ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանի ներսում այսօր պրիմիտիվ խաղ է տեղի ունենում՝ վարկաբեկելու համար Հայաստանի քաղաքական ուժերը, կուսակցությունները

15 Հոկտեմբեր 2024

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

-Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու ջանքեր գործադրել ու դրա անունը դրել են «Խաղաղության խաչմերուկ»։ Մենք կարող ենք մի բան նկատել՝ Պուտինի չափազանց համբերատարությունը դրան, նույնիսկ՝ սիրաշահումները։ Պուտինը հետևողական է իր վարքագծի մեջ։ Նա համբերատար 8 տարի խոսեց Ուկրաինայի հետ, հետո տեսանք՝ ինչ կատարվեց։

-Մոսկովյան հանդիպումների ժամանակ տեսանք, որ Փաշինյանին ոչ ոք լուրջ չի ընդունում։ Ոչ միայն Ալիևը, ով քմծիծաղ էր տալիս, ծաղրով էր վերաբերվում, այլև մյուս երկրների ղեկավարները։ Բայց խնդիիրը նրանում է, որ նրան լուրջ չի ընդունում նաև Արևմուտքը։

-Իրավիճակը չափազանց լարված է։ Դեռ չգիտեն՝ ինչ կանի Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Եվ այս իրավիճակում խոսել «խաղաղության խաչմերուկից» կամ սահմանազատումներից, դա նույնն է, եթե նախորդ դարի 30-ականներին՝ աշխարհաքաղաքական զարգացումների այդ ֆոնին, խոսեին սահմանազատումից… Դա աբսուրդ է: Ի՜նչ սահմանազատման մասին է խոսքը, եթե վաղը կարող է շատ բան փոխվել և ոչ միայն՝ Հայաստանի համար։ Ու եթե հիմա անգամ ինչ-որ թուղթ ստորագրվի, դա սոսկ թուղթ է լինելու և ոչ մի քաղաքական արժեք չի ունենալու։

-Պուտինը դեռ համբերում ու ձգում է՝ իր շահերը հաշվի առնելով, բայց այն, որ դրա լիցքաթափումը լինելու է, ես կասկած չունեմ։ Այդպես է մտածում նաև Իրանը, որովհետև տարածաշրջանի համար Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։

-Արևմուտքի իրական մեսիջը Հայաստանին մնում է Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից, որպեսզի արևմտյան զորաշարժերի համար պայմաններ ապահովեն դեպի տարածաշրջան։

-Արևմուտքի վառած կրակն Ուկրաինայից գալիս է Հարավային Կովկաս։ Եվ այս պայմաններում լուրջ պետություններն իրենց համար դաշտ են նախապատրաստում։ Նորից եմ կրկնում՝ իրենց նավթատար պետք չի, այլ իրենց պետք են ճանապարհներ։ Դրա համար էլ, եթե նայեք, կտեսնեք՝ Գյումրիի ճանապարհն օր ու գիշեր կառուցվում է։ Եվ սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ նաև Վրաստանին ու Ադրբեջանին։ Ուղղակի Թուրքիան Ալիևին կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ խորհուրդներ տալ։

-Դո՛ւ, Հայաստանի ղեկավարությո՛ւն, ասում ես՝ բարեկամական հարաբերություն ունես Իրանի, Ռուսաստանի հետ, բայց իրականում դու հարաբերություն չունես։ Դա ասում ես դա քողարկելու համար։ Ժամանակին, երբ նախկին իշխանությունները վարում էին կոմպլեմենտար քաղաքականություն, հենց նրա համար էր, որ հարաբերություններ ձևավորվեին։

-Եթե դու ռուս խաղաղապահներին դուրս ես մղում, նշանակում է՝ խաղաղության խաչմերուկից խոսել չես կարող։ Եվ եթե հիմա ռուսները լռում են, դա նրա համար է, որ ոտքի տեղ անեն, որ հետո երկու ոտքով մտնեն։ Դուք Պուտինի բերանից լսե՞լ եք որևէ վատ խոսք Ալիևի կամ Փաշինյանի կամ Վրաստանի մասին..․Ո՛չ… Նա շատ համբերատար է։ Ժամանակին էլ համբերեց այնքան, մինչև Աբխազիան ու Օսիան Վրաստանի ձեռքից գնացին։ Պուտինը երբեք իր ասած խոսքից հետ չի կանգնի, երբեք չի ասի՝ Աբխազիան ու Օսիան վերադարձնում է Վրաստանին, բայց կարող է ասել՝ հաշտվեք իրար հետ։

-Շատերը չեն ուզում տեսնել, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում չափից դուրս լուրջ խնդիրներ կան։ Իրանի նախկին նախագահի զոհվելու կապակցությամբ Ադրբեջանի պահվածքը, Հեզբոլլահի հետ կապված գործողությունները շատ բանի մասին են խոսում։ Ե՛վ ռուսները, և՛ թուրքերը գիտեն, որ Ալիևի օրերն էլ կարող են հաշված լինել։ Եթե ոտքը դրեց գազին ու անցավ կարմիր լույսի տակով, անկախ նրանից՝ այդ լույսը ռուսակա՞ն է, թե՞ արևմտյան, Ալիևի համար դա շատ ցավոտ կարող է լինել։

-Ցավոք, մենք չունենք պետությունը ցանկացած գնով պահելու գիտակցություն։

-Ընտանիք, հարազատներ չունեցող մարդիկ միշտ հեշտ կառավարելի են։

-Իսկ ո՞վ ասաց, որ Միացյալ Նահանգները՝ որպես կայսրություն, միշտ պիտի գոյություն ունենա։ Ամբողջ աշխարհը մի օրգանիզմ է, և եթե քո հակառակորդ համակարգը՝ ԽՍՀՄ-ը փլուզվել է, դու դրանից լկտիանում ես, քեզ երևակայում աշխարհի տեր, ու սկսվում է քո ներքին փլուզումը։

-Դու չես կարող քո ինքնուրույնությունը պահպանել, և ինչ-որ տեղ դա քո փոխարեն անում էին ռուսները։ Եվ եթե դու չունես քեզ պաշտպանելու հնարավորություն, ռուս սահմանապահներին էլ հանում ես, նշանակում է՝ դու դառնում ես ազատ կորիդոր, ով ինչ ուզի, կարող է մտցնել քո երկիր՝ զենք, թմրանյութ և այլն։ Բայց ես կարծում եմ՝ հանգուցալուծումը մոտ է. կայծ կլինի, ու լիցքաթափումը կսկսվի։

-Իրանը հիմա շատ զգուշավոր է, մանավանդ, որ Իրանում էլ կան ուժեր, որոնց ժամանակին Մոսադն է տեղակայել, որոնք ցանկանում են Իրանում թարմացնել հակառուսական տրամադրությունները։ Իրանի նախկին նախագահի, այսպես ասեմ, սպանությունից հետո նոր նախագահի ընտրությունից հետո ռուս-իրանական հարաբերությունները մի պահ սկսեցին տատանվել, բայց հիմա Իրանը ռուսների հետ հարաբերությունները նորից պարզաջրում է։ Իրանը զգում է, որ իր գլխին կախված է մահացու վտանգ։ Իրանում ավելի շատ վախենում են, որ ներսում իրավիճակը չպայթի, քան արտաքին սպառնալիքներից։ Ռուսաստանը դրանից շատ լավ կօգտվի։

-Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գեղեցիկ-գեղեցիկ խոսում է ինչ-որ խաչմերուկից, մնացած բոլորը լարված սպասում են, որ Մերձավոր Արևելքում հես ա ինչ-որ բան պետք է պայթի։

-Հայաստանի ներսում այսօր պրիմիտիվ խաղ է տեղի ունենում՝ վարկաբեկելու համար Հայաստանի քաղաքական ուժերը, կուսակցությունները։ Շատ նաիվ խոսակցություններ են գռփելու, իշխանություն վերցնելու մասին խոսակցությունները, երբ տեսնում ես՝ ովքեր են տաշտակի մոտ նստած։ Հարց է առաջանում՝ ներողություն, իսկ դուք ո՞վ եք, ո՞վ է ձեզ կարգել դատավոր, որ դուք ուզում եք սրան կամ նրան քաղաքական դաշտից հանել, հատկապես մարդկանց, ովքեր ահռելի փորձառություն ունեն։ Վաղը, որ հանգուցալուծումը եղավ, էդ արտաքին ուժերն ո՞ւմ հետ են հաշվի նստելու։ Այսինքն՝ դուք մտածում եք՝ ունեք այն քաղաքական կռիշն ու բագաժը, որ գան ձեզ հետ նստեն, խոսե՞ն։

-Ռուսները կուզեն Լեռնային Ղարաբաղում հյուպատոսություն ունենալ, դրան դեմ են Թուրքիան ու Ադրբեջանը։ Ռուսաստանի համար կարևոր է ներկայանալի լինել Արցախում։ Դուք երբեք չեք լսի, որ ռուսներն արդարացնեն Արցախի հայաթափումը։ Ռուսները վերադառնալու են նախ՝ Արցախ, ապա՝ նաև Հայաստան։

-Տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ձևակերպված հասկացություն է, որի վրա պետությունները, երբ պետք է եղել, թքել են։

-Իրանն ամեն ինչ կանի, որ Սյունիքը չհանձնվի, բայց կկարողանա՞, թե՞ չէ, պարզ չէ։

-Տարածաշրջանում պատերազմի հարցը ո՛չ Ադրբեջանն է որոշում, ո՛չ Հայաստանը, որոշում են նրանք, ովքեր պատմականորեն այստեղ ունեն շահեր։

-Եթե Ադրբեջանը համարձակվի ինքնուրույն հարձակվել Հայաստանի վրա, միանգամից գլխին կստանա թե՛ ռուսների, թե՛ Իրանի, թե՛ Արևմուտքի կողմից։

-Ո՞վ է քեզ թույլ տալիս ռուսներին հանես ռուս-թուրքական սահմանից։ Պայմանագրեր կան, դու չես կարող միջազգային պայմանագրերի հետ հակասությունների մեջ մտնես։ Ալիևն ու Փաշինյանը, որ սահմանապահներ են հանում սահմանից, դա բաժակի միջի փոթորիկն է, բայց կա իրական փոթորիկ։ Ժամանակին կնքված հակահայկական ռուս-թուրքական պայմանագիրը հիմա ստեղծված իրավիճակում կարող է մեզ օգնել։ Այսինքն՝ սա ռուս-թուրքական սահման է, և ոչ՝ հայ-թուրքական։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company