ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պետական մտածողութեան իրանական արժեհամակարգը

03 Հոկտեմբեր 2024

Իրանում այս օրերին նշանաւորում են 1981 թ. սադդամեան պարտադրեալ 8-ամեայ պատերազմում մեծ յաղթանակի տարեդարձը։ «Սրբազան պաշտպանութեան» բնութագիր կրող 8-ամեայ պատերազմը ամենամեայ կարգով ու մէկշաբաթեայ տեւողութեամբ մեծարւում, յիշատակւում ու դրանից նորանոր դասեր սերտելու ուշագրաւ ու մնայուն աւանդոյթ է ձեւաւորւում։ Արժէքային այս վիթխարի համակարգի դրսեւորման խորհուրդը, սակայն, գերազանցապէս իմաստաւորւած է նոյն պատերազմում մեծագոյն յաղթանակների գրաւական՝ տասնեակ հազարաւոր նահատակներին արժանին մատուցելու ՊԵՏԱԿԱՆ վերաբերմունքով։ Ու դեռ չասենք ողջ երկրի տարածքում այն հազարաւոր կրթական հաստատութիւնների, կառավարական-պետական կառոյց-կենտրոնների եւ համալիրների, խոշոր տոկոսի մեծ ու փոքր փողոց- պողոտայ եւ մայրուղիների մասին, որոնք կրում են առհասարակ երկրի ու պետականութեան սիրոյն յայտնի, թէ՛ շարքային՝ գեներալից մինչ պարզ զինւոր նահատակների ու դրանց շարքում էլ՝ ի հպարտութիւն մեզ՝ իրանահայ նահատակների անուններով։

Ամենեւին գաղտնիք չէ, որ Իրան երկիրը 2500-ամեայ պետականութեան համակարգի կրողն է։ Կայսերական, թագաւորական, կրօնական (զրադաշտական, թէ՛ իսլամադաւան) համակարգերով հանդերձ էլ՝ Հին Պարսկաստանը կամ ժամանակակից Իրանը եւ նրա հինաւուրց ժողովուրդը, համընթաց ժամանակի պետականամէտ էլիտային, մշտապէս եւ ըստ ամենայնի նպատակադրել է առաջնահերթօրէն պետական համակարգի ամբողջականութեան եւ անվտանգութեան պահպանումը։

Ահաւասիկ, 1979 թ. Իսլ. յեղափոխութիւնից դեռ երկու տարի չանցած՝ Իրանը սադդամեան Իրաքի ոտնձգութիւնը դիմագրաւելու անհաւասար, բայց հերոսական վճռականութիւն է ցուցաբերում։ Անասելի սխրագործութիւններով ու զոհողութիւններով հանդերձ՝ ունենում է նաեւ հողային կորուստներ՝ երկրի հարաւային եւ արեւմտեան սահմաններում։ Կրօնապետական ինքնիշխան նոր համակարգի ձգտած անդրդւելի Իրանը, սակայն, ամբողջ 8-ը տարիներ, ոչ միայն սադդամական, այլ նրա թիկունքին կանգնած ժամանակի գերուժերի ռազմա-քաղաքական ու դիւանագիտական-քարոզչական սադրիչ գրոհները յաջողեց յետ մղել՝ փուլ առ փուլ ազատագրելով բռնազաւթւած հայրենի հողերը։

8-ամեայ պատերազմական տառապալից ժամանակաշրջանը փոխարինւեց մեծ յաղթանակով եւ որ կարեւոր է՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ամրագրումով։

Անկախ, ինքնիշխան ու յատկապէս յաղթանակած Իրանն, ահա, աւելի քան չորս տասնամեակ է, ինչ ենթարկւած է քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլեւայլ սանկցիաների։ Այս վերջինները, սակայն, աւելիով են ամրապնդել երկրի դիմադրողականութիւնը նոյն բնագաւառներում պակասութիւններն ու դժւարութիւններն յաղթայարելու առումով։

Յաջորդական տարիների երկայնքում էլ, Իրանի Իսլ. ռազմա-քաղաքական առաջընթացի բերումով, նրա իսկ տարածաշրջանային ներգործութիւնների հետ թշնամական վերաբերւող մեծապետական ուժային կենտրոններն ու սրանց արբանեակային խամաճիկները, ինչպէս շարունակւող տնտեսական, այնպէս էլ՝ ռազմաքաղաքական նոր սպառնալիքների հնարքներ են մոգոնել։

Այս ամէնի նկատմամբ Համբերատար Իրանի ռազմաքաղաքական էլիտան (ի դէպ՝ նորակազմ կառավարութեամբ), միեւնոյն հայրենասիրութեամբ ու միեւնոյն ինքնիշխան մտասեւեռումներով, առաջ են մղում երկրին, ժողովրդին ու յատկապէս պետութեան պահպանմանն ու ամրապնդմանը նպաստող շահերի ճանապարհային քարտէզի կենսագործումը։ Քարտէզ, որն տեղ-տեղ եւ օրինաչափօրէն ուրւագծւում է ինչպէս մարտավարական, այնպէս էլ ռազմավարական թէեւ փոփոխական, բայց պետականապահպան մնայուն ու անփոփոխելի նպատակադրումով։

Իսկ ինչ խօսք՝ Իրանի նման հզօր, փորձառու եւ ամենակարեւորը՝ ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹԵԱՄԲ առաջնորդւող ու միակ վստահելի հարեւան երկիրը ի զօրու է ռազմավարական դաշնակիցը լինելու Հայաստանի ու հայութեան համար։

Գիտակցելո՞ւ է սոյն իրողութիւնը Հայաստանի ներկայիս թուլամորթ եւ ցաւօք՝ թուրք-ադրբեջանական ոսոխների առջեւ ծնկած եւ օրէօր նրանցով հմայւո՜ղ իշխանախումբը…։

Դերենիկ Մելիքյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company