ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Սեպտեմբեր 2023-էն Ետք Բացուող Պատուհաններ

27 Սեպտեմբեր 2024

Արցախի 44-օրեայ պատերազմի չորրորդ տարելիցի նշումը կը համընկնի Արցախի մէջ իրականացուած ցեղային զտումին եւ ամբողջական հայաթափումի առաջին տարելիցին: Փաստօրէն 44-օրեայ պատերազմը սկիզբն էր այն գործընթացին, որ պիտի աւարտէր Արցախի մէջ Ազրպէյճանի գործադրած ցեղասպանական արարքներով:

Պատերազմական գործողութիւններ, ռազմական յանցագործութիւններ, շրջափակում, ցեղասպանական արարքներ իրենց նախադէպերը ունեցած էին պատերազմի տարբեր արարներուն ընթացքին: Արցախը, սակայն, իբրեւ հանրապետութիւն եւ ժողովուրդ, ծառացած էր այդ բոլորին դէմ եւ կանգուն մնացած` Ազրպէյճանի կիրարկած ամէն տեսակի բնաջնջման ահաբեկչական քաղաքականութեան դէմ:

Արցախի ամբողջական հայաթափումն էր, որ բեկումնային նշանակութիւն ունեցաւ այս բոլորին մէջ: Հայաստանի իշխանութիւնները չուզեցին եւ տակաւին չեն ուզեր ըմբռնել, որ Արցախի կորուստը հիմնական սպառնալիք է Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան եւ նախաբանն է դէպի Սիւնիք վերահսկողութիւն հաստատելու թուրքեւազրպէյճանական դաշինքի առաջադրանքին:

Պաքուն հիմա կ՛ուզէ ամրագրել այն, ինչ որ ձեռք ձգած է սեպտեմբեր 2023-ին: Այլ խօսքով`

1.- Լուծարուած համարել Արցախի հանրապետութիւնը,

2.- Բացառել հաւաքական վերադարձի իրաւունքը,

3.- Աղուանական համարել Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութիւնը,

4.- Միջազգային հանրութեան մօտ արձանագրել Արցախի հակամարտութեան լուծուած ըլլալու փաստը:

Արցախի Հանրապետութեան վերջին նախագահը յայտարարեց, որ իրաւական հիմք չունի Արցախի Հանրապետութիւնը լուծարուած համարելու իր կողմէ ստորագրուած հրամանագիրը: Ազրպէյճանի այս պահանջին ընդառաջ կ՛երթան պաշտօնական Երեւանի ներկայացուցիչները ոչ միայն ընդդիմանալով Արցախի պետական կառոյցներու գործունէութեան Հայաստանի մէջ շարունակութեան, այլ նաեւ` յայտարարելով, որ գոյութիւն չունին Արցախի Հանրապետութիւնը եւ անոր ներկայացուցչութիւնը:

Պաքուն ի՛ր կողմէ ճշդուած կանոններով միայն կը պայմանաւորէ Արցախի ժողովուրդին վերադարձը Արցախ: Ան լաւ կը գիտակցի, որ բռնատեղահանուած ժողովուրդին Հայաստան կեցութիւնը ամենանպաստաւոր ենթահողն է հաւաքական վերադարձի գործնականացման: Պաքուն անհանգիստ է, որ այս հարցը հետզհետէ կը վերածուի միջազգային օրէնքի, եւ պետութիւններ կը համալրեն Արցախի ժողովուրդի վերադարձը պահանջող երկիրներու ցանկը: Այս իրաւունքի միջազգայնացումը աշխարահաքաղաքական շարժառիթներ ունի: Վերադարձը ինքնին կը պայմանաւորուի անվտանգութեան երաշխիքներու տեղակայումով, որ իր հերթին կը կապուի տարածաշրջանին մէջ ռուսական գործօնի հակակշռումով եւ միջազգային երաշխաւորութեան ապահովման առաջադրանքներով: Ուրեմն, անկախ հայկական գործօնէն, կայ աշխարհաքաղաքական նախադրեալ` Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի իրաւունքի իրացման ուղղութեամբ գործընթաց սկսելու: Կը թուի, որ այս մօտեցումէն հեռու են Հայաստանի իշխանութիւնները, որոնք պարտականութիւնը պէտք էր ունենային վերադարձի իրաւունքը միջազգային օրակարգ բերելու:

Եթէ Հայաստանի վարչակարգի ներկայացուցիչները պիտի չուզեն Արցախի իրաւունքներու վերականգնումը օրակարգաւորել, ապա հոգեւոր, հասարակական եւ մշակութային համահայկական հարթակները Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանման նպատակով միջազգային կազմակերութիւններու մօտ աշխատանքը հետապնդելու հրամայականին առջեւ են: Չկայ զուտ մշակութային օրակարգ: Կայ մշակութային քաղաքականութիւն եւ, այո՛, աշխարհաքաղաքականութիւն: Չի բացառուիր մեր հոգեւոր մշակութային ժառանգութեան տէր կանգնելու մօտեցումներու միջազգայնացումը` իբրեւ գործիք տարածաշրջան թափանցելու կամ այլ բեւեռային գործօն հակակշռելու:

Վերջապէս, Ազրպէյճանի համար մղձաւանջային խնդիր է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբի առկայութիւնը: Ամէն առիթի, նախապայմանային կարգով, Պաքուն կը պահանջէ Երեւանէն համատեղ դիմում ներկայացնել չեղարկելու համար ԵԱՀԿ-ի Մինսքի խումբի լիազօրութիւնը: Եթէ կան Մինսքի խումբն ու անոր եռանախագահութիւնը, ուրեմն միջազգային հանրութեան համար չէ լուծուած արցախեան հակամարտութիւնը: Աւելի՛ն. կը շարունակէ սեղանի վրայ մնալ ինքնորոշման իրաւունքը:

Սեպտեմբերի աւարտը` թէ՛ 2020-ով եւ թէ՛ 2023-ով, տխուր էջերը կը կազմէ մեր ժամանակակից պատմութեան: Այդ թուականները, սակայն, դասեր կը փոխանցեն հայկական կողմին. նախ` ելքեր ու պատուհաններ գտնել` դուրս գալու համար փակուղային վիճակէն, բայց մանաւանդ` նպատակաուղղուած աշխատիլ կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ կտրուածքներով:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company