ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Նրանք ու Կանադան․ ընդհատված երկխոսություն

23 Սեպտեմբեր 2024

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ Կանադա չկայացած այցին.

«Այսօր պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցը Կանադա, որը տեղի պիտի ունենար առաջիկա օրերին, անորոշ ժամանակով հետաձգվում է։

Հիշեցնեմ, որ ԱԺ պատվիրակությունը ձևավորվել էր Ալեն Սիմոնյանի քաղաքական նախապատվությունների և ճաշակի շրջանակներում, որի կազմում ընդդիմադիր որևէ պատգամավոր ընդգրկված չէր։

Միգուցե մենք, որ ապրում ենք կայուն և անգամ՝ հարաճուն ավտորիտար ռեժիմում, ուր զարմանալու ռեսուրս էլ չի մնացել, այս փաստն էլ արձանագրվեց ու անցավ, բայց ժողովրդավարական հորջորջվող և այդպիսին լինել հավակնող, ժողովրդավարական երկրների ընտանիքին անդամակցող երկրների համար սա չլսված, խայտառակ փաստ է՝ այն էլ ընդդիմադիր երկու խմբակցությունների գոյության պայմաններում։

Բնականաբար, սա չէր կարող վրիպել կանադական կողմի աչքից։

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ճիշտ երեկ հրապարակվեց Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հատուկ հայտարարությունը, որն ավելի քան հակոտնյա է Արցախի առնչությամբ ՀՀ պետական քարոզչությանը, ի մասնավորի՝ Ալեն Սիմոնյանի բազմիցս հանրայնացրած համոզումներին։

Նախարարի հայտարարության մեջ նախ հաստատում կա՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողության մասին, Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման մասին, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման որոշման ոտնահարման մասին։ Կանադան իր համերաշխությունն է հայտնել ճգնաժամից տուժած հայերին, ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացրել հրատապ կարիքները լուծելու համար։

Հայտարարությամբ մեկ անգամ ևս կոչ է արվում անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Եվ ամենակարևորը՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին մասնավորապես հայտարարել է, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին, ինչը պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:

Իհարկե, պաշտոնական Երևանը մեկնաբանում է, թե այցը հետաձգելը կանադական քաղաքական ճգնաժամով է պայմանավորված, բայց դժվարանում եմ հավատալ, թե Ադրբեջանի հետ համահունչ ներդաշնակությամբ Արցախի հարցը փակված համարող, Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին լռող, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառութունը չնկատող, միջազգային դատարաններից մեր հայցերը հետ առնելու պատրաստակամություն ունեցող, արցախահայությանը հայրենիքում «հույր» համարող, հայրենիքը, ազգայինն ու պետականը կեղծ հակադրությունների դաշտ տարած քաղաքական ուժը և առհասարակ՝ Արցախի ուրացում որդեգրած քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղաքական դիսոնանսի մեջ չէին հայտնվի Կանադայում։

Ի դեպ, չեմ բացառում նաև հակառակորդից ստացված արձագանքը․․․

Իսկ Արցախի հարցը փակված չէ, պարզապես ազգային-պետական մտածողություն ունեցող առաջնորդությամբ, ազգային նպատակների շուրջ համազգային միասնականությամբ ու պառակտված ու անղեկ երկիրը ոտքի հանելով՝ կարող ենք իրավիճակը բեկել։

Նախ վերականգնել Հայաստանը, գտնել ինքներս մեզ․․․

Եվ Կանադայի հայտարարությունը հենց այս մասին է․․․»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company