ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Քարոզչական հերթական խայծերը…

10 Հոկտեմբեր 2024

Հայաստանեան վերջին ժամանակաշրջանի հասարակաքաղաքական անմխիթար իրավիճակներին բնորոշ, անցեալ շաբաթւայ ընթացքում երկու կարգի իրադարձութիւն նշմարւեց, որոնց կարելի է առանձնաբար անդրադառնալ։

1. Եւ այսպէս՝ վերջերս Հայաստանում իշխանամէտ մի շարք խրտւիլակ-կուսակցութիւնների կողմից լայն քարոզչութեամբ ստորագրահաւաքներ են կազմակերպւում՝ ՀՀ-ը Եւրոմիութեանը անդամակցելու համար։ Ու դեռ այդ խրտւիլակները իրենց թանկ էլ ծախելով, ասում են՝ «Ո՞ւր էին այսօրւայ եւրոպացիները, երբ ժամանակին մենք Եւրոպա էինք…», երեւի ստորագրողներին համոզելու համար, որ Եւրոմիութիւնը օր առաջ ու անհամբե ՜ր, ահա, ընդունելու է իր նորագոյն թեկնածու Հայաստանին , որպէս իր ընտանիքի լիիրաւ անդամ, դրանից բխող՝ քաղաքական, տնտեսական ու յատկապէս անվտանգային երաշխաւորւած ապագա՜յ՝ հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի համար…։

Ի՞նչ բնութագիր տալ այս հերթական մեղմ ասած՝ քաղաքական տհասութեանը, որով փորձում են դարձեալ մոլորեցնել միամիտ հասարակայնութեանը։

Այլապէս, մնում է յուսալ, որ հայաստանեան հասարակայնութիւնը հայրենադաւների հերթական խայծը կուլ չի տայ՝ նոյնինքն հարեւան Վրաստանի ու յատկապէս եւրոկառոյցների փայփայա՜ծ ու լիիրաւ անդամ Ուկրաինայի «օգտին» մասնաւորապէս անվտանգային երաշխիքներն ի նկատի առնելով…։ Էլ չյիշատակենք պատմական բազմաթիւ այն դրւագները, որոնցում նոյն քաղաքակի՜րթ Եւրոպան, ի դէմս Մեծ Բրիտանիայի՝ գերադասել է Բաքւի նաւթը, քան հայի արիւնը։ Յիշում ենք, չէ՞, բոլորս, անցեալ տարի Եւրոներկայացուցիչ տկն. Ֆոնդերլայէնի եւ հայատեաց Ալիեւի «նաւթա-գազային գրկախառնումը»՝ հազարաւոր հայորդիների արեան, Արցախի կորստի եւ արցախահայութեան ցեղասպանութեան հաշւին…։

2. Ուշագրաւ ելոյթով օրերս հանդէս եկաւ Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը, մայր աթոռ Ս. Էջմիածնում, միւռոնի օրհնութեան արարողութեան ընթացքում։

Վեհափառ հայրապետը Հայաստանի շուրջ իրադարձութիւնների, մասնաւորաբար Արցախի ու արցախահայութեան ոտնահարւած իրաւունքների մասին յայտարարելով պարտն ու պատշաճը, ընդգծեց ազգային ու պետական շահերի պաշտպանման գործում Հայոց Առ. Եկեղեցու աննահանջ կեցւածքի մասին։ Միաժամանակ Գարեգին Բ կաթողիկոսը դատապարտեց Ս. Էջմիածնի դէմ թշնամական ու դաւադիր յարձակումների յայտնի ու անյայտ հոսանքների ու հեղինակների պետականակործան գործունէութիւնը։

Եւ իրաւամբ Վեհափառ Հայրապետի ելոյթը իր տարողութեամբ դրական մեծ ներգործութիւն ունեցաւ հասարակական ու ժողովրդական լայն խաւերի մօտ, որոնց համար թանկ է ազգայինն ու պետականը։

Գարեգին Բ-ի համարձակ ելոյթը, որն արտասանւում էր ողջ իշխանախմբի ապշած դէմքերի առջեւ, միեւնոյն դրական լիցքը հաղորդեց «Սրբազան պայքար»-ի ուժականութեանը, որն արդէն իսկ որդեգրել էր նոր ծաւալով ու բնոյթով շարունակել ըստ էութեան ՅԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ սկսած Շարժումը։

Ահաեւ, ինչպէս սպասելի էր՝ ամէն գնով իշխանութիւնը պահելու բարդոյթով տառապողները, որոնք դեռ եկեղեցական արարողութիւնը չաւարտած՝ խոյս տւեցին մայր աթոռից, անտարակոյս ձեռնարկեցին պատասխան քայլը կամ քայլերը, որոնց նախադէպը տարբեր ձեւաչափերով ու բովանդակութեամբ կիրառւել է այս վերջին տարիներին։ Նպատակը, սակայն, եղել է տւեալ Շարժման կամ պայքարի վարկաբեկումն ու թուլացումը, համապատասխան լայն քարոզչութեամբ, թէ՛ ներքին, եւ թէ՛ յատկապէս արտաքին ռեսուրսների մոբիլիզացմամբ։ Թւարկենք այդ կարգի պոպուլիստական քայլերից մի քանիսը._

– «Նախկիններն են կանգնած Շարժման թիկունքին».

– «Հասարակայնութիւնը եւ յատկապէս երիտասարդ խաւը թող չզբաղւեն քաղաքականութեամբ, այլ մղել նրանց, որպէսզի կեանքի ուղեգիծ որդեգրեն՝ «որտեղ հաց, այնտեղ կաց » արժեհամակարգը».

– «Խաղաղութիւն, եւ ոչ թէ՝ պատերազմ»։

Ահաւասիկ՝ հնարքներ, որոնց մշտապէս ապաւինել է հայրենադաւ իշխանութիւնը, որոնք էլ կիրառում է ամբոխավարական ամենաարդիական տեխնոլոգիաների բանեցմամբ։

Այս ամէնին, սակայն, ապաւինում է այն իշխանախումբը, որն Արցախ է նւիրաբերել հայութեան ոսոխին։

Եւ ամենահետաքրքիրը այն, որ նոյն այդ ոսոխի քարոզչամեքենան եւս օգտագործում է թւարկւած միեւնոյն հնարքները, հայկական ազգային ընդդիմադիր ուժերի «ռեւանշի վտանգի» մասին անընդհատ բարձրաձայնելով։

Թող որ հէնց միայն այս փաստացի իրողութիւնը հիմք հանդիսանայ հայ հասարակայնութեան համար, որպէսզի խելամիտ, տրամաբանական եւ սկզբունքային կողմնորոշումներով խափանի ազգադաւ իշխանախմբի պետականակործան նպատակադրումը։

Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company