ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանն արգելափակում է արցախյան ֆիլմի առաջադրումը «Օսկար»-ի համար

19 Նոյեմբեր 2024

Անցյալ շաբաթվա իմ հոդվածում ես քննադատել էի Հորդանանի կառավարությանը՝ Ադրբեջանի ճնշման տակ Արցախի մասին վավերագրական ֆիլմի առաջադրումը «Օսկար»-ի անվանակարգում հետ կանչելու համար:

Չնայած բավականին վատ է, որ Ադրբեջանի նման թշնամի երկիրը խոչընդոտում է Արցախի մասին ֆիլմի առաջադրմանը, սակայն շատ ավելի վատ է, երբ Հայաստանն ինքն է հրաժարվում Արցախի մասին ֆիլմը ներկայացնել «Օսկար»-ի…

Հայաստանի ազգային կինոակադեմիան որոշել է 2025թ. «Օսկար»-ի համար առաջադրել «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը՝ Արցախի մասին պատմող «1489» վերնագրով ֆիլմի փոխարեն: Չնայած ես ուղղակի ապացույցներ չունեմ, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության պահանջով, սակայն, հաշվի առնելով նրանց հակաարցախյան դիրքորոշումները, կարող ենք շատ համոզված ենթադրել, որ որոշումը կայացվել է նրանց առաջարկությամբ: Մեկ նշում՝ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի հովանավորն է Հայաստանի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Բազմաթիվ առիթներով Փաշինյանը հաստատել է իր հակաարցախյան դիրքորոշումը՝ սկսած իր հանձնվելուց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանի վերահսկողության ներքո Ադրբեջանը գրավել է Արցախը, նա չափազանց դժկամությամբ է խոսում իր լուրջ ձախողման մասին և չի ուզում հիշեցնել ժողովրդին Արցախը չպաշտպանելու իր անձնական պատասխանատվության մասին։ Այդ իսկ պատճառով նա 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղը երբեք չի անվանել Արցախ։ Նա հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախը գրավելուց հետո Հայաստան փախած արցախցի փախստականներն այլևս Հայաստանի քաղաքացի չեն, թեև նրանք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր։

Բացի այդ, հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանը հուսահատորեն փորձում է համոզել նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, նա խուսափում է ցանկացած գործողություն ձեռնարկելուց, որը, իր կարծիքով, կարող է թշնամացնել Ադրբեջանին: Նա նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջները, Բաքուն կրկին կհարձակվի Հայաստանի վրա:

Վիքիպեդիայից տեղեկանում ենք, որ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» 2024 թվականի աբսուրդիստական տրագիկոմիկ ֆիլմ է, որի հեղինակն ու ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է։ Գլխավոր դերակատար Մայիս Սարգսյանի մարմնավորած թոշակառու հայը չի ցանկանում ընդունել Խորհրդային Միության փլուզումը, պատկերացնում է իր զրույցները նախկին խորհրդային ղեկավար Լեոնիդ Բրեժնևի և կոմունիստական այլ առաջնորդների հետ»: Բաղդասարյանը Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի անդամ է, որն այս ֆիլմն ընտրել է որպես Հայաստանի պաշտոնական հավակնորդ «Օսկար»-ի համար։ «1489» ֆիլմը ստացել է Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի 30 անդամներից միայն երկուսի ձայնը՝ մեծ բանավեճ առաջացնելով Հայաստանում։

«1489»-ը ֆիլմը 2020 թվականի Արցախյան պատերազմում անհետացած 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանի մասին է։ 1489 թիվը մարտում անհետ կորած զինվորի համարակալումն է։ Full Frame Documentary Film Festival-ի կայքը բացատրում է, որ Սողոմոնի քույրը՝ ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը, «փաստագրում է իր ծնողներին և ինքն իրեն, երբ նրանք պատասխաններ են փնտրում, հարցազրույցներ վերցնում ողջ մնացած զինվորներից, հուսահատորեն կառչում հույսից, և իրենց վշտից, երբ հույսն սկսում է մարել: Հուզիչ, մտերմիկ պահերի միջոցով «1489»-ը դիմակայում է պատերազմի մարդկային արժեքին մի ընտանիքի անսասան սիրո, որոնման ավարտին և, ի վերջո նրանց կողմից կործանարար ճշմարտության ընդունման միջոցով»:

Ֆիլմն արժանացել է Ամստերդամի միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ մրցանակին (ստանալով 15 հազար եվրո դրամական մրցանակ), Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակին, Տրիեստի կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, Բուենոս Այրեսի միջազգային վավերագրական կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին և մի շարք այլ մրցանակների։

Հայ վավերագրողների, լուսանկարիչների, գրողների և արվեստագետների «Ակն ընդ ական» համայնքը հորդորել է Հայաստանի ազգային կինոակադեմիային վերանայել իր որոշումը՝ պնդելով, որ Բաղդասարյանի («Յաշան և Լեոնիդ Բրեժնևը») ֆիլմը «միջազգային ցուցադրություններ չի ունեցել և միջազգային մրցանակների չի արժանացել»։ Նրանք ասացին, որ անարդարություն է տեղի ունեցել հայկական կինոյի ոլորտում, և որ սա ամենահայտնի, հեղինակավոր և ուժեղ հայկական ֆիլմը չէ, որը կներկայացնի Հայաստանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությունում…. Վարդանյանի ֆիլմը («1489») կարող էր «Օսկար»-ի արժանացած առաջին հայկական ֆիլմը լինել»։

Հայկական ազգային կինոակադեմիայի քարտուղար Նատալյա Ղազանչյանն արձագանքեց. «Կինոակադեմիայի անդամները հաշվի չեն առնում ֆիլմի ստացած մրցանակների ցանկը, այլ առաջնորդվում են նրա գեղարվեստական արժեքներով՝ ելնելով կինոարտադրության ոլորտում իրենց ունեցած հարուստ փորձից։ Նա ասաց, որ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմն «արժանացել է [Հայկական] կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության ինը հնարավոր մրցանակներից հինգին։ Նա հավելեց, որ Կինոակադեմիայի ցանկացած անդամի, որն առնչություն ունի ներկայացված ֆիլմի հետ, չի թույլատրվել մասնակցել քվեարկության գործընթացին», հաղորդում է oc-media.org-ը:

Հայ հանրությունը պետք է իր վրդովմունքն արտահայտի Հայկական կինոակադեմիայի որոշման առնչությամբ, որ ընտրել է մի տարօրինակ ֆիլմ, այն ֆիլմի փոխարեն, որը ներկայացնում է մեր վիթխարի ողբերգությունը՝ Արցախի կորուստը: Հայերը պետք է պնդեն, որ Հայկական ակադեմիան չեղարկի իր սխալ որոշումը:

Չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանի պաշտոնյաները, Ադրբեջանի կառավարության նման, արգելափակել են «Օսկար»-ի անվանակարգում Արցախի վերաբերյալ հայկական բարձրորակ ֆիլմի առաջադրումը:

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. ուժերի նոր

Թեհրանի պաշտոնական ռազմավարությունը տասնամյակներ շարունակ հիմնվել է մի պարզ և

16 Փետրվար 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրո

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէն կը հե­տե­ւի ­Հա­յաս­տա­նի ­Հան

16 Փետրվար 2026
Վահագն Խաչատուրեանի այցելութիւնը Աթէնք

Ե­րեք­շաբ­թի, 17 ­Փետ­րո­ւա­րին, ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ ­

16 Փետրվար 2026
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է ե

16 Փետրվար 2026
«Ազատություն կամ մահ». հայ ազգային ինք

Հայ ազգային-գաղափարական մտածողությունը հազվադեպ է ձևավորում բանաձևեր, որոնք մի

16 Փետրվար 2026
Ակնարկ. Մինչեւ Յունիս 7-ը

Յիշենք գործող Սահմանադրութեան եկեղեցւոյ վերաբերող յօդուածները: Յօդուած 17.

16 Փետրվար 2026
Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղ

Թերեւս` ամենահետաքրքիր կէտերից մէկը. Ռազմավարական օրակարգը աջակցութիւն է յայտն

15 Փետրվար 2026
Մեծ եւ փայլուն աստղը

(Սարգիս Մահսէրէճեանի Աանմառ Յիշատակին) Օրեր առաջ, մամուլը գուժեց, մեր բոլո

15 Փետրվար 2026
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսում

«44-օրյա պատերազմի զեկույց գոյություն չունի. պատերազմի հանգամանքներն ուսումնաս

14 Փետրվար 2026
Խմբագրական. Յարմարուելու Դասեր

Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանը, Հեռատեսիլի եւ ձայնասփիւռի խորհուրդի անդա

14 Փետրվար 2026
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company