ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Միականի Դատավարութիւն

03 Հոկտեմբեր 2024

Այն պահուն, երբ Միջին Արեւելքի կաթսան ահաւոր եռք կ’ապրի, մէկ կողմէ՝ Կազայի մօտաւորապէս մէկ տարուան պատերազմին հետեւանքով, միւս կողմէ՝ Իսրայէլ-Լիբանան ճակատին վրայ բախումներու եւ հռթիռներու փոխանակման սաստկացումով ու ցամաքային թափանցումով, իսկ զուգահեռ գիծի մը վրայ, Իսրայէլ-Իրան ուղղակի ճակատումներու բացումով եւ Ուքրայինայի անաւարտ պատերազմով, ահաւասիկ այս վտանգաւոր զարգացումներուն ստեղծած մտահոգութիւններուն «լուսանցքին» վրայ, Հոկտեմբերի առաջին օրերուն, Պաքուի մէջ նախատեսուած՝ կենսոլորտի պաշտպանութեան նուիրուած ու Մ․Ա․Կ․-ի կազմակերպած խամաճիկ եւ ընդվզեցուցիչ COP29 ժողովէն շաբաթներ առաջ, Ատրպէյճանի դատական ատեանը հաստատեց, որ Արցախի բանտարկուած ղեկավարներուն հասցէին նոր ամբաստանութիւններ կան։ Անոնց կալանաւորման տարեդարձի նուէ՞ր մը արդեօք…

Ամիս մը առաջ, պատանդները մեղադրուած էին, թէ՝ ապօրինի զինեալ խմբաւորումներ կազմաւորած ու մարզած են եւ ահաբեկչութիւն կատարած։ Իսկ ամիս մը ետք, ահա դարձեալ շինծու մեղադրանք մը, թէ բանտարկուած ղեկավարները… պատմամշակութային յուշարձաններ ոչնչացուցած են։

Այս լուրը իմացողը, առանց շունչ առնելու՝ անմիջապէս պիտի ըսէր․ «Տե՛ս, թէ ո՞վ է խօսողը»:

Այո՛, Look who’s talking! Շէյքփիրեան լեզուով աւելի հարազատ կը հնչէ այս կարճ ու կտրուկ հակազդեցութիւնը։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ – Ղազանչեցոց – եկեղեցին մզկիթի վերածուած է։ Այդ գեղեցիկ սրբատեղիէն ոչ շատ հեռու, իր իւրայատուկ կառոյցով Կանաչ Ժամ կամ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին ոչնչացուած է։ Դադի վանքը աղուանական կը հռչակուի…

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին հիմնայատակ եղած եւ անոր տեղը մզկիթ կը կառուցուի:

Հատրութի եւ այլ շրջաններու մէջ, հաստատ փաստերը ցոյց կու տան, թէ բազմաթիւ եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, յուշարձաններ եւ նոյնիսկ գերեզմաններ ո՛չ միայն քանդուած են, այլ հիմնայատակ եղած են ու ջնջուած՝ երկրի երեսէն են։ Կը սրբուին հերոս նահատակները ոգեկոչող կառոյցներ:

Ի՞նչ պիտի ըլլայ Գանձասարի, Ամարասի եւ այլ սրբատեղիներու ճակատագիրը։

Ափսո՛ս, ափսո՛ս եւ հազար ափսո՛ս։

Դեռ կայ աւելին, շաբաթներ առաջ, արցախահայութեան կոթողական կառոյցն ալ՝ «Մե՛նք ենք, մեր սարերը» կամ «Տատիկ-Պապիկ» դիմափոխման եւ փաստացի սրբապղծման ենթարկուեցաւ։
Ուրեմն այս բոլոր պատմամշակութային յուշարձանները ոչնչացնողները, փոխանակ միջազգային դատարան ներկայանալու, կ՛ամբաստանեն բանտարկուած Արցախի ութ ղեկավարները` նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, Արայիկ Յարութիւնեանը, նախկին արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեանը, Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանը, Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանն ու նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանը, իբրեւ մշակութային կոթողներ քանդողներ…: Դատավարութիւն ալ պիտի ըլլայ միականի, ԱՆ-արդար դատարանի մը մէջ: Եթէ դարձեալ դիմենք Շէյքսփիրի լեզուին, զայն պիտի կոչենք «ագեվազի դատարան» (kangaroo court), ու կը նշանակէ ագեվազի նման ցատկել ճշմարտութիւններու եւ այսպէս կոչուած՝ ամբաստանեալներու իրաւունքներուն վրայէն:

Ձեւական է ամէն բան, եւ այդ ալ՝ ինչպէ՜ս։ Միակողմանի դատավարութիւն մը պիտի ըլլայ, ուր ոչ մէկ միջազգային չափանիշ ի զօրու պիտի ըլլայ։

Անտառի օրէնքներն է, որ կը կիրակուին։

Որքա՜ն բոպիկցած ու խեղճացած ենք։ Մեր «ազգընտիր վարչապետ»-ը, Մ․Ա․Կ․-ի բեմահարթակէն ո՛չ մէկ խօսք արտասանեց մեր գերիներուն, պատանդներուն, Արցախի եւ Հայաստանի գրաւեալ շրջաններուն մասին։ ԱՐՑԱԽ բառն իսկ չգործածեց։ Նշաձողը այնքա՛ն մը իջեցուցած է, որ… գետնին տակ անցած է, ա՛լ գոյութիւն չունի։ Դժբախտաբար, նոյնն էր պատկերը այդ բեմահարթակին վրայ, Երեւանի մէջ քանի մը օր առաջ տեղի ունեցած համաշխարհային հայկական գագաթաժողովին, ուր ամէն երկրորդական եւ գերերազային հարցերու մասին խօսուեցաւ, բացի ԱՐՑԱԽ-էն։

Ըստ երեւոյթին, իր իսկ բնութագրած՝ «Տնային Խօսակցութիւններ»-ուն հետ երբեք կապ չունին ԱՐՑԱԽՆ ՈՒ ԱՆՏՈՒՆ ԱՐՑԱԽՑԻՆ։

Պաքուի մէջ, աղաղակող կերպով եւ ամէնայն կոպիտ ձեւով՝ ափ աշքարա խախտած են մարդու իրաւունքները։ Այդպէ՛ս կը վկայեն նաեւ միջազգային շրջանակներ: Թուրքիոյ «գորշ գալեր»-ն ալ հոս-հոն կը յիշեցնեն իրենց ներկայութիւնը, իսկ Երեւանի վարիչները ուրիշ կողմ կը նային, հոն՝ ուր իրենց ցոյց կը տրուի Պաքուէն, Անգարայէն ու անոնց հովանաւորներէն:

Ո՛չ ոք արդարութիւն եւ հաշիւ կը պահանջէ Ատրպէյճանէն:

․․․Եւ այս բոլորը, Պաքուի մէջ կայանալիք COP29-ի սեմին, երբ Հայաստանի շրջակայ գօտին ալ կը գտնուի Միջին Արեւելքը եռքի հասցուցած կաթսային դրացնութեան մէջ։ Դաժան իրականութիւններ՝ որոնք մեր ժողովուրդը, ամբողջ ազգը կը դնեն հայրենիքի շահերուն պաշտպան իշխանութիւն մը երկրի ղեկին նստեցնելու հրամայականին դիմաց:

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company