ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ո՞ւր Կը Գտնուի Այժմ Իջեցուած Նշաձողը

28 Սեպտեմբեր 2024

27 սեպտեմբեր 2020-ին սկիզբ առաւ Ազրպէյճանի յարձակումը Արցախի Հանրապետութեան դէմ: Պատերազմը տեւեց քառասունչորս օր եւ աւարտեցաւ 9 նոյեմբերի ուշ գիշերին` հայկական կողմի պարտութեամբ: 9 նոյեմբերի գիշերը Հայաստան, Ազրպէյճան եւ Ռուսական Դաշնութիւն ստորագրեցին զինադուլի արձանագրութիւն մը, որ իր պարտուողական եւ յարձակողական նկարագիրով կը նախանշէր հետագայ աղէտալի դէպքերը: Պատմութիւնը կրկնելու կարիք չկայ. չորս տարիէ ի վեր անդադար կը խօսուի մօտաւոր անցեալի դէպքերուն մասին, այն անցեալին, որ տակաւին կ՛երկարաձգուի ներկային մէջ:

15 յունիս 2022-ին Հայաստանի Ազգային ժողովին մէջ վարչապետ Նիկոլ Փաշինեան 2021 թուականի պետական պիւտճէի կատարման տարեկան հաշուետուութեան քննարկումը եզրափակեց երկարաշունչ ելոյթով մը: 2021-ի պիւտճէին մասին քանի մը տողանոց նշումէն ետք, Նիկոլ Փաշինեան անցաւ «արմատական» ընդդիմութեան քննադատութեան: Ըստ իրեն, ընդդիմութիւնը կը մեղադրէ կառավարութիւնը, որ «միայնակ է թողել Արցախը» եւ երկրորդ` կը պահանջէ որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ազրպէյճանի կազմում» բանաձեւը: Առաջին մեղադրանքը Նիկոլ Փաշինեան հերքեց` յիշատակելով Արցախի Հանրապետութեան պիւտճէական յատկացումներուն յարաճուն աճով, մոռնալով քաղաքական երեսը: Երկրորդի պարագային, Նիկոլ Փաշինեան երկար մեկնաբանութիւններ կատարեց` ի վերջոյ հասնելու համար խաղաղութեան օրակարգ որդեգրելու անհրաժեշտութեան:

Նիկոլ Փաշինեանի ելոյթի գրաւոր արձանագրութեան տասներկու էջերէն տասը յատկացուած են փաստերու, որ` «Բանակցային գործընթացի ողջ պատմութեան ընթացքում թէ՛ Ռոպերթ Քոչարեանը, եւ թէ՛ Սերժ Սարգսեանը, այսպիսով նաեւ նրանց քաղաքական արբանեակ «Դաշնակցութիւնը» Արցախը ճանաչել են իբրեւ Ազրպէյճանի մաս, եւ կամ չեն առաջնորդուել «Արցախը երբեք չի լինելու Ազրպէյճանի կազմում» սկզբունքով»: Ինքնարդարացման նպատակով կատարուած այս երկար փաստարկումը կարելի է ամփոփել շատ կարճ տարազով մը. եթէ կը բանակցին Ազրպէյճանի հետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին շուրջ, կը նշանակէ, որ կ՛ընդունին Արցախի մաս կազմելը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան: Ամէն անգամ որ Եւրոպայի խորհուրդի Մինսքի խումբի եռանդամ նախագահութիւնը, կամ անոր անդամներէն մէկը առաջարկ մը կը ներկայացնէ, առաջարկը ընդունիլ իբրեւ հիմք բանակցային ընթացակարգին` կը նշանակէ ընդունիլ Լեռնային Ղարաբաղը Ազրպէյճանի կազմին մէջ: «Ընդհանուր պետութեան» առաջարկ, հողերու՛ փոխանակման առաջարկ, Մատրիտեան սկզբունքներ, Անկախ պետութիւններու համագործակցութեան (ԱՊՀ) ստեղծում, Հայաստանի մարզային բաժանումներ եւ այլն, եւ այլն, բոլորն ալ կը փաստեն, որ Հայաստանի նախկին իշխանութիւնները մնայուն կերպով Լեռնային Ղարաբաղը համարած են մաս Ազրպէյճանի: Այս բոլորը տրամաբանութիւնը խոցող սոփեստութեան նմուշներ են, որոնց նպատակը նախապատրաստութիւնն է Ազրպէյճանի հողային ամբողջականութեան, ներառեալ` Արցախը, ճանաչումին:

Այս բոլոր փաստարկումները կը կատարուին, որովհետեւ` «Հայաստանի կառավարութիւնը եղել է, կայ եւ կը լինի Արցախի կողքին, ինչքան էլ տարբեր շրջանակներ չնկատեն դա, կամ փորձեն Հայաստանի եւ Արցախի միջեւ հակասութիւններ սերմանել»: Լա՛ւ իմացէք, Հայաստանի իշխանութիւնները … Արցախի կողքին են: Միայն զօրակցութեան ձեւն է փոխուած. նախապէս` «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը` դրանից բխեցնելով անվտանգութեան երաշխիքներն ու իրաւունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգութեան երաշխիքներն ու իրաւունքները` դրանից բխեցնելով կարգավիճակը»: Հիմա դատեցէք. արցախահայերուն անվտանգութեան երաշխիքներն ու իրաւունքները փայլուն կերպով «ապահովուած են»` շնորհիւ Հայաստանի իշխանութիւններու կրաւորականութեան Արցախի պաշարման, ապա բռնի տեղահանութեան ժամանակ, իսկ կարգավիճակը… կարգավիճակ չմնաց: Ահա այսպէս` Հայաստանը «եղել է, կայ ու կը լինի Արցախի կողքին»:

Ազգային ժողովին այս ծրագրային ելոյթի ընթացքին, գրաւոր շարադրանքէն դուրս, Նիկոլ Փաշինեան յայտարարեց, որ միջազգային համայնքը (հասկնալ` հաւաքական Արեւմուտքը) կը թելադրէ իջեցնել նշաձողը, այսինքն` հրաժարիլ Արցախի անկախութեան պահանջէն. Հայաստանի կարծեցեալ բարեկամները կը խոստանան «կոնսոլիտացուել» (այսինքն` զօրավիգ կանգնիլ) Հայաստանի շուրջ: Փրակայի մէջ Նիկոլ Փաշինեան ենթարկուեցաւ այս խորհուրդ-պահանջին` ընդունելով, որ Արցախը մաս կը կազմէ Ազրպէյճանի հողային ամբողջականութեան, սակայն «կոնսոլիտացման» խոստումը չկատարուեցաւ: Նշաձողը հաւասարեցուեցաւ գետնին, բարեկամները լուռ մնացին, իսկ Նիկոլ Փաշինեան այսքանով ալ չգոհանալով` նշաձողը կ՛ուզէ թաղել գետնին տակ, ուրանալ Արցախը, որպէսզի ի վերջոյ Հայաստանի քաղաքական կարգավիճակը եւս բխի հայութեան «անվտանգութեան երաշխիքներէն եւ իրաւունքներէն»:

Նիկոլ Փաշինեան գիտակից էր, որ ոչ ոք կրնայ երաշխաւորել, որ իր վարած «խաղաղութեան օրակարգը» յաջողութիւն կ՛ունենայ: Կործանարար արդիւնքով դրսեւորուած քաղաքական այս ընթացքը կը շարունակուի անխափան` վտանգելով այնքան փայփայուած Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնն ու իրաւունքները:

Քառասունչորս օրերու պատերազմի մղձաւանջի վերյուշի այս օրերուն հայութիւնը պէտք է համախմբուի հայրենիք, պետութիւն, հայրենասիրութիւն, անկախութիւն աճուրդի հանած իշխանութեան դէմ, որպէսզի հայ ազգը օժտուի իր առհաւական արժէքներուն հաւատարիմ իշխանութեամբ:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company