ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ

01 Հոկտեմբեր 2024

Թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ում մի հոդված է գրել՝ «Վաշինգտոնի դատարանում թուրք բարձրաստիճան դիվանագետները մեղադրվում են մարդկանց թրաֆիքինգի և խարդախության մեջ» վերնագրով:

Բոզքուրտը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան երկրորդ բարձրաստիճան դիվանագետ, առաքելության ղեկավարի նախկին տեղակալ Հուսնու Սինան Էրթայը և նրա կինը՝ դեսպանատան դիվանագիտական խորհրդական Անիլ Օզգե Էրթայը, «մեղադրվել են մարդկանց թրաֆիքինգի, խարդախության, անհիմն հարստացման, պայմանագրի խախտման և ԱՄՆ-ի աշխատանքային ու աշխատավարձի մասին օրենքների խախտումների մեջ»: Քաղաքացիական հայցը մայիսին ԱՄՆ Վաշինգտոնի շրջանային դատարան է ներկայացրել նրանց դայակը՝ Ֆիլիպինների քաղաքացի Շերոն Թոմաս Ագդիփանը: Եթե դատավորը համաձայնի գործը վարույթ ընդունել, ապա դատարանը կորոշի ամուսինների մեղավորությունը կամ անմեղությունը:

Թուրք դիվանագետները բնակվել են մեկ միլիոն դոլար արժողությամբ, 120 քառակուսի մետր մակերեսով առանձնատանը՝ դեսպանատան Պարկ Դրայվում գտնվող փակ համայնքում, Վաշինգտոնի Ուեսլի Հայթս թաղամասում: Նրանց դայակը հայտարարում է, որ «նրան հրապուրել են Ֆիլիպիններից Միացյալ Նահանգներ տեղափոխվել՝ աշխատանքի, արդար վարձատրության և սեփական սենյակի խոստումներով, բայց փոխարենը նա ենթարկվել է բռնի աշխատանքի»: Ըստ նրա փաստաբանների՝ «նա զգացական և ֆիզիկական տառապանք է կրել, զրկվել է կանոնավոր սննդից և առանձին ննջարանից, խիստ ցածր է վարձատրվել, նրան սպառնացել են արտաքսմամբ և հաճախակի ենթարկել բանավոր բռնության»։

Բոզքուրտը գրել է, որ «թուրքական դիվանագիտական համայնքի իր աղբյուրները, որոնք զրուցել են Nordic Monitor-ի հետ, զարմացած չեն մեղադրանքների առնչությամբ՝ վկայակոչելով Էրթայ զույգի բնույթն ու բնավորությունը: «Տիկին Էրթայն իր գործընկերների շրջանում հայտնի է որպես դաժան անձնավորություն», ասել է աղբյուրը, որը ցանկացել է մնալ անանուն: Այլ աղբյուրներ պնդել են, որ նրա ամուսինն իր պաշտոնն ապահովել է արտաքին գործերի նախարարությունում հիմնականում իր հոր՝ անձնակազմի գծով պատասխանատու փոխգործնախարարի ազդեցիկ դերի շնորհիվ»:

Բոզքուրտը գրել է, որ «Ագդիփայի փորձությունները սկսվել են 2019 թվականի նոյեմբերին, երբ տիկին Էրթայը նրան աշխատանք է առաջարկել Վաշինգտոնում, սակայն, երբ Ագդիփան սկսել է աշխատել զույգի մոտ 2020 թվականի փետրվարին, նրա պարտականությունները տարածվում էին նրանց 5-ամյա որդուն խնամելու սահմաններից դուրս՝ ներառելով տնային տնտեսության տարբեր գործեր՝ մաքրությունից ու խոհարարությունից մինչև պարտիզպանություն»։

Բոզքուրտը հայտնել է. «Չնայած նրա պայմանագրով նախատեսված էր շաբաթական 35-ժամյա աշխատանքային օր՝ ժամը 14 դոլարով, Ագդիփան աշխատել է շաբաթական ավելի քան 80 ժամ և նրանից պահանջվել է բոլոր ժամերին սպասողական վիճակում մնալ՝ զույգի պահանջները բավարարելու համար: Նա ոչ մի փոխհատուցում չի ստացել արտաժամյա աշխատանքի համար, ինչը պայմանագրի պայմանների ակնհայտ խախտում է:

Հայցում ասվում է, որ զույգն ստիպել է Ագդիփային վերադարձնել իր աշխատավարձի մի մասը՝ հրահանգելով նրան կանխիկ գումար հանել բանկոմատից և վերադարձնել իրենց… Զույգի համար 15 ամիս աշխատելու ընթացքում Ագդիփայից պահանջվել է վերադարձնել իր ընդհանուր աշխատավարձի մոտավորապես մեկ երրորդը, որը կազմում էր 9450 դոլար»։

Հայցում ասվում է, որ թուրք ամուսինները «դաժան են վարվել նրա հետ՝ վիրավորանքներ ու հայհոյանքներ գործածելով, վռնդելու սպառնալիքներով և հուզական ու հոգեբանական անհանգստություն պատճառելով: Նրան ասել են, որ աշխատանքային պայմաններից բողոքելու դեպքում իրեն կարտաքսեն երկրից»։

Ագդիփան պնդում է, որ հակառակ պայմանագրին, իրեն մերժել են կանոնավոր սնունդ տալ, թույլ չեն տվել ինքնուրույն պատրաստել իր սնունդը, մերժել են անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն տրամադրել և հիվանդության ժամանակ արձակուրդ տալ: Բոզքուրտն հաղորդել է. «Չնայած պայմանագրով նախատեսված էր, որ նա պետք է առանձին սենյակ և սնունդ ստանա, Ագդիփային հանձնարարել են քնել առանց պատուհանի նկուղում: Թուրքական առաքելության ղեկավարի տեղակալը կանոնավոր կերպով մուտք է գործել այս տարածք»։

2021 թվականի մայիսի 5-ին դայակը փախել է դիվանագետների տնից՝ թողնելով իր ունեցվածքի մեծ մասը։ Վաշինգտոնում Ֆիլիպինների դեսպանատան աշխատանքային հարցերով կցորդը, տեղեկանալով նրա իրավիճակի մասին, Ագդիփային ուղարկել է փաստաբանական գրասենյակ՝ նրան պաշտպանելու համար:

Փաստաբանական գրասենյակը ծանուցել է ԱՄՆ կառավարությանն այս գործի մասին այն բանից հետո, երբ Ագդիփան ցուցմունք է տվել իր կրած բռնությունների և հարկադիր աշխատանքի մասին: Սակայն մինչ օրս ԱՄՆ իշխանությունների կողմից դիվանագետների դեմ քրեական գործ չի հարուցվել։

Ագդիփայի փաստաբանների hայցում ասվում է, որ «Էրթայների գործողությունները՝ սկսած Ագդիփային հավաքագրելուց և նրան Միացյալ Նահանգներ մեկնել համոզելուց, մինչև արտաքսման սպառնալիքը և աշխատավարձը գողանալը, խախտում են բազմաթիվ օրենքներ… Ավելին, նրանց վարքագիծը, ենթադրաբար, կապված է պայմանագրի խախտումների, անհիմն հարստացման, հուզական անհանգստության միտումնավոր պատճառման և խարդախության հետ»:

2024 թվականի մայիսի 20-ին Ագդիփայի փաստաբանները՝ Օլամիդե Ս. Օրեբամջոն, Մելիսա Լ. Պատերսոնը և Էլիզաբեթ Ս. Ֆասիհը Վաշինգտոնի «Ջոնս Դեյ» փաստաբանական գրասենյակից, դատարանից պահանջեցին երդվյալ ատենակալների դատավարություն:

Հայտնի չէ, թե դատավորը ինչպես կվարվի այս գործով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք ամուսինները վերադարձել են Թուրքիա և վայելել են դիվանագիտական անձեռնմխելիությունը։

Բուզքուրտը հայտնել է, որ թուրք զույգն աշխատում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում, Անկարայում։ «Պարոն Էրթայը ներկայումս ծառայում է որպես Արևելյան Ասիայի գլխավոր տնօրինության վարչության պետ», իսկ տիկին Էրթայը «Հյուսիսային Ամերիկայի գլխավոր տնօրինության վարչության ղեկավարն է»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company