ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայ Դատի համակարգի դէմ ատրպէյճանական հակաքարոզչութիւնը COP 29-ին ընդառաջ

21 Հոկտեմբեր 2024

Գաղտնիք չէ, որ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը, որպէս հայկական սփիւռքի էթնիկ լոբբինգի հիմնական գործառնող, մշտապէս ատրպէյճանական ու թուրքական ամենատարբեր սադրանքների, սպառնալիքների ու հակաքարոզչութեան թիրախում է։ Այդ ամբողջ արշաւը ուղղորդւում է պետական ու պաշտօնական մակարդակով՝ թշնամական երկրների բարձրագոյն ղեկավարութեան անմիջական ներգրաւուածութեամբ։ Բաւական է յիշել 2020 թ․ Մայիսը, երբ Թուրքիայի նախագահը, COVID 19-ի համավարակին նուիրուած ելոյթում յատուկ տեղ գտաւ ու յայտարարեց թէ հայկական եւ յունական լոբբիստական կառոյցները սատանայական ուժեր են։ Էրտողանի խօսքի աւելի լայն համատեքստը վերաբերում էր առհասարակ այն ուղղութիւններին, որտեղ «Թուրքիան շարունակելու է իր կռիւը, այդ թւում ահաբեկչութիւնն ու արտաքին թշնամիները», որոնց շարքում էլ յիշատակուել են յունական ու հայկական էթնիկ լոբբիները(1) ։

Դրանից մէկ ամիս յետոյ, Թուրքիայի նախագահականի բարձրագոյն խորհրդակցական մարմինը, որը հիմնականում բաղկացած է երկրի ամենաառանցքային պատոնաթող գործիչներից, Էրտողանի նախագահութեամբ աւելի քան 5 ժամ քննարկել է հայկական սփիւռքի գործողութիւններին հակազդեցութեան ուղիները, ինչի ընթացքում, համաձայն Թուրքիայի նախագահի այն ժամանակուայ մամլոյ խօսնակ Ֆահրէտտին Ալթունի, Էրտողանը յայտարարել է, թէ «Թուրքիան թոյլ չի տայ «թշնամութեան սերմեր ցանել խեղաթիւրուած պատմական իրադարձութիւնների միջոցով(2)»:

Հայկական սփիւռքի դէմ եւ դրա քաղաքական գործունէութեան հիմնական դերակատար՝ Հայ դատի համակարգի դէմ թշնամական հակաքարոզչութիւնը հարիւրամեակից աւելիի պատմութիւն ունի եւ զիկզակաձեւ դրսեւորումներով ուժեղանում ու թուլանում է ըստ անհրաժեշտութեան՝ կախուած հայկական պետութեան դէմ նախապատրաստուող հերթական սադրանքներից։ 2020 թ․ առաջին կէսը հենց այդ ժամանակն էր, ինչին յաջորդեց 44-օրեայ պատերազմը եւ դեռեւս շարունակւում է այն հոլովոյթը, երբ թշնամական ուժերը, Արցախի բռնազաւթումից յետոյ, փնտռում են Հայաստանի Հանրապետութեան անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդման ուղիները։

Ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագէտ Սամուէլ Հանթինգթոնը, իր «Ո՞վ ենք մենք» յայտնի աշխատանքում նկատում է․ «…հայրենի կառավարութիւնների հետ սփիւռքի մօտ յարաբերութիւնները եւ համագործակցութիւնը ժամանակակից միջազգային յարաբերութիւնների առանցքային երեւոյթներից են»(3) ։ Հայկական սփիւռքի քաղաքական ազդեցութեան մասին հարեւան երկրում շատ լաւ են պատկերացնում, եւ անգամ հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների այս պատմական վատագոյն վիճակում, անհանգստանում են սփիւռքի գործունէութեամբ։ Բանն այն է, որ մասնագէտները, անդրադառնալով սփիւռքագիտական հետազօտութիւններին, յաճախ կիրառում են քաղաքական հետազօտութեան սիներգետիկակակն մեթոդը, քանի որ այլեւս ակնյայտ է որ սփիւռքը, եւ հայկական սփիւռքը յատկապէս, ինքնակառավարուող եւ ինքնազարգացող երեւոյթ է, իր գործունէութիւնը չի պայմանաւորում ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումներով, ուստի հակառակորդ ուժերի համար յաճախ աւելի բարդ ու անկանխատեսելի գործօն է, քան Հայաստանի իշխանութիւնները, յատկապէս գործող թուլակամ իշխանութիւնը։

Արժի նաեւ յիշատակել, 2022 թ․ Յուլիսին Ատրպէյճանի նախագահի հանդիպումը Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Տէյվիտ ՄքԱլլիսթերի հետ, երբ Ալիեւը մի կողմ դնելով դիւանագիտական էթիկայի բոլոր կանոնները, յայտարարեց․ «Անկեղծ ասած, ես նոյնիսկ մի փոքր զարմացայ, երբ իմացայ, որ դուք ծրագրում էք այցելել Ատրպէյճան։ Թերեւս գիտէք պատճառը․․․ Ես նոյնիսկ մոռացել եմ Եւրախորհրդարանի կողմից տարբեր ժամանակներում ընդունուած հակաատրպէյճանական բանաձեւերի ընդհանուր թիւը։ Խօսքը, թերեւս, 10-ից աւելի բանաձեւերի մասին է․․․ կայ հայկական լոբբիստական​​խմբի որոշակի ազդեցութիւն»(4) ։ Ակնյայտ է, որ այս վերջին նախադասութեամբ Ալիեւը ուղղակիօրէն ակնարկում է Հայ դատի Եւրոպայի գրասենեակը։

Հիմա անդրադառնանք Հայ դատի համակարգի նկատմամբ ատրպէյճանական արդէն մերօրեայ սադրանքներին, որոնք յատկապէս սրուել են այն պայմաններում, երբ Հայ դատի համաշխարհային ցանցը տարբեր ուղղութիւններով աշխատում է՝ բացայայտելու COP 29-ը հերթական քարոզչական շոուի վերածելու եւ պատերազմական յանցագործութիւններից ինքնամաքրուելու ատրպէյճանական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ սեփական դէմքը փրկելու, մարդու իրաւունքների խնդիրները ծածկադմբոցի ենթարկելու նպատակները։ Միաժամանակ շեշտւում է այն զաւեշտալի իրավիճակը, երբ Պաքուն, հանածոյ վառելիքից կախեալ տնտեսութեամբ ու բնապահպանական խայտառակ պատկերով, իրեն դիքրաւորում է որպէս բնապահպանութիւնը իբրեւ առաջնահերթութիւն դասող երկիր։

Հայ դատի համակարգի կողմից իրականացուող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել Պաքուում պահուող գերիների, այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան անյապաղ ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեան, արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազաւթման եւ այլ խնդիրներ, որոնց շուրջ իրականացւում է միջազգային իրազեկուածութեան բարձրացում։ Այս աշխատանքը, որի արդիւնքների մի մասին ստորեւ կ’անդրադառնանք, սպառնում է ձախողել կամ նուազագոյնը էական վնաս հասցնել ատրպէյճանական պետական քարոզչամեքենայի եւ անձամբ Ալիեւի կողմից պլանաւորուած այս արշաւին, որի վերջնանպատակը Ատրպէյճանի, որպէս ցեղասպան պետութեան, դիմագծի հնարաւորինս շտկումն է։ Հայ դատի համակարգի կողմից իրականացուող աշխատանքների արդիւնքում, կարելի է ակնկալել, որ բացի Ատրպէյճանի իրական էութեան միջազգային հանրահռչակումը, էապէս կը մեծանայ COP-29-ը բոյկոտող միջազգային իրաւապաշտպան ու բնապահպանական կազմակերպութիւնների եւ առանձին քաղաքական գործիչների, յատկապէս ընտրուած պաշտօնեաների (խորհրդարանականներ, քաղաքապետեր) թիւը, ինչպիսին օրինակ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգօն է, ով բոյկոտի իր որոշման մասին յայտնել էր ամիսներ առաջ։ Կատարուող լայնածաւալ իրազեկման աշխատանքների արդիւնքում, բացի առկայ եւ նախատեսուող բոյկոտները, Պաքուի ռեժիմը, շուրջ տասնօրեայ խորհրդաժողովի ընթացքում, կարող է բախուել իր համար խիստ անյարմար թեմաների վերաբերեալ հրապարակային հարցադրումների, եւ նոյնիսկ, քաղաքական շեշտադրումների։

Հաշուի առնելով այն փաստը, որ COP 29-ը, ՄԱԿ-ի շրջանակում անցկացուող միջոցառում է, իրատեսական չէ ակնկալել մեծ թուով պետութիւններ հանդէս կը գան ամբողջական բոյկոտով։ Իրատեսական ակնկալիքն այս պարագայում աւելի շատ պետութիւնների՝ բարձրագոյն եւ բարձր մակարդակով մասնակցելուց հրաժարուելն է, առանց պետութիւնների ու կառավարութիւնների ղեկավարների, առանցքային նախարարների։

Ամէն դէպքում նոյնիսկ այսօր արդէն իսկ ակնյայտ է, որ այս 29-րդ COP-ը նման չի լինելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան շրջանակային կոնվենցիայի նախկին որեւէ խորհրդաժողովի։

Ինչպէս իւրաքանչիւր անյաջողութեան կամ խնդիրների հիմքում, այս անգամ եւս թշնամական պետական քարոզչամեքենան փնտռել ու գտել է հայկական սփիւռքի հետքը եւ վերջին շրջանում Հայ դատի համակարգի դէմ, քարոզչական ու ֆինանսական հսկայական ռեսուրսների ներգրաւմամբ, սանձազերծել է ստի ու կեղծքի հերթական արշաւը, յատկապէս Եւրոպայում եւ Ամերիկայում։

Ամերիկայում այն արտայայտւում է ատրպէյճանցիների պատուէրով շինծու քրէական գործ յարուցելու ձախողուած փորձով, ինչի արդիւնքում փորձում էին Հայ դատի Ամերիկայի յանձնախմբից կորզել 5 մլն ԱՄՆ տոլարի չափ գումար։ Եւրոպայում ատրպէյճանական քարոչամեքենան վերջին ամիսների ընթացքում շրջանառութեան մէջ է դնում եւ ակտիւօրէն տարածում է Հայ դատի Եւրոպայի գրասենեակի գործունէութիւնը եւ նախագահ Գասպար Կարապետեանի անունն ու համբաւը պախարակող երկլեզու ֆիլմ, որտեղ յանձնախմբին ու դրա նախագահին են վերագրւում զաւեշտի հասնող մեղադրանքներ։ Այնուամենայնիւ, անկախ զաւեշտից, նման ֆիլմերն ու քարոզչական բնոյթի այլ նիւթեր, նպատակ ունեն Հայ դատի յանձնախմբերի համար ստեղծել գործունէութեան դժուարութիւններ։

Վերջին շուրջ տասն օրուայ ընթացքում պետական ֆինանսաւորմամբ գործող ատրպէյճանական մի շարք լրատուականներ Հայ դատի համակարգի դէմ ակտիւ հակաքարոզչութիւն են անում՝ խաղեթիւրուած ներկայացնելով այն աշխատանքը, որն արւում է խորհրդաժողովին ընդառաջ։ Ատրպէյճանական պետական քարոզչամեքենայի հիմնական խուսափողներից համարուող ”Caliber” գործակալութիւնը, օրինակ, պատրաստել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աշխանքը քննադատող ծաւալուն յօդուած եւ ֆիլմ։

2024 թ․ Հոկտեմբերի 3-ին, «Արմենպրես» լրատուական գործակալութիւնը հետեւեալ վերտառութեամբ նիւթ էր հրապարակել՝ Հայ դատի գրասենեակը COP 29-ին ընդառաջ եւրոպացի գործիչներին իրազեկում է ատրպէյճանում բնապահպանական եւ մարդու իրաւունքներին առնչուող խնդիրների մասին»(5) ։ Այս նիւթը հրապարակուել էր Երեւանի ժամով, առաւօտեան 10։09-ին։ Դրանից ընդամէնը մէկ ժամ յետոյ, ժամը 11։11-ին ատրպէյճանական «Մինուալ» լրատուականը հրապարակեց յօդուած՝ «Ապացուցուած է Հայաստանի պաշտօնական մասնակցութիւնը COP29-ից առաջ զրպարտութեան քարոզարշաւին(6)», որտեղ ատրպէյճանցի քարոզիչները անդրադարձել են Արմենպրեսի յիշեալ նիւթին՝ մասնաւորապէս նշելով․ «COP29-ի նախօրէին հայկական լոբբին շարունակում է Ատրպէյճանի դէմ «սեւ PR» արշաւը։ Համաժողովի նախօրէին ՀՅԴ Հայ դատի» եւրոպական գրասենեակի նախաձեռնութեամբ Եւրախորհրդարանի անդամներ, աւելի քան ութ հարիւր միջազգային կազմակերպութիւններ, համալսարաններ եւ ակադեմական շրջանակներ կը տեղեկացուեն Ատրպէյճանում առկայ խնդիրների մասին՝ կապուած մարդու իրաւունքների եւ շրջակայ միջավայրի հետ»։ Այս յօդուածը նոյնպէս հիմնուած է կեղծիքի վրայ։ Հայ դատի համակարգում այլեւս ոչ ոք Հայաստանի իշխանութիւններից չի սպասում մեր քաղաքական առաջնահերթութիւնների սպասարկում, այդ թւում COP 29-ին ընդառաջ, յատկապէս այն պարագայում, երբ Հայաստանի իշխանութիւնները նոյնիսկ ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել են իրենց մասնակցութիւնը բնապահպանական միջոցառման շղարշով ատրպէյճանական այդ շոուին։ Իսկ պետական «Արմենպրես» գործակալութեան կողմից յիշեալ յօդուածի հրապարակումը շատ քիչ է պնդելու համար, որ Հայաստանի իշխանութիւնները ներգրաւուած են COP 29-ին ընդառաջ Ատրպէյճանի վերաբերեալ միջազգային օբիեկտիւ իրազեկուածութիւնը բարձրացնելու աշխատանքներին։

Այսպիսով ակնյայտ է, որ ատրպէյճանական քարոզչամեքենան Հայ դատի համաշխարհային ցանցի նկատմամբ իրականացնում է կեղտոտ հակաքարոզչութիւն՝ փորձելով կաշկանդել վերջինիս գործունէութեան դաշտը։ Այնուամենայնիւ, հայկական սփիւռքի եւ յատկապէս դրա քաղաքական գործունէութեան հիմնական գործառնողի՝ Հայ դատի ցանցի դէմ պայքարում ատրպէյճանաթուրքական ուժերը պէտք է լաւ հասկանան, որ ի տարբերութիւն այլ երկրներում իրենց շահերը հետապնդող վարձու լոբբիստական կառոյցների, Հայ դատի համակարգը զբաղւում է դասական համայնքային էթնիկ լոբբինգով, ինչն այլ պետութիւնների համար անհամեմատ աւելի ընդունելի է, քան վարձու լոբբիստական կառոյցների պահանջներին տուրք տալը։ Որովհետեւ համայնքային էթնիկ լոբբինգի դէպքում պետութիւնները գործ ունեն իրենց քաղաքացիների, նրանց ազգային պահանջմունքների բաւարարման եւ դրանք ժողովրդավարական միջոցներով իրենց պաշտօնեաների ներկայացնելու հետ։ Դրանով է նաեւ պայմանաւորուած, որ չնայած հսկայական ֆինանսական ռեսուրսների գործադրմանը, Հայ դատի համակարգի դէմ ատրպէյճանական սադրանքները որեւէ շօշափելի արդիւնքի չեն յանգեցրել։ Եւ պատահական չէ, որ գոնէ այսօրուայ դրութեամբ օրինակ Եւրոպայում եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներում լոբբիստական հիմնական թիրախներում՝ Եւրոպական խորհրդարանում ու Ամերիկայի Միացեալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներում ատրպէյճանական լոբբին գլխովին ջախջախուած է եւ չի կարողանում մանիպուլացնել այդ պալատների քաղաքական դիրքորոշումները։ Ի դէպ նոյն իրավիճակն է նաեւ Գանատայի եւ Ֆրանսայի խորհրդարաններում։ Ի հարկէ, օբիեկտիւ պատճառներով Եւրոպական միութեան եւ առանձին պետութիւնների գործադիր իշխանութիւններ դրսեւորում են այլ, օրէնսդիր իշխանութեան քաղաքական դիրքորոշումներին անհամապատասխան քաղաքական վարք, բայց դա արդէն քննարկման մէկ այլ թեմա է։

Ծանօթագրութիւններ

1.- https://en.armradio.am/2020/05/12/erdogan-lashes-out-at-armenian-greek-lobbies/
2.- https://armenianweekly.com/2020/06/22/after-105-years-the-turkish-president-still-planning-to-cover-up-the-genocide/
3.- Huntington Samuel P., “Who are we”, New York, p. 277։
4.- https://www.aravot.am/2022/07/19/1281006/
5.- https://armenpress.am/hy/article/1201362
6.- https://minval.az/news/124421672

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Հորիզոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company