռքում ու արտերկրի հայութեան համար, զրոյացնելով նրա ինչպէս քանակական, այնպէս էլ որակական կարելիութիւնները…:

Արդիւնքում՝ դէմ-յանդիման ենք կանգնելու համազգային նոր աղէտի, յար եւ նման ու համաչափ՝ 20-րդ դարասկզբի Մեծ Եղեռնի…։

Գ – ԵԼՔԸ


Այս ամէնի ներկայիս հնարաւոր ելքը ըստ տողերիս գրողի.-

1. Համազգային համերաշխութեան նոր ու սրընթաց ձեւաւորման գործարկումն է. այս խնդրում մեծագոյն եւ անյետաձգելի դերակատարում է վերապահւած ազգահաւաքման պոտենցեալ հնարաւորութիւն ունեցող ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶՈՅԳ ԱԹՈՌՆԵՐԻՆ, յանձինս Գարեգին Բ ամենայն հայոց եւ Արամ Ա կաթողիկոսների ու նրանց կողմից համապատասխան ԿՈՉ-ԱՀԱԶԱՆԳԵՐԻ տարածմամբ ու նաեւ դէպի աշխարհասփիւռ հայութեան ՀՈՎՒԱԿԱՆ ԱՅՑԵՐԻ իրագործմամբ, ի խնդիր համազգային կենսական համախմբման ու հայրենիքի պաշտպանման:

2. Սրբազան Պայքարի վերանորոգ ու յարատեւ պահանջատիրական շարժմանը նոր թափ հաղորդել՝ անհնազանդութեան ցուցական քայլերով սկսած ընդհուպ՝ ամենօրեայ միտինգ-դասադուլ-գործադուլներով։

Այս ճամբին, սակայն, կարեւորագոյն հանգամանք է նաեւ նոյն շարժման էլիտար ու փորձագիտական խաւի ակտիւ ներգրաւումը՝ հասարակայնութեան, յատկապէս երիտասարդ եւ ուսանողական խաւերի շարքերում, բացատրական-երկխօսութեան հարթակներ ձեւաւորելու նպատակով։ Դա նոյնպէս էական է՝ ապազգային իշխանախմբի համատարած քարոզչութիւնները դիմակայելու եւ հնարաւորինս չէզոքացնելու տեսակէտից։

Այլապէս՝ հարկ չկայ յիշեցնելու, որ հայրենակործանման դառնագոյն աղէտը վերապրած ու նոր կորուստների ռէալ վտանգի առջեւ կանգնած ժողովրդի փրկութեան տարատեսակ միջոցների ու ելքերի նպատակային ճշգրտումն ու որդեգրումն արդարացւած է ըստ ամենայնի…։

Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու

Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company