ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունները Հայաստանը վերածում են Թուրքիայի ֆորպոստի

29 Հոկտեմբեր 2024

Բաքվում տեղի ունենալիք COP29-ից առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում է ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը, և այդ առումով նոյեմբերի 1-ին բողոքի ակցիա եք անցկացնելու:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այն կարծիքին է, որ չի կարող կլիմայական արդարություն լինել, եթե մարդկային արդարություն չլինի, իրավական արդարություն չլինի:

«Նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գրասենյակի, Հայաստանի արտգործնախարարության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան, դեսպանատների դեմ բողոքի գործողություններն իրականում վերջին ամիսներին Դաշնակցության համահայկական կառույցի զորաշարժի աշխատանքի մի մասն է։ Այս ամիսներին լայնածավալ աշխատանք է իրականացվել և՛ Եվրախորհրդարանում, և՛ Միացյալ Նահանգներում, Կանադայում, աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ մեր կառույցները կան, և ասեմ, որ բավականին արձագանք է ստանում միջազգային հանրության կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ընդդիմությանն ուղղված քննադատություններին՝ նշելով, որ խորհրդարանական ընդդիմության վիճակը շատ բարդ է, որովհետև երկարատև տասնամյակների պայքարում որևէ քաղաքական հաջողություն չունեցած քաղաքական գործիչներից սկսած, առանձին խմբակներ իրենց անհաջողությունը փորձում են ընդդիմադիրների վրա գցել, խոսել նրանց մանդատներից:

«Մանդատների թեման շատ հաճախ շահարկում է հատկապես նախկին խորհրդարանում եղած «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը, որ՝ 2021 թվականին արտահերթ ընտրություններ եղան, որովհետև իրենք համաձայնվեցին մանդատները վայր դնել, որն իրականության հետ կապ չունի: Այն ժամանակ պարզապես «Լուսավոր Հայաստանը» համաձայնվեց Նիկոլ Փաշինյանի խաղի սցենարին։ Գործարք եղավ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, երկու անգամ վարչապետի թեկնածու չի առաջադրվում, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանը», արդյունքում լինում է արտահերթ ընտրություններ։ Հիմա տվյալ դեպքում, ենթադրենք, սցենար ասեմ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, երկու անգամ, մենք պետք է համաձայնվենք իր խաղի կանոնին և երկու անգամ մենք էլ չառաջադրենք թեկնածու, որպեսզի արտահերթ ընտրություն լինի՞, այսինքն՝ գնանք Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի՞, բնականաբար, ո՛չ»:

Պատգամավորի գնահատմամբ՝ իշխանությունները Հայաստանը վերածում են Թուրքիայի ֆորպոստի. «Անվտանգության խորհրդի քարտուղարի հպարտության ամենամեծ առիթն այն է, որ Ռուսաստանից համարյա զենք չեն առնում. խոշորագույն զենք արտադրող երկրներից մեկից զենք չառնելը համարվում է հերոսություն։ Դու այդ ամբողջ դատարկ տեղը, երբ որ փորձում ես լրացնել ՆԱՏՕ-ով, Հայաստանին ամենամոտ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ո՞րն է, Թուրքիան։ Նախկինում Հայաստանը միշտ էլ բոլոր կողմերի հետ համագործակցել է, բայց ազնիվ է աշխատել։ Մեկին չի խաբել՝ ի շահ մյուսի, հետո մյուսին խաբել՝ ի շահ մյուսի։ Բայց տվյալ դեպքում անհավասարակշիռ քաղաքականությունը երկիրը ճոճում է, հատկապես, որ մեկ-մեկ պոռոտախոսությամբ են զբաղվում. նույն խորհրդարանական իշխանության պատգամավորների հակառուսականությունը ոնց որ կոճակով լինի՝ կոճակը սեղմում են՝ հակառուսականության ալիք է, հետո Նիկոլ Վովաևիչը Պուտինի հետ եթե հանդիպում է, կոճակը սեղմում են՝ ձայները կտրում են»:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս պահի դրությամբ ՀՀ–ում պատերազմի կամ ռազմական էսկալացիայի վտանգ չկա, և համաձայնել է Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները պետք է հետ բերել ոչ ռազմական ճանապարհով. «Սահմանազատման գործընթացով նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում` համապատասխան սահմաններով»:

Գեղամ Մանուկյանը դիմեց լրագրողներին. «Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր բանակի, հանուն մեր Զինված ուժերի, կխնդրեմ, իհարկե, մասնագիտական առումով ճիշտ խնդրանք չի, կխնդրեմ Էդվարդ Ասրյանին ընդհանրապես չմոտենալ։ Մեղք է մեր բանակը, մեղք է մեր Զինված ուժերը, մեր Զինված ուժերի անցյալը, պատմությունը, պայքարը, նահատակները, որովհետև ամեն անգամ միկրոֆոնները երբ որ գլխավոր շտաբի պետի առաջ դնում են, խայտառակ ենք լինում բոլորս։ Մենք չենք անդրադառնում, բայց բոլորս խայտառակ ենք լինում՝ որպես երկիր։ Էդվարդ Ասրյանի հետ կապված երկար պատմություն է, բայց մի անգամ 2021 թվականին իրեն պաշտոնազրկեցին մեկ բանի պատճառով, որ Սեյրան Օհանյանին գովել էր փակ նիստի ժամանակ»:

Վերջում հետաքրքրվեցինք՝ նոր նվերներ պատրաստվո՞ւմ է տանել Նիկոլ Փաշինյանին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ:

«Այո, կլինի: Հարցուպատասխանը կգա՝ բարին հետը։ Նվեր չէ, ասել եմ, որ դա նվեր չի, ցավոք սրտի, նվեր եմ կոչել։ Մյուս անգամ երևի այն թուրքերեն գրքի հայերեն տարբերակը տանեմ, որ չչարչարվեն թարգմանիչների վրա, եթե կարդան»,- ի պատասխան՝ ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company