ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախի կորուստը եւ Իրանի անվտանգային սպառնալիքները…

17 Հոկտեմբեր 2024

Արդէն իսկ անվիճելի փաստ է այն, որ Արցախի կորուստը ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան համար անվտանգային նոր սպառնալիքներ է առաջացրել:

Ահաւասիկ.

1. Ժամանակի մեր քաղաքագէտ, ռազմագէտ-ստրատէգները, յանձինս՝ Մարուխեանների, Կոմանդոսների, Մոնթէների եւ …ամենայն յստակատեսութեամբ ահազանգում էին Արցախի կորուստով պայմանաւորւած՝ սեփական պատմութեան վերջին էջը թերթելու ողբերգական վախճանը։

Եւ այսօր, ահա, ազգովի(՞) դէմ-յանդիման ենք Սիւնիքի ու դեռ հայոց միւս հողերի ու տարածքների կորստեան իրական վտանգներին։ Վտանգներ, որոնց մասին ամենօրեայ ու տեղ-տեղ էլ՝ մեզանից աւելի բարձրաձայն, ահազանգում են Իրանի վերլուծական, փորձագիտական եւ ինչու ոչ՝ նաեւ պետական շրջանակները։

Փաստօրէն, Արցախի կորուստը դարձել է թիւ 1 անվտանգային հարց՝ Իրանի հիւսիս-արեւմտեան սահմանների երկայնքով, յար եւ նման անցեալ դարի սկզբնական ժամանակների, երբ միեւնոյն թուրանական (թաթարա-օսմանական) դաշինքը ըստ ամենայնի Ատրպատականը մայր հողից պոկելու սադրանքներ էր շղթայազերծում։

2. Պէտք է, սակայն, ափսոսանքով խոստովանել, որ դեռեւս 1990-ականների սկզբին Իրանի Իսլ. Հանրապետութեան դիւանագիտական նորաստեղծ համակարգը արցախեան հիմնահարցի պատմական ակունքների վերաբերեալ թիւր կարծիք ունենալով ու առաւել եւս Արցախի ազատագրական շարժմանը լոկ տարածքային հակամարտութեան բնութագիր տալով, ամբողջ երեք տասնամեակ զրկւեց այդ հարցում եւ առհասարակ հարաւային Կովկասում քաղաքական կշիռ ներկայացնելու հնարաւորութիւններից։ Այդ իսկ պատճառով էլ, Իրանի հատ ու կենտ փորձերը՝ Արցախի հարցի կարգաւորման գործում, չունեցան ներգործուն ազդեցութիւն, չնայած՝ հարցի կարգաւորումը ամբողջապէս գտնւում էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի տիրոյթում։

3. Ցաւօք, 2020 թ. երկրորդ պատերազմի ընթացքում ու դեռ հայկական կողմի ծանր պարտութիւնից յետոյ նոյնիսկ, իրանական խիստ վերապահ դիւանագիտութիւնը, պրն. Զարիֆի գլխաւորութեամբ, պահի լրջութիւնն ու գալիք վտանգները առաջնահերթ չհամարելով, կրկնեց նոյն՝ անցնող 30 տարիների «հողային ամբողջականութեան» երիցս միակողմանի թէզերը, որոնք, ինչ խօսք՝ մշտապէս յօգուտ ադրբեջանական քարոզչամեքենայի չարաշահմանն յանգեցւել։

4. Դեռեւս նախքան Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը՝ 2023 թ. սեպտեմբերին, ադրբեջանական յոխորտանքները, որոնք արդիւնքն էին պատերազմի ընթացքում թուրքական, իսրայէլական ու այլ պատերազմական ոճրագործների աջակցութեան, հակահայ ու հակահայաստան ձեւաչափերը գերազանցելով՝ հակաիրան բնոյթի սպառնալիքների երանգ ստացան։ Այդ յոխորտանքների սլաքը թէպէտ ուղղւած էր Սիւնիքի դէմ, բայց խորքում նաեւ սպառնում ու վտանգի էր մատնում իրանական հիւսիսային դարպասի աշխարհա-քաղաքական ռազմավարական դիրքն ու նշանակութիւնը։

Այս կարեւորագոյն իրողութեանը անդրադարձել ու ահազանգել է հէնց սկզբից հոգեւոր առաջնորդ Այաթ. Ալի Խամենէին, երբ անմիջականօրէն Պուտինին ու Էրդողանին յիշեցրեց հայ-իրանական հազարամեակների հարեւանութեան անխախտելիութեան մասին։ Ապա՝ նոյն իրանական դիւանագիտական համակարգը եւ քաղաքական ու փորձագիտական շրջանակները հակառակ նախորդող տարիների պասսիւութեանը, գրեթէ ամենօրեայ յաճախականութեամբ մեկնաբանում-քննարկում են Սիւնիքի առանձնայատուկ նշանակութիւնը։ Եւ իզուր չէ, որ հէնց իրանական փորձագիտական ու դեռ աւելին՝ կառավարական-պետական համապատասխան կառոյցները այսպէս ասած՝ «Զանգեզուրի միջանցք»-ը անւանում են ոչ աւել, ոչ պակաս որպէս «Թուրանական-ՆԱՏՕ-ական միջանցք»…։

5. Արցախի բռնազաւթման արդիւնքում Իրանի թէ՛ աշխարհագրա-քաղաքական, եւ թէ՛ ինքնիշխանական անվտանգային հանգամանքներն ու փաստացի տւեալները, աւելի են ակնբախ դառնում, երբ ականատեսն ենք նոյն արցախեան բռնազաւթւած տարածքներում իսրայէլական ռազմական յենակայանների ու օբիեկտների առկայութեանը։ Իսկ պատահական էլ չեն խօսակցութիւնները՝ սիոնական ռեժիմի կողմից Իրանի դէմ իրականացւած հետախուզական ու տեռորիստական քայլերի մասին, որոնք, ըստ նոյն տւեալների՝ ակունք են առել նշւած կայաններից։ Մինչեւ իսկ հանգուցեալ Նախագահ Ռէյիսիի ուղղաթիռի վթարը վերագրւում է միեւնոյն դաւադիր վարկածներին։

6. Այսօր իսկ, երբ Սիոնիստական ռեժիմի հակա-Իրան յոխորտանքներն ու սպառնալիքները աշխարհագրօրէն աւելի ընդարձակ ձեւաչափ են ստացել ու Միջին արեւելեան տարածաշրջանային կոնֆլիկտներին նոր բնոյթ են հաղորդում, դարձեալ բռնազաւթւած Արցախի ներկայի իրավիճակն այսպէս, թէ՛ այնպէս քննարկումների առարկայ է հանդիսանում։

Եւ այսպէս Իրան-Իսրայէլ նոր հակամարտութիւնների ֆոնին, երբ սիոնական ոճրագործ ռեժիմը յոխորտում է Իրանի ուղղութեամբ նոր յարձակումների մասին, տարածաշրջանի արաբական երկրները յայտարարում են սեփական երկինքն իսրայէլական թռիչքների համար փակւած պահելու մասին։ Եւ ի՞նչ պէտք է հետեւցնել տւեալ յայտարարութիւններից, եթէ ոչ այն, որ միակ բաց երկինքը մնալու է ադրբեջանական (ասել է թէ՝ արցախեան օկուպացւած տարածքներ) շրջանը, որից էլ հաւանական ոտնձգութիւններն են կատարւելու Իրանի դէմ։

Բարեբախտաբար, այսօր Իրանի ռազմա-քաղաքական արթուն ու զգօն ղեկավարութիւնը, առաւել քան երբեւէ, հետամուտ է ինչպէս տարածաշրջանի, այնպէս էլ՝ հարեւան երկրների հետ սահմանակից շրջանների յուսալի վերահսկողութեանը։

7. Եւ վերջապէս, Արցախը Հայոց համար լինելով ընդմիշտ Հայրենի սրբազան օրրան, մնալու է ողջ հայութեան համար ազատագրութեան կարեւորագոյն կռւան։

Քանզի անհերքելիօրէն փաստւեց ու ապացուցւեց թէ՛ հայի, եւ թէ՛ նրա հինաւուրց հարեւան Իրանի համար, որ Արցախը զիջելով՝ ոչ հայն է «լաւ ապրելու», եւ ոչ էլ առաւել եւս իրանցին է իրեն ապահով ու անվտանգ համարելու…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company