ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի Հայտարարությունը

28 Հուլիս 2000

Երեւան, 28 Յուլիս, 2000 (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան).- Ստորեւ Հ.Յ.Դ. Արցախի Կենտրոնական Կոմիտէի յայտարարութիւնը՝ Ստեփանակերտի թիւ 4 եւ 7 ընտրատարածքներում ԼՂՀ Ազգային Ժողովի ընտրութիւնները անվաւեր յայտարարելու Գերագոյն Դատարանի Սահմանադրական Ատեանի որոշումի առթիւ։

Սույն թվականի հուլիսի 14-ին ԼՂՀ երագույն Դատարանի Սահմանադրական Ատյանը, վարույթի ընդունելով իր լիազորություններից դուրս գտնվող հայցեր, անվավեր է ճանաչել Ստեփանակերտի թիվ 4 եւ 7 ընտրատարածքներում ԼՂՀ ԱԺ պատգամավորների ընտրությունը:

ԼՂՀ երագույն Դատարանի Սահմանադրական Ատյանը քաղաքական պատվեր կատարելով, առանց իրավական եւ փաստական հիմնավորումների ընդունել է որոշում, որը խորհրդանշում է հանրապետական բարձրագույն իշխանությունների գործնական շեղումը երկրի ժողովրդավարացման եւ օրենքի գերակայության` իրենց իսկ հռչակած քաղաքական ուղեգծից:

Այդ ուղեգծից շեղումը ակնհայտ էր դեռեւս նախընտրական քարոզչության ժամանակ եւ ընտրությունների ընթացքում, երբ իշխանության օղակները (վարչապետ, վարչակազմի ղեկավարներ, գյուղապետեր, ուժային կառույցներ) ապօրինաբար մասնակցում էին քարոզարշավին եւ օգտագործելով բոլոր լծակները, փորձել էին իրենց համար ապահովել խորհրդարանական մեծամասնություն: ՀՅ Դաշնակցությունը, փորձելով հակազդել իշխանությունների թույլ տված ապօրինություններին, բազմաթիվ խախտումների մասին դիմել է դատական ատյանների, որոնք գործերը վարույթի չեն ընդունել:

Չնայած, որ օրինախախտումների մասին տեղյակ էր լայն հանրությունը, ՀՅ Դաշնակցությունը, մտահոգ լինելով երկրի միջազգային վարկանիշով, զերծ է մնացել դիմելու զնագվածային լրատվական միջոցներին:

Սակայն, երկրի ղեկավարությունը, կանգ չառնելով ընտրությունների արդյունքում ձեռք բերվածի վրա, շարունակեց ժողովրդավարության եւ օրինականության սկզբունքներին հակասող գործողությունները, որի վառ արտահայտումն էր ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի ընտրությունը, որն անց է կացվել փակ գաղտնի քվեարկության հիմնական սկզբունքի խախտումով:

Այդ իսկ պատճառով, ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցել ԱԺ նախագահի ընտրության անօրինական քվեարկությանը: Հետեւաբար, ՀՅ Դաշնակցությունը ԼՂՀ ԱԺ նախագահի ընտրությունը համարում է ոչ օրինական, իսկ այդ եղանակով ընտրված ԱԺ նախագահին՝ ոչ լիգիտիմ:

Իշխանությունների անօրինությունները շարունակվեցին նաեւ վերոհիշյալ դատավարություններով, որի արդյունքում նվաղել է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամների քանակը:

ՀՅ Դաշնակցությունը ներկայացրել է առաջարկություններ՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար, սակայն, երկրի ղեկավարությունը չի ցանկանում գտնել հարցի լուծումներ, դրանով իսկ էլ ավելի խորացնելով առաջացած իշխանական-օրենսդրական ճգնաժամը:

Այս պայմաններում ՀՅ Դաշնակցությունը գտնում է, որ միայն ողջ ժողովրդի միասնական ջանքերով է հնարավոր երկրի ղեկավարությանը մղել դեպի ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքների հարգման ուղի:

25.07.2000

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company