ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բաքուն 4,7 միլիոն դոլարով PR ընկերություն է վարձում՝ կլիմայի գագաթնաժողովից առաջ իր իմիջը մաքրագործելու համար

15 Հոկտեմբեր 2024

Ադրբեջանի բռնապետական և կոռումպացված կառավարությունը 4,7 միլիոն դոլար է վճարում ամերիկյան PR ընկերությանը, որպեսզի մաքրագործի իր արատավոր իմիջը՝ այս տարվա նոյեմբերին Բաքվում COP29 հեղինակավոր միջազգային համաժողովի հյուրընկալումից առաջ:

Փետրվարին Ադրբեջանը վարձել է հասարակայնության հետ կապերի ամերիկյան Teneo Strategy ընկերությունը, որպեսզի «պատերազմող նավթային պետությունը նմանվի Մայր Թերեզային», ըստ Նիք Քլիվլենդ-Սթաուտի, որը ResponsibleStatecraft.org կայքում մի հոդված է հրապարակել՝ «Ինչպես է Ադրբեջանը «կեղծ խաղաղությամբ մաքրում» իր իմիջը COP29-ից առաջ․ Բաքուն, թանկարժեք PR ընկերության որոշակի օգնությամբ, նոյեմբերին հյուրընկալում է կլիմայի գագաթնաժողովը» վերնագրով։

Իր չափազանց բարձր վարձատրությունը վաստակելու համար Teneo-ն շուրջ 500 անգամ կապ է հաստատել «88 տարբեր համաշխարհային լրատվամիջոցների 144 լրագրողների հետ՝ առաջ մղելու Ադրբեջանի COP29-ի օրակարգը․․․․ Միայն մեկ օրվա ընթացքում PR ընկերությունը… մեդիա ֆորումի ժամանակ ընթրել է երեք լրագրողների հետ Լեռնային Ղարաբաղի հինգաստղանի հյուրանոցի ռեստորանում: Հենց հաջորդ օրը նրանցից մեկը Պակիստանում հրապարակված հոդվածում գովաբանել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանի նկատմամբ նոր հաստատված վերահսկողությունը, իսկ մի քանի շաբաթ անց թվիթերում գրել է՝ Ադրբեջանի «բախտը բերել է, որ նախագահ Իլհամ Ալիևի նման ղեկավար ունի»։

Ադրբեջանցի մի պաշտոնյա հայտարարել է, որ իր երկիրը վարձել է Teneo-ին «COP29-ի հաղորդակցման գործառույթը կազմակերպելու համար, ներառյալ պատմության զարգացում, սկզբնական բովանդակության մշակում, հաղորդակցության և ներգրավվածության քարոզարշավի պլանավորում, խնդիրների կառավարում, կազմակերպչական զարգացում, լրատվամիջոցների հետ կապերի կարողության հաստատում և լրատվամիջոցների վերապատրաստում»: Նիք Քլիվլենդ-Սթաուտը հայտնել է, որ «Teneo-ի առնվազն հինգ ղեկավարներ մշտապես գտնվում են Բաքվում՝ մինչ օրս 350 հազար դոլար ծախսելով ավիատոմսերի և հյուրանոցների վրա»:

Նախագահ Ալիևի գլխավոր խորհրդական Հիքմաթ Հաջիևն անամոթաբար հայտարարել է «COP29 զինադադարի» մասին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կոչ է անում աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հրադադար հայտարարել նոյեմբերյան համաժողովի ընթացքում: Նման կեղծ հայտարարություն անում է մի երկիր, որի ղեկավարը բազմիցս սպառնացել է ներխուժել Հայաստան։ Սա մեզ հիշեցնում է աստվածաշնչյան հորդորը. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»:

Նիք Քլիվլենդ-Սթաուտը գրել է. «Ադրբեջանը հայտնի է դարձել իր նավթային հարստությունը ցուցադրելով՝ օտարերկրյա պաշտոնյաներին, օրենսդիրներին և լրագրողներին նվերներով, անվճար թռիչքներով և շքեղ հյուրանոցներով սիրաշահելու համար, ինչը կոչվում է «խավիարային դիվանագիտություն»: Համաձայն Responsible Statecraft-ի՝ Հասանելիության ազատության մասին ակտի պահանջի միջոցով ստացված ուղևորության երթուղու, Մեյն նահանգի օրենսդիրները մայիսին ինը օր անցկացրել են Ադրբեջանում, որոնց ճանապարհածախսը, սնունդը և կացարանն ապահովել է Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեն, այն նույն գործակալությունը, որը հյուրընկալել էր [Նյու-Յորքի քաղաքապետ Էրիկ] Ադամսի օգնականներին։ Երթուղու մի մասը ներառում էր երկօրյա ուսուցում «օկուպացիայից ազատագրելուց հետո նոր զարգացման» մասին Լեռնային Ղարաբաղում: «Կարծում եմ, որ պետք է գտնեմ անձնագիրս։ Ես շատ հուզված եմ․․․», գրել է նահանգի ներկայացուցիչ Ջիլ Դյուսոնը՝ ի պատասխան հրավերի։ Հունիսին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը նույնիսկ վարձել էր նախկին պատգամավոր Քրիս Ստյուարտին (Հանրապետական-Յուտա)՝ Կոնգրեսի պատվիրակությունների այցերն Ադրբեջան համակարգելու համար»:

Բացի այդ, Նիք Քլիվլենդ-Սթաուտը նշել է, որ Ադրբեջանը վարձել է մեկ այլ PR ընկերություն՝ «The Friedlander Group-ը, որն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից վարձված ընկերություն է, [որը] Վաշինգտոնում Կոնգրեսում առաջատարն է: RS-ի կողմից ստացված էլեկտրոնային նամակը ցույց է տալիս, որ ընկերությունը սեպտեմբերի 23-ին նամակ է հղել Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով չստորագրել Կոնգրեսի նամակը, որը կոչ էր անում Բաքվին ազատ արձակել հայ բանտարկյալներին COP29-ից առաջ»: Ընկերության գործադիր տնօրեն Էզրա Ֆրիդլենդերը գրել է Կոնգրեսի անդամներին՝ «մենք Ադրբեջանին պարտք ենք գովասանք, ներողություն և օգնության ձեռք»:

Վերադառնալով Teneo PR ընկերությանը՝ Նիք Քլիվլենդ-Սթաուտը հայտնել է, որ. «Երբ Ադրբեջանը հուլիսին 300 օտարերկրյա լրագրող տեղափոխեց նոր վերահսկվող Լեռնային Ղարաբաղ՝ մեդիա ֆորումի, Teneo-ն հանդիպումներ անցկացրեց և թանկարժեք ընթրիքներ կազմակերպեց՝ դրանց ընթացքում քննարկելով հարցազրույցներ Ադրբեջանի COP ղեկավար թիմի հետ»:

RS-ի թղթակիցը գրել է, որ «Teneo-ի հետ հանդիպումից երեք օր անց հնդկական The Hindu ազդեցիկ թերթը հոդված հրապարակեց՝ «Կլիմայի համաժողով նոյեմբերին՝ ընդգծելու «խաղաղությունը» և «հրադադարը»» վերնագրով։ Ընկերությունը նաև «օժանդակել է «Նյու Յորք Թայմս» թերթի հոդվածին, որտեղ ներկայացված է [Մուխթար] Բաբաևը [COP-ի նախագահ] Ադրբեջանում, որը մասամբ հիմնված է Լեռնային Ղարաբաղ կատարած ուղևորության վրա»։

Teneo-ն 17 հոգուց բաղկացած թիմ է առանձնացրել ադրբեջանամետ PR առաջադրանքի համար։ Ադրբեջանի պաշտոնյաները շատ գոհ են իրենց երկրի համար Teneo-ի կողմից իրականացվող քարոզչությունից: Բաբաևն ադրբեջանական հեռուստաընկերությանն ասել է, որ «Ադրբեջանի մասին միջազգային ընկալումները փոխելու կառավարության մեդիա ռազմավարությունը հաջողված պատմություն է, ներառյալ նրա «տարածքային ամբողջականության վերականգնումը»՝ անդրադառնալով նրա հարձակմանը Լեռնային Ղարաբաղում։ Առանց Teneo-ի անունը նշելու, նա բարձր է գնահատել նոր մեդիա թիմը, որը «բաղկացած է լուրջ մասնագետներից․․․»։ Շնորհիվ այս պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի, այս տարի չկա մի շաբաթ, որ մենք տեղեկատվություն չտրամադրենք և հայտարարություններ չանենք միջազգային լրատվամիջոցներին… Հիմա նրանք բոլորը հասկանում և տեսնում են մեր երկրի հզորությունը»։

Ամենացավալին այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ թույլ տվեց Ադրբեջանին անցկացնել համաժողովը՝ հանելով Հայաստանի վետոն՝ 32 հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց ազատ արձակելով 2023 թվականին Հայաստանի սահման ներթափանցած և անմեղ հայ աշխատողին սպանած ադրբեջանցի երկու մարդասպաններին։

Թեև ես ողջունում եմ 32 հայ գերիների վերադարձը, սակայն կարծում եմ, որ Փաշինյանը պետք է սակարկեր Ադրբեջանի կողմից Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին և Արցախի ութ քաղաքական պատանդներին ազատ արձակելու համար: Նախագահ Ալիևն այնքան տարված էր ՄԱԿ-ի հեղինակավոր համաժողովն Ադրբեջանում հյուրընկալելու ցանկությամբ, որ նա կհամաձայներ նման համապարփակ գործարքի:
Եթե Փաշինյանը նման գործարքի գնար, ապա ամբողջ աշխարհում հայերն ու ոչ հայ կարեկից մարդիկ ստիպված չէին լինի այդքան տքնաջանորեն աշխատել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ մինչև նոյեմբերի համաժողովը բոլոր հայ բանտարկյալներին ազատելու նպատակով։

Հարութ Սասունյան
http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company