ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայերն այժմ նոր թիրախ ունեն․ Հորդանանը՝ Ադրբեջանի ճնշումներին ենթարկվելու համար

12 Նոյեմբեր 2024

Կարծես թե հայերը քիչ խնդիրներ ունեին լուծելու, հիմա էլ պետք է պահանջեն, որ Հորդանանը չեղյալ համարի իր արցախյան թեմայով «Օսկար»-ի մասնակցությունից հրաժարվելը Ադրբեջանի ճնշումների ներքո:

Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովն ընտրել էր Նյու Յորքում բնակվող հորդանանցի ամերիկացի ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար։ Ֆիլմի պրոդյուսերն է Ազզա Հուրանին, իսկ համապրոդյուսերները՝ Ջուլի Պարատյանը և Դեյվիդ Ռեյնը։ Գործադիր պրոդյուսերներն են Բեթ Լևիսոնը, Քերի Լոզանոն, Հալի Ադելմանը, Ռինտու Թոմասը և Սուշմիթ Գոշը։ Համագործադիր պրոդյուսերն է Ռոբինա Ռիչիտիելոն։

Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որն ապրում էր Արցախում։ Նրա գյուղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, Վրեժն ու իր ընտանիքը փախել են, իսկ հետո վերադարձել՝ ականատես լինելով ավերածություններին։

«Տունս քաղցր ա» ֆիլմը հուլիսին ստացել էր Ամմանի միջազգային կինոփառատոնի ժյուրիի մրցանակը լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի և FIPRESCI մրցանակը լավագույն երկարամետրաժ արաբական վավերագրական ֆիլմի համար:

Սակայն, թագավորական կինոհանձնաժողովը վերջերս հայտարարեց, որ «Հորդանանը հետ է կանչել «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը՝ Ադրբեջանի դիվանագիտական ճնշումների պատճառով», հաղորդել է Deadline-ը:

«Ադրբեջանի կառավարությունը նամակով դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը որպես «Օսկար»-ին ներկայացվող ֆիլմ, նախարարությունն էլ իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու համար», հայտնել է Deadline-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաստատել են, որ Ադրբեջանը բողոքել է Հորդանանին «Օսկար»-ին իր ֆիլմի ներկայացման համար։ «Մենք ողջունում ենք Հորդանանի՝ ֆիլմը հետ կանչելու և դրա ցուցադրությունը Հորդանանում դադարեցնելու որոշումը», ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադան։

Ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին հայտնել են Deadline-ին. «Մեր թիմի համար սա շատ ցավալի լուր է, որ երեխայի՝ իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին հուզական, անձնական պատմությունն արգելել և լռեցրել են: Որպես վավերագրական ֆիլմեր նկարահանողներ՝ այս գրաքննությունը մեզ ավելի քան երբևէ ստիպում է կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությամբ, որն արտացոլում է աշխարհի անթիվ ժամանակակից երեխաների փորձությունները, որոնք արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմների և բախումների սպառնալիքի»։

Սակայն, ինչպես պարզվեց, ամեն ինչ կորած չէ։ Կինոարվեստի և գիտության ակադեմիան «կինոգործիչներին ասաց, որ նրանք կարող են «Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնել լավագույն վավերագրական անվանակարգում, եթե այն անցնի ստանդարտ որակավորման ընթացակարգերը: Ֆիլմի նկարահանող խումբը փորձել է նախընտրական փուլ կազմակերպել Միացյալ Նահանգներում», հայտնել է Deadline-ը:
«Տունս քաղցր ա» ֆիլմն իր հյուսիսամերիկյան պրեմիերան կունենա DOC NYC-ում նոյեմբերի 16-ին և 17-ին, իսկ մեր որակավորման թատերական թողարկումը տեղի կունենա Laemmle Theatres-ում [Լոս Անջելեսում] նոյեմբերի 29-ից», ասացին Հայրապետյանը և Հուրանին Deadline-ին: «Մենք հավատարիմ ենք մնում մեր ճշմարիտ պատմությունը կիսելուն՝ չվախենալով մեր առջև ծառացած խոչընդոտներից»:
Ցավալի է, որ արվեստի գործը քաղաքական ճնշման զոհ է դառնում: Ցավոք, բայց զարմանալի չէ, որ «ֆիլմի դուրսբերումը միջազգային լիամետրաժ ֆիլմերի դասակարգումից տեղի է ունենում Հորդանանի և Ադրբեջանի միջև աճող դիվանագիտական և տնտեսական կապերի պայմաններում, երբ Ադրբեջանի արտագործնախարար Ջեյհուն Բայրամովը 2024 թվականին Բաքվում ընդունել է հորդանանցի պաշտոնյաների՝ շարունակվող հետագա համագործակցությունը քննարկելու համար», հաղորդել է Deadline-ը:

«Մենք հասկացել ենք, որ Հորդանանը ֆիլմը հետ է կանչել, որպեսզի պահպանի Հորդանանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապերը վերջինիս բողոքից հետո» ասել են ֆիլմի հեղինակները: «Մենք նաև իմացանք, որ «Տունս քաղցր ա» ֆիլմի պրեմիերայից հետո Հորդանանում՝ Ամմանի միջազգային կինոփառատոնում, Ադրբեջանի դեսպանատունը նույնպես բողոք է ներկայացրել ֆիլմի հանրային ցուցադրման դեմ:

Այսպիսով, «Տունս քաղցր ա» ֆիլմը, որը շաբաթներ առաջ ներկայացվել էր փառատոնին, հանկարծ արգելվեց իր հայրենի երկրներից մեկում»:

«Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովն Ամմանի միջազգային կինոփառատոնի ղեկավար մարմինն է: 2024 թվականի հուլիսին տեղի ունեցած այդ միջոցառման ժամանակ «Տունս քաղցր ա» ֆիլմը շահեց երեք մրցանակ՝ ժյուրիի մրցանակ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի համար, հանդիսատեսի մրցանակ և կինոքննադատների միջազգային մրցանակ (FIPRESCI): Վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունիսին Sheffield DocFest-ում՝ Միացյալ Թագավորության ամենահեղինակավոր ոչ գեղարվեստական փառատոնում, որտեղ այն ներկայացվել է Միջազգային առաջին խաղարկային մրցանակի», հայտնում է Deadline-ը:

Sheffield DocFest-ի ծրագրավորողները ֆիլմի մասին գրել են. «Վրեժը, Սարին Հայրապետյանի տպավորիչ խաղարկային դեբյուտի հերոսը (հասունացման զարմանալի պատմությամբ), մեծացել է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կազմում գտնվող էթնիկ հայկական անկլավում, որը Խորհրդային ժամանակաշրջանի ավարտից հետո ականատես է եղել բազմաթիվ հակամարտությունների: 11-ամյա տղան հետևում է թռչուններին, խաղում ընկերների հետ և երազում ատամնաբույժ դառնալու մասին։ Սակայն, 1992 թվականից ի վեր իր ընտանիքի ապրած երեք պատերազմների արձագանքներն ամենուր են: Նրա տատիկը ցավում է ազգամիջյան բռնությունների շղթայի համար. «Արցախում ապրելը նշանակում է, որ մի օր պատերազմ է լինելու, և իմ թոռնիկը մասնակցելու է այդ պատերազմին»։ Երբ նրա դպրոցի դասերը գնալով ռազմականացվում են, և Վրեժը պայքարում է իր մանկության երազանքները պահելու համար, նրա տատիկի մարգարեությունը իրականություն է դառնում»:

Deadline-ին ուղղված էլեկտրոնային նամակում Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը (RFC) ընդգծել է Ամմանի միջազգային կինոփառատոնում «Տունս քաղցր ա» ֆիլմի ստացած մրցանակները և նշել, որ ֆիլմը «2021 թվականին զարգացման ֆինանսավորում է ստացել RFC-ի Jordan Film Fund-ից»:

Աշխարհասփյուռ հայությունը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավորությամբ, պետք է բողոքի Հորդանանի կառավարությանը: Նրանք չպետք է թույլ տան, որ Հորդանանի վրա ադրբեջանական ճնշումը անպատասխան մնա: Արցախի կորուստը չպետք է նշանակի, որ հայերը կպարտվեն նաև հասարակայնության հետ կապերի ճակատամարտում, որտեղ կապերն ու պլանավորումը փոխարինում են անօդաչու թռչող սարքերին և ռազմական հզորությանը։

Առաջին հերթին, Հորդանանի հայ համայնքը պետք է անհապաղ օգտագործի իր բոլոր կապերը Հորդանանի կառավարության հետ՝ պահանջելու Հորդանանի արտաքին գործերի նախարարությունից հրաժարվել իր որոշումից և չենթարկվել Ադրբեջանի այլանդակ ճնշումներին։

Երկրորդ, Հայաստանի արտգործնախարարությունը պետք է դիվանագիտական նոտա հղի Հորդանանի կառավարությանը՝ առարկելով Ադրբեջանի միջամտությանը Հորդանանի ներքին որոշումներին։

Երրորդ, աշխարհասփյուռ հայերը պետք է կապ հաստատեն Հորդանանի դեսպանատների և հյուպատոսությունների հետ՝ արտահայտելու իրենց բացարձակ դժգոհությունը Հորդանանի նկատմամբ՝ ադրբեջանական սպառնալիքներին և ահաբեկումներին ենթարկվելու կապակցությամբ:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company