ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրուանի միջազգայնացումը

05 Հոկտեմբեր 2024

Ղարաբաղեան հակամարտութեան շուրջ ներկայումս ձեւաւորւում է միջազգային խօսոյթի որոշակիացման մի նոր շրջափուլ, որը, ի դէմս վերջին մէկ ամսուայ զարգացումների, արժանի է յատուկ անդրադարձի, արժեւորման եւ ըստ հարկի օգտագործման։

Ղարաբաղեան հակամարտութեան՝ լուծուած չլինելու փաստին բազմաթիւ անգամներ ենք անդրադարձել, ուստի սոյն յօդուածում կը քննարկենք ոչ թէ դրա տեսական ու կիրառական հիմնաւորումները, այլ վերջին շրջանի միջազգային այն արձագանգները, որոնք գալիս են ապացուցելու, որ ղարաբաղեան հակամարտութիւնը ոչ միայն լուծուած չէ, այլեւ նշմարւում է հակամարտութեան, դրա հետեւանքների ու դրանց յաղթահարման հետ կապուած խնդիրների որոշակի միջազգայնացում՝ միջազգային յարաբերութիւնների առանձին դերակատարների կողմից։

Վերջին մէկ ամսուայ ընթացքում ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ օբիեկտիւ եւ կարեւոր ուղերձներ են հնչել տարբեր կեդրոններից, բայց, մեր կարծիքով, առանձնակի ուշադրութեան ու վերլուծման են արժանի Գանատայից, Ամերիկայի Միացեալ Նահանգներից, Հոլանտայից, Զուիցերիայից ու Աւստրալիայից ստացուած ուղերձները։

Հայաստանի շուրջ ստեղծուած ներկայ իրավիճակում իրապէս բացառիկ էր Գանատայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի՝ տեղահանութեան առաջին տարելիցի առթիւ հրապարակուած ուղերձը, որին նախորդել էր Հայ դատի յանձնախմբի հետ պաշտօնական շփումներ։

Մասնաւորապէս, հրապարակուած ուղերձում ի թիւս այլնի, նախարար Ժոլին համերաշխութիւն է յայտնում, որ իր երկիրն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը, ինչպէս նաեւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար ու տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւններում։ Ըստ Ժոլիի, ասուածը պէտք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը: Նախարարը նաեւ կոչ է անում ազատ արձակել Ատրպէյճանից կամայականօրէն ձերբակալուած բոլոր էթնիկ հայերին։

Նախարար Ժոլիի կարեւոր յայտարարութեան երկու կէտեր պահանջում են յատուկ անդրադարձ ու արժեւորում։ Մասնաւորապէս՝ հակամարտութեան բանակցային քաղաքական լուծման անհրաժեշտութեան շեշտադրումը։ Այստեղ գանատական կողմի դիրքորոշումը աւելի քան յստակ է, հակամարտութիւնը քաղաքական կարգաւորում չի ունեցել, այն չի կարող ռազմական լուծում ունենալ։ Ի դէպ հակամարտութեան քաղաքական լուծում գտնելու նպատակը ընկած է հենց ԵԱՀկ (այն ժամանակ ԵԱՀԽ) Մինսկի խմբի գործունէութեան բովանդակութեան հիմքում։ Միւս խիստ ուշագրաւ նկատառումը ինքնորոշման իրաւունքին յղումն էր, որպէս հակամարտութեան քաղաքական կարգաւորման հիմքերից մէկը։

Կրկին առաջին տարելիցի առթիւ ԱՄՆ Գոնկրեսում անցկացուեցին մի շարք ներկայացուցչական միջոցառումներ՝ բազմաթիւ գոնկրեսականների մասնակցութեամբ։ Նախ, Գոնկրեսի Թիմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողովում անցկացուեց Արցախում մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ հանրային լսում-քննարկում, որին ի թիւս այլոց, հրաւիրուած էր մասնակցելու Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանը։ Գոնկրեսում հայկական շահերի պաշտպանութեան ուղղութեամբ ձեռնարկուած աշխատանքները ընդգրկում էին նաեւ պատերազմի ու շրջափակման մասին նկարների ցուցադրութիւն ԱՄՆ Գոնկրեսում, ինչպէս նաեւ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից, համայնքային շուրջ ութսուն ակտիւիստների ներգրաւմամբ հայկական շահերի պաշտպանութեան երկօրեայ ծրագիր Գոնկրեսի տասնեակ անդամների գրասենեակներում, որտեղ ներկայացուել են ամերիկահայ համայնքի համար քաղաքական առաջնահերթութիւն ներկայացնող այնպիսի խնդիրներ, որոնց բախւում է հայ ժողովուրդը։ «Հաշուետուողականութիւն» խորագիրը կրող այդ ձեռնարկի ընթացքում ելոյթ են ունեցել Դադիվանքի վանահայր Տէր Յովհաննէսը, Հայ դատի Արցախի գրասենեակի նախկին աշխատակից, ներկայումս Հայ դատի Ուաշինկթոնի գրասենեակի համայնքային գործերի տնօրէն Գեւ Իսկաջեանը, ով մինչեւ Արցախի հայաթափումն այնտեղ էր, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը եւ այլն։ ԱՄՆ Գոնկրեսի անդամներից կարեւոր էին Գրէյս Մենգի, Ջուդի Չուի, Գեյբ Ամոյի, Ան Էշուի, Բրեդ Շերմանի, Ջիմ Մըք Գավէրնի, Թոմ ՄըքԷլինթոքի, Ռաշիդա Թլայբի ելոյթները։ Միջոցառմանը ներկայ էին նաեւ Գոնկրեսի հայկական յանձնախմբի համանախագահ Տէյվիտ Վալադաուն, ինչպէս նաեւ Նիւ Ճըրզիից ընտրուած ներկայացուցիչ Ջոշ Գոթհայմերը։

Միջոցառման ընթացքում արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի նկարների ցուցադրութիւնը հովանաւորուել էր սենատոր Շելդոն Ուայթհաուսի կողմից եւ իրականութիւն էր դարձել Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ու Համազգային հայ կրթամշակութային հիմնադրամի աշխատանքների արդիւնքում։

Այս միջոցառման ընթացքում ԱՄՆ գոնկրեսականներն իրենց ելոյթներում կարեւորել են 907-րդ բանաձեւի վերականգնմամբ՝ Ատրպէյճանին ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցումը, պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատու՝ ատրպէյճանցի պաշտօնեաների նկատմամբ «Մագնիցկու» գլոբալ պատժամիջոցների կիրառումը, ԱՄՆ արտաքին օժանդակութեան ակտի 502-րդ յօդուածի համապատասխան կէտերի շրջանակում Ատրպէյճանում մարդու իրաւունքների խախտումների ուսումնասիրութիւնը (ինչը հետագայում կը յանգեցնի Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման եւ օժանդակութեան դադարեցման), միջազգային երաշխաւորութեամբ՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման ապահովումը։ Գոնկրեսի բազմաթիւ անդամներ խօսել են ատրպէյճանական ագրեսիայի հետեւանքով տեղահանուած հայութեան համար պատշաճ կենսապայմանների ապահովման անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ COP 29-ին ընդառաջ՝ սեփական մարդու իրաւունքների խայտառակ վիճակը ծածկադմբոցի ենթարկելու ատրպէյճանական նպատակադրման մասին։

Եթէ այս ամէնին գումարենք այն, որ 2023 թ․ Դեկտեմբերին, S․3000 բանաձեւի միաձայն ընդունմամբ, ԱՄՆ Սենատը նպատակ է հետապնդել վերացնել 907-րդ բանաձեւի ամէնամեայ նախագահական շրջանցման արտօնութիւնը, ապա ակնյայտ է, որ գոնէ ԱՄՆ օրէնսդիր իշխանութեան մակարդակով ղարաբաղեան հակամարտութիւնը ոչ միայն լուծուած չէ, այլեւ առանձին միջոցառումներով ամերիկեան օրէնսդիրները փորձում են քննարկման առարկայ դարձնել հակամարտութեան նոր հանգամանքներ, որոնք առաջացել կամ խորացել են պատերազմական յանցագործութիւններով զուգորդուող ատրպէյճանական ագրեսիայի արդիւնքում։

ՀՀ անկախութեան օրուայ առթիւ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղուած ամերիկահայութեանը։ Դրանում Հարիսը աջակցութիւն է յայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաեւ նկատել է․ «մենք երբեք չպէտք է մոռանանք Հայոց ցեղասպանութիւնը», ինչպէս նաեւ՝ յանձնառու է «Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգող կայուն խաղաղութեանը հասնելուն»:

Այս յօդուածը գրեթէ պատրաստ էր, երբ Հայ դատի Ամերիկայի գրասենեակը յայտնեց, որ ԱՄՆ Գոնկրեսի շուրջ 60 անդամներ՝ երկու պալատներից, միացել են Գոնկրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի եւ սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանութիւններին COP 29-ին ընդառաջ պատասխանատուութեան ենթարկել Ատրպէյճանին ռազմական յանցագործութիւնների կատարման, ապօրինի պատանդառութեան, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի համար։

Սեպտեմբերի երկրորդ կէսին Զուիցերիայի խորհրդարանի թուով 16 պատգամաւորներ երկրի գործադիր իշխանութեան առաջ հարց են բարձրացրել Արցախի հայութեան վերադարձի իրաւունքի եւ տեղում ինքնորոշման իրաւունքի իրացման վերաբերեալ՝ պահանջելով կառավարութեան դիրքորոշման արտայայտութիւնը։ Զուիցերիական կառավարութեան առջեւ օրէնսդիրները նաեւ հարց են բարձրացրել կապուած COP 29-ին զուիցերիական պատուիրակութեան կողմից յիշեալ հարցերը բարձրացնելու անհրաժեշտութեան վերաբերեալ։

Արցախի հայաթափման առաջին տարելիցը համընկաւ Հոլանտայի կառավարութեան կոալիցիոն համաձայնագրի հրապարակմանը, կառավարութեան ծրագրի ներկայացմանը, որի արտաքին քաղաքականութեան բաժնում յստակ նշուած է, որ «Ատրպէյճանը գրաւել է Լեռնային Ղարաբաղը»։ Սա նոյնպէս իր բնոյթով նախադէպը չունեցող ձեւակերպում է, որի տրամաբութիւնն առհասարակ վիճարկում է Ատրպէյճանի սուվերենութիւնը Արցախի հանդէպ, ինչը որպէս «անքննելի իրականութիւն» ներկայացւում էր ատրպէյճանական իշխանութիւնների կողմից, որպէս միջազգային ընկալում, եւ ցաւօք սրտի, ղարաբաղեան հիմնախնդրի էութիւնն ու օբիեկտիւ իրականութիւնն աղճատող այդ քաղաքականութիւնը որդեգրուեց նաեւ Հայաստանի իշխանութիւնների կողմից։

Արցախի խնդրի ներկայ իրավիճակի վերաբերեալ քննարկումներ են անցկացւում, ոչ միայն դաշնային կամ միջազգային կազմակերպութիւնների մակարդակներում, այլ նաեւ նահանգային։

Սեպտեմբերի վերջին Նոր Հարաւային Ուելսի (New South Wales) խորհրդարանի երեք պատգամաւորներ, ովքեր Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում 2023 թ․ Սեպտեմբերի վերջերին Հայաստանում էին, եւ այցելելով Սիւնիք, ուղղակիօրէն ականատեսն էին եղել բռնի տեղահանութեանը, խորհրդարանում աւստրալիացի պաշտօնեաներին կոչ են արել բոյկոտել Պաքւում նախատեսուած COP 29-ը։ Երեք պատգամաւորներն էլ՝ Թիմ Ջեյմսը, Հիու Մըք Դերմոթը եւ Մեթ Քրոսը, ովքեր «Արցախի աւստրալիացի բարեկամներ» ցանցի անդամներ են, դատապարտել են Ատրպէյճանի անօրինական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան պղծումը, հայերի անօրինական բանտարկումը, այդ թւում՝ Արցախի պետական ​​պաշտօնեաների։ Կարեւորուել է միջազգային երաշխիքների ներքոյ արցախցի փախստականների վերադարձի իրաւունքի իրացումը»։ Հաշուի առնելով ատրպէյճանական կողմի յանցագործ քաղաքականութիւնը՝ պատգամաւորները աւստրալացի խորհրդարանականներին կոչ են արել մնալ տանը եւ չմասնակցել COP 29-ին Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի այս քննարկումն էլ իր հերթին մէկ այլ փաստի ցուցիչ է, որ ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացումը սահմանափակուած չէ այն տարածաշրջաններով, որոնց քաղաքականութիւնն ուղղակի է առնչւում մեր տարածաշրջանին կամ այն երկրներով, որոնք աւանդաբար մեր հետ ունեն բարեկամական յարաբերութիւններ։

Վերը ներկայացուած օրինակները փորձենք գնահատել Հայ դատի համաշխարհային ցանցի հիմնական քաղաքական առաջնահերթութիւնների դիտանկիւնից։ Բազմաթիւ առիթներով անդրադարձել ենք Հայ դատի համակարգի քաղաքական առաջնահերթութիւններին, որոնք յանգում են վերադարձի իրաւունքի ապահովմանը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակմանը, Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, Հայաստանի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովմանը, Արցախի պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեանը եւ այլն։ Կարող ենք նաեւ պնդել, որ Հայ դատի ներկայ քաղաքական առաջնահերթութիւնները համահաւաքութեան մէջ կարելի է ձեւակերպել այսպէս՝ Ղարաբաղեան հիմնախնդիրը պահել միջազգային օրակարգի վրայ։ Դա թոյլ կը տայ միջազգային յարաբերութիւնների ներկայ տուրբուլենտ ժամանակաշրջանի աւարտից, մեզ համար անբարենպաստ քաղաքական դասաւորուածութիւնների մեղմացման եւ Հայաստանի գործող իշխանութիւնների հեռացումից յետոյ աւելի արդիւնաւէտ կերպով իրականացնել Արցախեան հիմնախնդրի սպասարկումն ու այն վերադարձնել երկկողմ եւ միջազգային բանակցային օրակարգ։

Ակնյայտ է, որ նոյնիսկ ներկայ դժուարագոյն պայմաններում Արցախեան հիմնահարցը որոշակիօրէն գտնւում է միջազգային օրակարգի վրայ։ Այս պայմաններում հակամարտութեան լուծուած լինելու վերաբերեալ ատրպէյճանական պնդումները ամբողջութեամբ անհիմն են, իսկ Հայաստանի իշխանութիւնների վախւորած եւ ուրացման քաղաքականութիւնը՝ ուղղակի քստմնելի։ Հակամարտութեան միջազգային օրակարգի վրայ լինելու փաստը արդէն իսկ լաւագոյն ապացոյցներից մէկն է, որ միջազգային հանրութեան առանձին դերակատարներ չե՛ն ընդունում ուժի կիրառման գործելաոճը, որպէս հակամարտութիւնների լուծման գործիք։ Միջազգային յարաբերութիւնների միւս դերակատարներն էլ, որոնք դեռեւս լուռ են ատրպէյճանական պատերազմական յանցագործութիւնների, ցեղասպանութեան ու էթնիկ զտումների որպէս այդպիսին որակման ու դրանից բխող համապատասխան քայլերի ձեռնարկման գործում, լռում են ոչ թէ այն պատճառով որ ընդունում են ուժի կիրառման եւ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքերի ոտնահարումը, այլ նրա համար, որ միջազգային յարաբերութիւնների ներկայ հանգրուանում առանձին պետութիւնների ազգային շահեր դա են պահանջում։ Սակայն, այս իրավիճակը, որի վրայ մասամբ հիմնւում է ատրպէյճանական սանձարձակ քաղաքականութիւնը, երաշխաւորուած չէ յարատեւութեամբ, աւելին, Մերձաւոր Արեւելքում եւ առաւել լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն արդէն իսկ նախանշում են «ատրպէյճանական ոսկէ ժամանակաշրջանի» մօտալուտ աւարտն ու ապշերոնեան բռնապետութեան արտաքին քաղաքական մանեւրողականութեան անկումը։

Ակնյայտ է, որ 21-րդ դարում պատերազմական յանցագործութիւններով ու ցեղասպանական գործողութիւններով զուգորդուող ատրպէյճանական ագրեսիայի միջազգային դատապարտումը մեղմ ասած հեռու է բաւարար լինելուց։ Այս պայմաններում հաւաքական առումով միջազգային հանրութիւնը, որը պատեհ պահին սեփական դէմքը փրկելու խնդիր պէտք է լուծի, ղարաբաղեան հիմնախնդիրը չլուծուած համարելով, իր համար երաշխաւորում է այդ հնարաւորութեան առկայութիւնը։

Ո՞րն է մեր անելիքը։ Ստեղծուած ներքին ու արտաքին խիստ անբարենպաստ իրավիճակում մեր նպատակը պէտք է լինի առկայ դիրքորոշումները պահպանելն ու զարգացնելը։ Պատահական չէ, որ ատրպէյճանական կողմը, ֆինանսական ու քարոզչական հսկայական ռեսուրսների ներգրաւմամբ կատաղի հակազդեցութիւն է դրսեւորում ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ ցանկացած հայամէտ-օբիեկտիւ դիրքորոշման առիթով։ Ատրպէյճանական թիրախում որպէս կանոն յայտնւում են առաջին հերթին եւ հիմնականում Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները, յատկապէս Եւրոպայում եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներում։

Միջազգային յարաբերութիւնների պատմութեան մէջ վայրիվերումները որոշակի պարբերականութեամբ կրկնուելու միտում ունեն եւ հանդիսանում են իրարայաջորդ աշխարհակարգերի նախապատրաստական ժամանակահատուած։ Մեր խնդիրը դիմանալն է մինչեւ աշխարհում կարգ ու կանոնի վերստին որոշակիացումն ու մեր իրաւունքների հետապնդումն արդէն նոր իրավիճակում, իսկ ստեղծուած իրավիճակում պէտք է անել հնարաւորը, հետագայում մեկնարկային աւելի լաւ դիրքերում գտնուելու համար։

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Հորիզոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company