ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Ընտրություններից քառասուն օր առաջ Քամալա Հարիսը սկսում է սիրաշահել ամերիկահայ ընտրողներին. Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արձագանքը

25 Սեպտեմբեր 2024

ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղված ամերիկահայությանը։ Դրանում Հարիսը աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաև նկատել է․ «Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը», ինչպես նաև՝ հանձնառու է «Հայաստանի և իր հարևանների միջև ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգող կայուն խաղաղությանը հասնելուն»:

Անդրադառնալով փոխնախագահ Հարիսի հայտարարությանը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Որպես փոխնախագահ՝ Քամալա Հարիսը մի ամբողջ տարի ուներ գործելու Արցախի վերադարձի իրավունքի համար՝ ԱՄՆ առաջնորդությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խոսել (ամերիկահայերի, ոչ թե ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրություններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային «ճոճվող» նահանգներում: Հատկանշական է, որ փոխնախագահ Հարիսը, որի վարչակազմը զինել է Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը և հարձակումը Արցախի վրա, մատ անգամ չբարձրացրեց և նույնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ․ Ադրբեջանի ագրեսիայի դեմ։

Նույնիսկ քարոզարշավի հռետորաբանության մակարդակով նա ոչ մի բառ չի ասել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական սպառազինությունն ու օժանդակությունը դադարեցնելու կամ այլ կերպ Բաքվին, իր հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Քաղաքական գործիչները՝ նախագահական թեկնածուները և այլն, չեն կարող դիրքավորվել որպես հայերի բարեկամներ՝ միաժամանակ հրաժարվելով պատասխանատվության ենթարկել Ալիևին կամ չկարողանալով զսպել ադրբեջանական ագրեսիան»։

Շաբաթներ առաջ, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմերին ուղղված քննադատությամբ։ Հանձնախումբը, հաշվի առնելով նախընտրական ժամանակահատվածը, ընտրական մրցապայքարի կողմերին առաջարկել էր կոնկրետ գործողություններ, որոնք էական նշանակություն կունենան հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից, մասնավորապես՝ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության անհապաղ վերացում, ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանում, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի երաշխավորում, արցախցի փախստականներին մարդասիրական օգնության էական աճ և այլն։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախընտրական զարգացումների ներկա փուլում ամերիկահայերը կարող են առանցքային դեր ունենալ 2024 թ․ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, հատկապես մի շարք առանցքային կարևորության նահանգներում, որտեղ թեկնածուների ձայները չափազանց մոտ են իրար, մասնավորապես Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նևադայում, Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում։ Այդ նահանգներում առկա են հայահոծ խոշոր համայնքներ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
25/09/2024թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company