ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հավատ սեփական ուժերի նկատմամբ

02 Հոկտեմբեր 2024

2024 թվականի սեպտեմբերի 2-ին մեկ անգամ ևս ապրեցինք ազգային այն մեծ խայտառակությունը, որի մեջ խորասուզված է հայ ժողովուրդը: Ազգային ուժերը Հայաստանում նշեցին Արցախի անկախության հռչակման օրը՝ սրանով ուղերձ հղելով ներքին ու արտաքին լսարանին այն մասին, որ հայ ժողովրդի համար Արցախի հարցը մնում է չլուծված: Հակառակ սրա՝ երկրի իշխանությունը ոչ միայն լռություն պահպանեց, այլև գործադրեց ամեն ճիգ ու ջանք ձախողելու նման միջոցառումների անցկացումը և հակառակ ուղերձը հղելու արտաքին համապատասխան ուժերին:

2024 թ. մարտի 12-ին անցկացրած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանը անցած տարիներին, ըստ էության, եղել է Ռուսաստանի ֆորպոստը, բայց Ռուսաստանը չի գնահատել այդ հանգամանքը: Հակառուսական հետևողական քաղաքականությունից այն կողմ այս հայտարարության հետևում կա մեկ այլ ասելիք կամ նույնպես անվանենք ուղերձ: Նա արևմտյան հովանավորներին ասում է, թե ինքն ու իր գլխավորած ուժը պատրաստ են Հայաստանը դարձնելու նրանց ֆորպոստը: Կատարելով հովանավորների կամքը՝ Փաշինյանը հետևողականորեն իրագործել է Արցախից հրաժարվելու ծրագիրը: Միաժամանակ նույն ուժերը, որքան էլ որ Նիկոլին և իր նմաններին խաղացնեն իրենց մատների շարժումով, անդրկովկասյան քաղաքական մեծ խաղի համար հենարան են տեսնում ոչ թե փոքր ու այսօր գործոն չհանդիսացող Հայաստանին, այլ հեռանկարային Ադրբեջանին ու իրենց դարավոր գործակից Թուրքիային: Սերտ հարաբերություններ ունենալով վերջինների հետ՝ արտաքին այդ ուժերը ցանկանում են ճանապարհ հարթել նրանց համար, որպեսզի նրանց միջոցով էլ իրականացնեն Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրան թափանցելու իրենց փայփայած հարյուրամյակների ծրագիրը:

Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանն ապավինում է մի ուժի, որն իրականում հետապնդում է ոչ միայն Արցախն ադրբեջանական տեսնելու, այլև Հայաստանի ինքնուրույն քաղաքական գործոն լինելու հեռանկարն անգամ ոչնչացնելու նպատակ:Այդ ուժերը հասկանում են, որ սեփական երկրի ինքնության ոչնչացմանը ծառայող Նիկոլները հավերժ չեն կարող իշխել, օրինաչափորեն նրանց փոխարինելու են գալու ազգային ուժերը, իսկ Հայաստանը ոտքի հանելու և Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու ռազմավարությունը խորտակիչ կարող է լինել տարածաշրջանի նոր ճարտարապետության մասին երազողների համար: Այսօր արդեն, երբ փաշինյանական իշխանությունը Արցախը հանձնելուց հետո պայքարում է այս հարցի վերարծարծումը թույլ չտալու համար, երբ բարձրաստիճան ՔՊ-ականները հայտարարում են, թե Արցախի հանձնման օրը Հայաստանի իրական անկախության օրն է, որ Արցախի հարցի արծարծումը վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար այլևս անհեթեթ է ապացուցելը, որ այս ուժը հենց արտաքին մեծ ծրագրերը սպասարկելու համար է իշխանության բերվել: Հետևողականության առումով դժվար չէ վերը բերված օրինակների կողքին ավելացնելը այս ուժի ներկայացուցիչների նախկին հայտարարություններն այն մասին, թե իրենց «հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրումը, որ արցախյան պատերազմի զոհերը եղել են հանուն ոչնչի: Վերջապես բազմիցս հիշված օրինակների կողքին կարելի է ավելացնել 2024 թ. հունիսի 12-ի արյունոտ օրը խորհրդարանում Փաշինյանի արած այն հայտարարությունը թե. «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»:

Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման ծրագիրը, անխոչընդոտ գլուխ բերելու համար իշխող բանդան ունի արտաքին ուժերի թույլտվությունը առանց միջոցների մեջ խտրություն դնելու հաշվեհարդար է տեսնելու ազգային ուժերի անհամաձայնության և բողոքի դրսևորումների հետ:Երկիրը արտաքին հովանավորներին հանձնելու ստանձնած պարտավորությունը վերջնականորեն հնարավոր կլինի իրականացնել, երբ կլուծարվի ՀԱՊԿ-ը և ռուսական ռազմուժը կհեռացվի Հայաստանից:

Բայց այս ամենը դեռ չի նշանակում, թե դրածո իշխանության առջև բացված է իր սև գործն անելու հարթ ճանապարհ: Նույնքան ակնհայտ է, որ այս ուժը ներկայացնող քիչ թե շատ մտածելու ընդունակ միակ անձը լուրջ տագնապի մեջ է, և այժմվանից մտմտում է հաջորդ ընտրությունների մասին: Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո նա 2021 թ. կարողացավ ժողովրդի մեկ հատվածից քվե կորզել՝ խոստանալով խաղաղություն և լավ ապագա: Տարիներ անց ոչ պատերազմի վտանգն է փոքրացել ոչ խաղաղության հեռանկարն է ուրվագծվում: Փաշինյանը մտածում է, որ ժողովրդին հերթական անգամ և գոնե կարճ ժամանակով խաբելու համար իրեն հարկավոր է գոնե ձեռքին ունենալ Խաղաղության պայմանագիր կոչվող ինչ որ թղթի կտոր: Դրանից հետո իր կառավարման արկածախնդրությունը շարունակելու համար նա առջևում կունենա քաղաքականապես և ֆիզիկապես դիմանալու ժամանակի նոր պաշար: Նա համոզել է իրենից երկիրը խլողներին, որ, որպեսզի մնա իշխանության գլխին և կարողանա նրանց նորանոր պահանջները կատարել, նախ պետք է ընտրվի, այլապես եթե այսօր փորձի փոխել Սահմանադրությունը, հանձնել Զանգեզուրի միջանցքը, սահմանագծման ու սահմանազատման անվան տակ հանձնել նորանոր տարածքներ, երկրի ներսում կարող է դժգոհության այնպիսի ալիք բարձրանալ, որը պատմության աղբանոցը կշպրտի իրեն իր թայֆայի և դավաճանական ծրագրերի հետ:

Հայաստանը հոշոտելու ձգտող ուժերը համաձայն են նրա այս տրամաբանության հետ, բայց, մյուս կողմից, նրանք ոչ մի երաշխիք չունեն, թե Նիկոլը կարող է երկար դիմանալ իր տեղում, հետևաբար, մի կողմից՝ Նիկոլի պահպանմանը նպաստելու, մյուս կողմից՝ օր առաջ նրանից առավելագույնը պոկելու հակասության մեջ են: Սպասելի է, որ բնապահպանական բնույթի համաշխարհային խորհրդաժողովը Բաքվում անցկացնելուց հետո Ալիևը Նիկոլի վրա ճնշումը մեծացնելու համար կգնա սահմանային նոր սադրանքների և ընդհուպ նոր պատերազմի: Դրա հարմար նախապայմաններ են ձևավորվում նաև աշխարհաքաղաքական միջավայրում: Աշխարհը զբաղված է Ռուսաստանի և Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի գնալով շիկացող հակամարտություններով, ինչպես և դրանց հավանական վերաճմամբ ավելի նոր և ավելի հզոր առճակատումների: Ինչպես 2020 թվականին, նոր պատերազմը, թերևս, Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա ավելի հեշտությամբ գնալու նոր զիջումների, կրկին հայտարարելով, թե խնայում է զինվորների կյանքը: Իսկ առկա իրավիճակում ցուցադրելով իր հավատարմությունը թելադրված խաղին, և ձև անելով, թե իբր ամուր է իր տեղում՝ Նիկոլ Փաշինյանը եթե հաջողեցնի հասնելու Խաղաղության պայմանագրի կնքման, ամենայն հավանականությամբ, կկազմակերպի արտահերթ ընտրություններ՝ անակնկալի բերելով բոլորին բացի իր կողքից քարշ տվող արբանյակ ուժերի:

Սեպտեմբերի 22-ին Սրբազան պայքարի շարժումը ձեռնարկեց մեծ հանդիպում Մարզահամերգային համալիրում և հայտարարեց պայքարի նոր փուլի մեկնարկի մասին: Իրականությունն այն է, որ, ի հակառակ պարտված և պայքարի անընդունակ իշխանության, ազգային ուժերի համար ակնառու է, որ Հայաստանը կրկին կարելի է դարձնել ռազմական և տնտեսական առումներով ուժեղ, դաշնակիցների հետ բազմաբևեռ կապերով ամուր, մրցունակ երկիր՝ համախմբելու դեպքում համահայկական ներուժը և վերականգնելով ազգային միասնականությունը:

Տարբեր գերուժերի և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հնչել և հնչում են հայտարարություններ Արցախի հարցի լուծված չլինելու, Արցախահայության վերադարձի անհրաժեշտության մասին՝ կարևորելով դրա համար անհրաժեշտ իրավական քաղաքական երաշխիքների ապահովումը: Նույնքան ակնհայտորեն այս ծրագրին դեմ են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունները և նրանց հովանավորները:

Պետք է խոստովանել, որ ցայսօր Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասարակական դժգոհության սլաքները զգալի չափով շեղել իրենից դեպի ազգային դաշտ, առաջնորդության հարցի և առաջնորդողների անձերի վերաբերյալ շինծու ու անպտուղ քննարկումների ոլորտ: Այս հարցում Նիկոլին կամա թե ակամա աջակցող հանգամանքներ են դառնում դիմացի դաշտի որոշ գործիչների անհամարժեք հավակնոտությունը և հասարակական տարբեր շերտերի հավատի պակասը, իշխանությունների և արտաքին դերակատարների սարքած քարոզչական թակարդում մոլորվելը: Պակասում է այն գիտակցությունը, որ գլխավոր հարցն այսօր ընդհանուր նպատակի շուրջ համախմբումն է, իսկ ապագայի վերաբերյալ պատկերացումները լուծվելու են առկա քաղաքական-իրավական հնարավորությունների ճանապարհով:

Մեր ներկա դժբախտությունների գլխավոր պատճառը հավատի պակասն է սեփական ուժերի նկատմամբ: Գալիք հաղթանակների, հայության ու հայրենիքի նոր վերածննդի երաշխիքը պետք է դառնա սեփական ուժերի նկատմամբ հավատը, այն հավատը, որով մենք հայրենիք ազատագրեցինք, զսպեցինք դարավոր թշնամուն, կառուցեցինք մեր նոր պետականությունը, եղանք հպարտ ու արժանապատիվ:

«Դրօշակ» թիվ 9, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company