ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • «Հայաստան» դաշինք
  • Ելույթներ

Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանակնությունը հավասարվելու է զրոյի

12 Նոյեմբեր 2024

Անցյալ տարի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը միասին հայտարարություն տարածեցին՝ գուժելով, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Ադրբեջանին կամ իր աջակցությունն է հայտնում, որ Ադրբեջանում կազմակերպվի COP29։ Այս մասին ԱԺ-ում գերիների վերադարձի թեմայով ընդդիմության ներկայացրած նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Մի երկրում, որն այդ պահի դրությամբ բռնազավթել էր Արցախի Հանրապետությունը, էթնիկ զտման, որը ցեղասպանության մի տեսակ է, ենթարկել էր Արցախի Հանրապետության բնակիչներին, գերեվարել էր մեր հայրենակիցներին, ներառյալ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, գտնվում էր Հայաստանի Հանրապետության տարածքում, զավթել էր ՀՀ տարածքի մի հատված, չէր վերացրել շրջափակումը, շարունակաբար հոխորտում և սպառնում էր Հայաստանի Հանրապետությանը։ Փոխարենը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 32 գերի»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է գերիներին որպես լծակ օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ։

«Այսօր քանի գերի մենք ունենք՝ ՀՀ, ԱՀ քաղաքացիներ, որոնք պահվում են Ադրբեջանում։ Հստակ թիվը, անուն-ազգանուններով հրապարակված չի, մենք չգիտենք քանի հոգի են։ Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ե՞րբ կկարողանանք կանխել, ե՞րբ կկարողանանք Հայաստանի գլխից հեռացնել այդ դամոկլյան սուրը, երբ այլևս Ադրբեջանում գերիներ չունենանք։ Ո՞րն է ամենապատեհ առիթը պահանջելու, որ արցախցիները և ՀՀ մեր հայրենակիցները վերադարձվեն, եթե ոչ COP29-ը։

Մենք հասկանում ենք, որ եթե այսօր իրենք չվերադարձվեն , ապա հավանականությունը, որ տեսանելի ապագայում կվերադարձվեն, ձգտում է զրոյի։ Միգուցե ընտրություններից առաջ ինչ-որ լավություն անեն, ում՝ պարզ է։ Բայց այսօր մենք պետք է օգտագործենք այս առիթը՝ պահանջելու բոլորի վերադարձը: Այլապես ի՞նչ ենք մենք տեսնում։ Եվրախորհրդարանը հանդես է գալիս գերիների վերադարձի պահանջով, տարբեր երկրներ՝ բարձրագույն մակարդակով, պահանջում են վերադարձնել մեր գերիներին, ստեղծվել է նախաձեռնող խումբ, այլազգիները ակտիվորեն մասնակցում են այդ հարցում, Հայաստանի իշխանությունը լուռ է։

Հիմա պատկերացրեք ջանքերը, գնում-ասում ես՝ պահանջե՛ք, իրենք ասում են՝ բա Հայաստանը ինչու՞ է լուռ։ Եվ իրոք, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը լուռ, ինչո՞ւպահանջ չի հնչեցնում։ Կասեք՝ դիվանագիտությունը ամեն ինչ չէ, որ բարձրաձայն ասվում է։ Բարձրաձայն չասվող դիվանագիտության արդյունքները մենք դարձյալ տեսնում ենք, որևէ առաջընթաց չկա։ Մեր եղբայրները ոչ թե վեց ամիս, շատերը համարյա չորս տարի է՝ դիմանում են»,- ասաց Խաչատրյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company