ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անկախութեան Հռչակագիրը Փոփոխելի Չէ

20 Նոյեմբեր 2024

Հեծանիւ վարելը հինցաւ. չ՛արժեր կրկնելու գնով Փաշինեանի նորայայտ մարզաձեւը քննադատել: Հետաքրքրութեան նիւթ ու հանրութիւնը զբաղեցնող նոր հնարք պէտք է գտնել: Մօրուքը խուզելը եւ սափրուիլը կարճատեւ ու անցաւոր խօսակցութեան նիւթ կրնան ըլլալ. այդպէս ալ եղաւ: Պիտի հարցնէք. ի՞նչ կարիք կայ անձով զբաղուելու առիթներ ստեղծելու եւ զանոնք հանրայնացնելու: Կարիքը կատարելու պատրաստուող կարեւոր եղելութենէ մը հանրային կարծիքը շեղել ու մանրուքներով զբաղեցնել է: Այս միջոցը օգտագործուած է Նիկոլ Փաշինեանի վեց տարիներէ ի վեր շարունակուող իշխանութեան ամբողջ տեւողութեան. նոյնիսկ աւելի առաջ. յիշեցէք ցոյցերու ընթացքին Փաշինեանի ձեռքին վիրակապը:

Ո՞րն է այն եղելութիւնը, որ Նիկոլ Փաշինեան կ՛ուզէ հեզասահ կերպով իրականացնել: Պատմական Հայաստանի ու իրական Հայաստանի հակադրութենէն ետք, Արարատ լեռը Արագածով փոխարինելու գիւտէն ետք, պատերազմի ընթացքին հերոսացած ռազմիկը աշխատող ու տուրք վճարող քաղաքացիով փոխարինելէ ետք, Նիկոլ Փաշինեան յայտնապէս չյաջողեցաւ հայ մարդու հոգեկերտուածքէն դուրս մղել ո՛չ ամբողջական Հայաստանը, ո՛չ Արարատը, ո՛չ ալ ազգին ու հայրենիքին ազատութեան համար զոհուած հերոսը: Ժամանակը հասած է անցնելու ճակատային, ուղիղ գրոհի: Ըսելէ ետք, որ «Գինի լից» երգը սխալ հայրենասիրութիւն կը գովերգէ, Փաշինեան անցաւ մեծ պատառին` Անկախութեան հռչակագիրին: Փիլիսոփայ, պատմաբան, քաղաքագէտ ու գաղափարախօս Նիկոլ Փաշինեան, քանի մը անգամ ուշադիր ընթերցելէ ետք Անկախութեան հռչակագիրը, եզրակացուց, որ այդ փաստաթուղթը անկախութեան ժխտում կը քարոզէ: Հայերը սխալ կիրարկած են հռչակագիրը եւ անկախութիւն հռչակած: Հարկ է ուրեմն, որ անկախութեան պատշաճող նոր հռչակագիր մը մշակենք:

Նոր հռչակագիրը ինչո՞վ պիտի տարբերի նախկինէն: Առաջին հերթին, ոչ մէկ յիշատակութիւն ըլլայ Արցախին. նախկինը օտարին` Ազրպէյճանին պատկանող հողը կ՛ուզէ Հայաստանի միացնել, ծաւալապաշտական ի՜նչ մտասեւեռում, խաղաղութեան քաղաքականութենէն ի՜նչ շեղում:

Երկրորդը կը վերաբերի Հայոց ցեղասպանութեան: Անկախութեան հռչակագիրի մշակման օրերուն, հայերը ամէնուրեք զբաղած էին պատմական այդ մանր դէպքը աշխարհին ընդունիլ տալու գործով: Հռչակագիրն ալ կ՛որոշէ աջակցիլ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին:

Առաջինը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան դէմ նկրտում է. երկրորդը` կը վիրաւորէ Թուրքիան: Հռչակագիրը յիշուած ըլլալով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախաբանին մէջ, մաս կը կազմէ Սահմանադրութեան: Ազրպէյճան եւ Թուրքիա կը պահանջեն երկու յօդուածներուն յապաւումը Սահմանադրութենէն, իբրեւ նախապայման խաղաղութեան պայմանագիրի ստորագրութեան:

Նիկոլ Փաշինեան լծուած է այս պայմանին գոհացման նախապատրաստութեան: Հայրենիքը պետութիւնն է, պետութիւնը` իրական Հայաստանը: Հայրենասիրութիւնը սխալ ըմբռնած ենք. հայրենասէր ըլլալ կը նշանակէ իրական հռչակուած Հայաստանի, եւ միայն անոր, հարկ ու տուրք վճարող քաղաքացի ըլլալ: Դարեր ու դարե՜ր Հայաստան երգող, Հայաստան երազող, Հայաստանի համար մեռնող հայը սխալական է եղած: Նիկոլ Փաշինեան հնարած է Հայաստանի նոր տարածք մը եւ հայ ազգին պատկանելիութեան նոր տարազ մը: Պարզացումը այնքան հետեւողական է, որ կարելի է հրաժարիլ հայոց պատմութենէն ու կառչիլ մօտաւորապէս 29.800 քառ. քմ տարածութեամբ «իրական» Հայաստանին: Ոչ թէ աննպաստ պայմաններու բերումով իբրեւ ժամանակաւոր ռազմավարութիւն, այլ ընդմիշտ: Այսինքն` իրագործել այն, որ համայնավարութիւնը, իր ամէնէն արմատական գաղափարախօսութեան կիրարկման ժամանակ, չյաջողեցաւ:

Ազգ, հայրենիք, պետականութիւն, անկախութիւն ու ազատութիւն յղացքները կազմաւորուած են դարերու ընթացքին ծանր երկունքով ու մաս կը կազմեն հայ մարդուն հոգեկերտուածքին: Անժամանակ ու անմահ է այդ հոգեկերտուածքը. կարելի չէ աղաւաղել զայն, փոխել, աւելի եւս` չքացնել: Ներկայ հոգերով բեռնաւորուած հայ մարդուն կարծեցեալ անտարբերութիւնը իր ինքնութեան խաթարման փորձերուն նկատմամբ պէտք չէ խաբէ մեզ: Ի վերջոյ, հայ մարդը պիտի անդրադառնայ, որ Նիկոլ Փաշինեան սուտ մարգարէ է, որուն անբարիշտ գաղափարները սահմանուած են ազգային ժխտման եւ մոռացման:

Բոլոր ամբողջատիրական հովերով տարուած ղեկավարներուն նման, Նիկոլ Փաշինեան եւս կը փորձէ ազգային նոր գաղափարախօսութիւն մը ձեւաւորել: Սուտ եւ խորթ հայ մարդու հոգիին: Ուրեմն` մերժելի:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company