Երկրապահը չի կարող սատարել երկիր հանձնողներին
29 Հոկտեմբեր 2024Մենք հավատում ենք մեր պետության և ժողովրդի ուժին, Նիկոլը չի լինելու, ՔՊ-ն չի լինելու, ուժեղ, զարգացած Հայաստան է լինելու, այնքան ուժեղ, որ կարողանա լուծել Արցախի հարցը։
Մենք, բարեբախտաբար, ԵԿՄ այսպես կոչված նախագահ Սասուն Միքայելյանի նման չենք մտածում։ Եթե իր համար ամեն ինչ վերջացել է և պատրաստ է մեր երկիրը քայլ առ քայ հանձնել թշնամուն, մենք այդպես, իհարկե, չենք կարող մտածել,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Խայտառակություն է, որ Երկրապահ կամավորական կազմակերպության ղեկավարն ասում է՝ այլևս չենք կարող կռվել թշնամու դեմ, պետք է գնանք սահմանազատման-սահմանագծման։ Հարցը նաև այն է, որ ինքն էլ ընդունում է, որ այդ սահմագծում-սահմանազատում գործընթացն իրականում հերթական զիջումն է։ Ողբերգություն է, որ սա ասում է մի կազմակերպության ղեկավար, որի առաքելությունը ճիշտ հակառակն է. չի կարող Երկրապահը սատարել երկիր հանձնող Նիկոլ Փաշինյանին. կամ պետք է Սասուն Միքայելյանից ազատվեն, կամ Երկրապահի անունը փոխեն»,- շեշտել է Իշխան Սաղաթելյանը։
Նա նաեւ նշել է .«Սասո՛ւն Միքայելյան, դու ի՞նչ ուղերձ ես դրանով տալիս սահմանին կանգնած զինվորին, ի՞նչ ուղերձ ես տալիս մեր ժողովրդին, ի՞նչ ուղերձ ես տալիս Ադրբեջանին։ Երբ ասում ենք, որ Հայաստանում իրականացվում է թշնամական ծրագիր, նաև սա նկատի ունենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում