ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Հաղորդագրութիւն

«Վերելք» ծրագրի 3-րդ թողարկումը կ’ամփոփէ դասընթացքային փուլը

26 Սեպտեմբեր 2024

«Վերելք» ծրագրի 3-րդ թողարկման ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցաւ Ուրբաթ 20 Սեպտեմբերին, Երեւանի մէջ:

2024թ Ապրիլին Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակի եւ «Օփթիմայզ» խորհրդատուական ընկերութեան համագործակցութեամբ բռնի տեղահանուած արցախահայութիւնը ՀՀ պահելու եւ արտագաղթի հոսքերուն դէմ դնելու նպատակով սկիզբ առաւ «Վերելք»-ի երրորդ թողարկումը:

Առաջին փուլին ընթացքին, որ տեւեց շուրջ 8 ամիս, արցախցի երիտասարդները հնարաւորութիւն ունեցան մասնակցելու 12 դասընթացներու, ոլորտի լաւագոյն մասնագետներու առաջնորդութեամբ՝ զարգացնելու համար իրենց մասնագիտական կարողութիւններն ու հմտութիւնները, ինչպէս նաեւ ձեռք բերելու նոր գիտելիքներ։

Ծրագրին ընդունուած 87 մասնակիցներէն յաջորդ փուլ անցան 35-ը, յատուկ քննութիւն մը յանձնելէ ետք: Ապա անոնք բաժանուեցան խումբերու, ստացան համապատասխան առաջադրանքներ եւ պատրաստեցին ներկայացումներ ժիւրիի կազմին մատուցելու։

Միջոցառման առաջին կէսին 7 խումբեր ժիւրիին ներկայացուցին իրենց պատրաստած պիզնես ծրագիրները։

Ժիւրիի կազմին անդամներն էին՝ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Երիտասարդական հարցերու պատասխանատու Յովսէփ Տէր-Գէորգեանը, Yerevan City-ի Գլխաւոր oպերացիոն տնօրէն Վաչէ Տէր-Ղուկասեանը, «Հալեպ» խանութներու ցանցի հիմնադիր Ալին Մսրլեանը և «Օփթիմայզ քոնսալթինգ» ՍՊԸ գործադիր տնօրէն Հրայր Պարսումեանը։

Ժիւրիի կողմէն մասնակիցներուն տրուած անհատական եւ խմբային միաւորներուն գումարուեցաւ մասնակիցներուն կուտակած ներկայութեան եւ քննութեան միաւորները: Եւ ապա որոշուեցան ծրագրի 9 շահառուները, որոնք առաջին 9 ամենաբարձր միաւորներ հաւաքած մասնակիցներն են, իսկ առաջին 3 մասնակիցները ճանչցուեցան որպէս ծրագրի յաղթողներ եւ «Վերելք»-ի կողմէ արժանացան դրամական պարգեւներու։

Վերելքի բոլոր Ա. փուլը յաղթահարած 25 մասնակիցները ստացան հաւաստագրեր։ «Վերելք»-ի կողմէ շնորհակալագրեր յանձնուեցան նաեւ դասընթացավարներուն եւ ժիւրիի անդամներուն։

Միջոցառման երկրորդ կէսին տեղի ունեցաւ ծրագրի ամփոփումն ու նուէրներու յանձնման արարողութիւնը, որուն ներկայ գտնուեցան ԱՀ Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Վահրամ Առաքէլեանը, ԱՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամները, Հ.Յ.Դ. Արցախի ԿԿ անդամները, Հ.Օ.Մ.-ի Կենտրոնական և Հայաստանի շրջանային վարչության անդամները, Հ.Յ.Դ. Բ.Ե.Գ. պատասխանատուն, «Վերելք»-ի դասընթացավարները։

«Վերելքի» ծրագրի ընտրուած շահառուներն են․

Մերի Ամիրջանան
Անի Յովհաննիսեան
Աննա Յակոբեան
Անգելինա Դանիէլեան
Նարեկ Հայրիեան
Մանուշակ Դանիէլեան
Աննա Աղասեան
Էլինա Գասպարեան
Մարինա Ալեքսանեան

Ծրագրի Բ. Փուլին ընթացքին հետեւեալ երիտասարդները աշխատանքի տեղաւորելու գործընթաց պիտի ծաւալուի, եւ «Վերելք» ծրագրիրը պիտի ապահովէ անոնց մէկ տարուայ աշխատանքային կայութիւն:

Այսօր արդէն երրորդ թողարկման Ա փուլը ամփոփուած է: Հարկ է նշենք, որ 2024թ Ա Փուլի հովանաւորն էր, ՀՅԴ Արեւելեան ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը, իսկ Բ Փուլի հովանաւորն է Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական Վարչութիւնը: Յիշեցնենք, որ «Վերելք» երիտասարդ ձեռներէցներու պիլոտային ծրագիրը 2021 թուականին Արցախի մէջ յաջողութիւն գտնելով, 2022 թուին Սիւնիքի մէջ կազմակերպեց անոր երկրորդ տարբերակը:

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company