ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությանը չեն հետաքրքրում արցախցիների խնդիրները, հետաքրքրում է իրենց աթոռի անվտանգությունն ու երկարաձգումը

21 Նոյեմբեր 2024

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւս Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադրաձավ ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի՝ մարտ ամսից հետո Արցախից բռնի տեղահանված անձինք զրկվելու են 50 հազարական դրամ աջակցության ծրագրից։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի՝ հունվարից աջակցության ծրագիրը փոփոխվում է, իսկ արդեն հաջորդ տարվա ապրիլ ամսից աջակցության ծրագրից օգտվելու հնավարություն կունենան միայն հատուկ խմբերի անձինք։ Կառավարության անդամները սա բացատրում են նրանով, որ արցախցիներն արդեն ինտեգրվել են Հայաստանում, կարող են աշխատել, բացի այդ, իրականացվում է կառավարության բնակապահովման ծրագիրը։

Հարցին, թե արդյո՞ք արցախցիների սոցիալական վիճակը բարելավվել է, մարդիկ աշխատանք ունե՞ն, Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց․ «Իրականում որեւէ խնդիր էլ չեն լուծել, այդ ծրագրերն իրենք սկսեցին իրականացնել այն ժամանակ, երբ արցախցիների շրջանում մեծ բողոքի ալիք կար, ի վերջո մարդկանց տնավեր ու հայրենազուրկ էին դարձրել։ Եվ փորձեցին ինչ-որ չափով սոցիալական խնդիրները լուծել՝ ելնելով նորից իրենց քաղաքական նպատակներից, որ իրենց աթոռը չերերար։ Իսկ հիմա, ցավոք սրտի, արցախցիների մի մասն արտագաղթել է, դժգոհության այդ ալիքը թուլացել է, մի մասն ինչ-որ կերպ իրենց գլխի ճարը գտել է, եւ իշխանություններն արդեն փաստացի գնում են այն ճանապարհով, ինչն իրենց իրական ճանապարհն է։ Այսինքն՝ իրենց որեւէ կերպ չեն հետաքրքրում արցախցիների խնդիրները, իրենց հետաքրքրում է իրենց աթոռի անվտանգությունն ու երկարաձգումը»։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի տնտեսական լուրջ դժվարություններ են սպասվում՝ ե՛ւ հարկային մուտքերի ապահովման, ե՛ւ ծախսերի իրականացման, ե՛ւ պետական պարտքի սպասարկման առումով։ Եվ իշխանությունները փորձում են բոլոր հնարավոր ծախսերը կրճատել։ «Իսկ այստեղ իրենք որեւէ նեղ քաղաքական, կուսակցական շահ չունեն, եւ բնական է, որ առաջնահերթ կրճատման ուղղություններից մեկը դա էր լինելու։ Ի դեպ, հիշեցնեմ, որ հաջորդ տարի թոշակները, նպաստները եւ նվազագույն աշխատավարձը եւս չեն բարձրանալու։ Այնպես որ՝ խնայողության ռեժիմի են անցել, բայց ոչ թե իրենց պարգեւատրումների, շռայլությունների, պետական մեքենաների ու քարտուղարուհիների աշխատավարձերի հաշվին են խնայում, այլ խնայում են արցախցիների, սոցիալապես անապահով մեր հայրենակիցների հաշվին»,- հավելեց պատգամավորը։

Թադեւոս Ավետիսյանը նաեւ նշեց, որ այս ամենի համատեքստում հաջորդ տարի սպասվում է աղքատության ցուցանիշի աճ։ «Ես արդեն գնահատել եմ՝ այդ տարի եւ հաջորդ տարի գնաճը շարունակաբար լինելու է։ Չնայած այս տարի քիչ էր, բայց հաջորդ տարի առնվազն 4-5 տոկոս գնաճ է կանխատեսվում։ Մեր գնահատմամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնող կարեւորագույն պարենային ապրանքներն էլ ավելի բարձր գնաճ կունենան՝ մինչեւ 10-15 տոկոս։ Իսկ այս պայմաններում, եթե չեն փոխվում սոցիալական աջակցության չափերը՝ նպաստ, թոշակ եւ այլն, նշանակում է, որ հաջորդ տարի մեր թոշակառուները, աղքատ ընտանիքները եւ պետական աջակցությամբ ապրող մյուս խմբի քաղաքացիները կապրեն ավելի վատ, քան այս տարի, որովհետեւ գնաճը կխժռի նրանց իրական եկամուտները»,- նշեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company