ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Անգարայի Ամբաստանութիւնները Իսրայէլին Եւ Ուղերձները Իրանին

09 Հոկտեմբեր 2024

Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան 7 հոկտեմբերի միամեակին առիթով յայտարարեց, որ Իսրայէլ «պիտի վճարէ գինը ցեղասպանութեան, որ կը գործէ պաղեստինցի ժողովուրդին դէմ»:

Շարունակելով ամբաստանողական այս յայտարարութիւնները, Թուրքիոյ նախագահը սիոնական ահաբեկչական խմբաւորում նկատեց Իսրայէլի պետութիւնը:

Դժուար է նման գնահատականէ ետք պատկերացնել երկու երկիրներուն միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու շարունակութիւն, կամ ընդհանրապէս տարբեր բնոյթի համաձայնագիրները ուժի մէջ պահելու իրականութիւն: Պատերազմը յայտարարողական է առ այժմ Իսրայէլի եւ Թուրքիոյ միջեւ, եւ անշուշտ այս վերջին օրինակները եզակի չեն:

Թուրքիոյ խորհրդարանին մէջ նախագահ Էրտողան յայտնած էր, որ Կազայէն եւ Լիբանանէն ետք հերթը Թուրքիոյ է Իսրայէլի կողմէ թիրախաւորուելու: Յայտարարութիւնը մեկնաբանուեցաւ այնպէս, որ խօսքը քրտական զինեալ խմբաւորումներու իսրայէլեան օժանդակութեան մասին է: Այս խնդիրը կեղծ օրակարգ չէ անշուշտ, սակայն փաստօրէն այնպէս չէ, որ անիկա առաջնորդած է երկիրները դիւանագիտական տագնապի կամ յարաբերութիւններու խզման:

Փաստօրէն Թուրքիան կը շարունակէ արտօնել ուժանիւթի զանազան աղբիւրներու հոսքը դէպի Իսրայէլ: Եւ այս շահերը աւելի ծանր կը կշռեն, քան ցեղասպանութեան կամ ահաբեկչութեան ամբաստանութիւնները:

Կազայի մէջ ցեղասպանութիւն գործելու յանցանքով Իսրայէլը մեղադրած Թուրքիան ցեղասպանական քաղաքականութեան շարունակութիւն կը նկատէ Լիբանանի մէջ եղածը: Այստեղ կ՛աւելնայ «ահաբեկչական» բնութագիրը:

Այս որակումը աւելի կը կապուի քրտական գործօնին: Ի վերջոյ ահաբեկչութիւն եզրը Թուրքիան կ՛օգտագործէ նախ եւ առաջ քրտական երեւոյթին նկատմամբ: Ահաբեկչական պետութիւնը, ուրեմն, Թուրքիոյ համար Կազայէն եւ Լիբանանէն առաջ կը վերաբերի քիւրտերը սպառազինելու փաստին:

Այստեղ չեն աւարտիր անշուշտ Անգարայի ծանր ամբաստանութիւններուն քաղաքական շարժառիթները: Կա՛յ ուղերձ Թեհրանին: Տարածաշրջաններու համեմատական վերլուծումը միշտ կը նկատէ Միջին Արեւելքի եւ Հարաւային Կովկասի մէջ գլխաւոր խաղցողներու ընդհանուր շահագրգռութիւնները: Առեւտուրը կ՛ընթանայ այս երկու խաղատախտակներուն վրայ եւ մէկ տարածքի վրայ զիջումը միւս տարածքին վրայ կրնայ ապահովել այլ ստացուածք մը: Օրինակ, այս առումով նոյն օրերուն էր թրքական ուժերու սուրիական որոշ տարածքներէ հեռանալուն դիմաց անոնց մուտքը Կովկաս:

Ուղերձը յայտնաբար նաեւ Իրանին է, որովհետեւ միաժամանակ կովկասեան ուղղութեամբ առաջարկը յղուած է 3+3-ի հանդիպման: Թուրքիոյ մէջ Իրանի դեսպանը յայտարարած է, որ Իրանի արտաքին գործոց նախարարը մտադիր է մասնակցելու Թուրքիոյ մէջ նախատեսուած տարածաշրջանային «3+3» ձեւաչափով հանդիպման:

Թեհրանի մասնակցութեան համաձայնութիւնը առաջին անգամ կը հնչէ ոչ թէ Իրանէն, այլ Անգարայէն, եւ ասիկա անշուշտ քաղաքական նշանակութիւն ունի: Պարզ է, որ նախաձեռնութիւնը Թուրքիոյ է եւ հանդիպման վայրը նոյնպէս Անգարան է: Անգարայի ուղերձը ստացած է Թեհրանը եւ Թուրքիոյ մէջ յայտարարած իր համաձայնութիւնը առաջարկին:

Բոլորէն առաջ անշուշտ Թեհրանը լաւ կ՛իմանայ, թէ Կովկասի մէջ ի՛նչ կ՛ակնկալէ Թուրքիան իրմէ: Այս ակնկալութիւնը միայն հայկական գործօնին հետ կապուած չէ: Խօսքը թուրանական կամուրջի կառուցման մասին է, որ անպայման իբրեւ օրակարգ ներառուած պիտի ըլլայ 3+3-ին:

Թուրանական կամուրջի կառուցման աշխատանքներուն անհրաժեշտ շինանիւթեր կ՛ապահովէ ցեղասպանական եւ ահաբեկչական պետութիւն Թուրքիան` այս պարագային Իսրայէլը ամբաստանելով նոյն մեղադրանքներով:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company