ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Կանադան ունի հստակ հայամետ կեցվածք՝ հատկապես արցախյան դեպքերից հետո

24 Սեպտեմբեր 2024

Կանադայի արտաքին գործերի նախարարը հայտարարություն է տարածել Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ հստակ արձանագրվում է և՛ գերիների ու պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, և՛ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, և՛ հակամարտության կարգավորման համար կարևոր ինքնորոշման իրավունքի հարգումը:

Alpha News-ը
թեմայի վերաբերյալ զրուցել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործադիր տնօրեն Սևակ Բելյանի հետ:

Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ նախարար Մելանի Ջոլին նման հայտարարություն է տարածում:

«Վերջին մի քանի տարիներին նա մի քանի առիթներով բավականին հայամետ հայտարարություններ է արել: Նույնիսկ անցյալ հոկտեմբերին նա անձամբ ներկա է եղել Երևանում Կանադայի դեսպանատան բացմանը, որտեղ ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, այցելել է նաև Ջերմուկ՝ միանալով Եվրոպական միության դիտորդական խմբին՝ դիտարկելու իրավիճակն այնտեղ տեղում, ինչպես նաև աջակելու Կանադայի մասնակցությունն այդ դիտորդական առաքելության մեջ: Ինչպես գիտեք, Կանադան միակ ոչ եվրոպական երկիրն է, որ մասնակից է այդ առաքելությանը: Եվ նորություն չէ կողմերի համար՝ լինի Ադրբեջանը, Հայաստանը կամ միջազգային հանրությունը, որ Կանադան ունի բավականին հստակ հայամետ կեցվածք՝ հատկապես արցախյան դեպքերից հետո: Մելանի Ջոլին մինչ ԱԳ նախարար նշանակվելն էլ շատ մոտ հարաբերություններ է ունեցել հայ համայնքի հետ, և այս հայտարարությունները միայն քաղաքական շահեր ապահովելու համար չեն: Նա նաև միջազգային հարթակների ուղղությամբ է աշխատանքներ տանում, որ առաջնային ներկայացվի հայկական հարցը»,- նշել է նա:

Խոսելով հայտարարության կարևորության մասին՝ Բելյանn ընդգծել է, որ այն շատ համապարփակ է, և մեկ հայտարարության մեջ ներառված են բոլոր հիմնական կետերը:

«Ինչ վերաբերում է մեր ռազմագերիների տուն վերադարձին, արցախցիների վերադարձիn, ինքնորոշման իրավունքին, պատմամշակութային կոթողների պաշտպանությանը, այս բոլոր հարցերի վերաբերյալ Կանադան 2020 թ-ից ի վեր բազմիցս խոսել է: Բայց եթե խոսենք կոնկրետ այս հայտարարության կարևորության մասին, պետք է ընդգծել մի քանի կետեր: Նախ նկատի ունենանք՝ այսօր Կանադան միակ երկիրն է, որ նշում է արցախահայության բռնի տեղահանման առաջին տարելիցը: Առնվազն մեր տեղեկություններով՝ չկա որևէ այլ երկիր, որ նման հայտարարություն տարածած լինի: Խոսելով կրկին հայտարարության կարևորության մասին՝ նշեմ, որ շատ համապարփակ է, մեկ հայտարարության մեջ ներառված են բոլոր հիմնական կետերը, և ներկայացվում է որպես պետական հստակ դիրքորոշում բոլոր հարցերի վերաբերյալ: Այս հայտարարությունը նաև նախադեպ է ստեղծում, որ այլ պետություններ ևս խոսեն Արցախի հարցի մասին, տարելիցի մասին, և տեղի չտան ադրբեջանական պնդումներին, ու այս հարցը պատմության աղբամանի մեջ տեղ գտնի»,- եզրափակել է Բելյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company