ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Շատերը հարկադրված լքելու են Հայաստանը, սա բարոյական պատասխանատվության հարց է

22 Նոյեմբեր 2024

Կառավարության որոշմամբ՝ հաջորդ տարվա գարնանից Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին։ 2025 թ.-ի հունվար-մարտ ամիսներին դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և «40+10» ծրագիրը կգործի մինչև մարտ։

Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ՝ որոշման հնարավոր հետևանքների և այն խնդիրների մասին, որոնց առջև կկանգնեն ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները:

Պատգամավորի կարծիքով՝ այս հարցը սոցիալ-տնտեսական համատեքստից զատ հատկապես բարոյական պատասխանատվության դաշտում է։

«Փաստորեն կառավարության հաստատած որոշման համաձայն՝ փոխվում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագիրը։ 2025 թ.-ի ապրիլ ամսից աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան միայն հատուկ խմբերի անձինք։ Բռնի տեղահահանված, ավելի ճիշտ՝ էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը՝ 18-63 տարիքային խումբը, զրկվելու է 50 հազար դրամ աջակցության ծրագրից։

Այն, որ Փաշինյանի իշխանությունը խորը քաղաքական, տնտեսական ճգնաժամի մեջ է, վկայում են թվերն ու անխմբագրելի փաստերը՝ 150 մլրդ դրամի հարկային թերհավաքագրում, խոստացված տնտեսական աճից շեղում, գնաճ, գործազրկություն և այլն:

Խնդիրը՝ սոցիալ-տնտեսական համատեքստից զատ, հատկապես բարոյական պատասխանատվության դաշտում է։ Մեր հայրենակիցները հայրենազրկվել և ունեզրկվել են հենց այս իշխանության վարած ձախողված և ամբողջովին սնանկ քաղաքականության հետևանքով։ Պնդել, թե մեկ տարում արցախահայությունը ինտեգրվել է Հայաստանում և նրանք կարող են ինքնուրույն սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծել, աշխատատեղ գտնել, պարզապես հիմնազուրկ է և անազնիվ»,- ասաց Գալստյանը:

Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ այս կրճատումը պայմանավորված է նաև հաջորդ ֆինանսական տարվա ոչ լավատեսական սցենարներով։

«Հաջորդ ֆինանսական տարում առհասարակ թոշակների կամ աշխատավարձերի բարձրացում չի սպասվում, սպասվող գնաճի և տնտեսական տեմպերի պայմաններում բնականաբար մեծանալու է նաև գործազրկության թիվը։

Բայց այդ դեպքում բնական հարց ու ընդվզում է առաջանում՝ իսկ իշխող խմբակը ինչո՞ւ չի կարողանում հավասարակշռել ծախսերը, դրանք դարձնել արդյունավետ, թե՞ անհեթեթ ու բովանդակազուրկ միջոցառումների վրա միլիոնավոր դոլարներ ծախսելով կամ քամուն տալով՝ երկրում կեղծ օրակարգերի և կեղծ իրականության պատրանք է ստեղծում։ Էլ չեմ խոսում միլիոնների պարգևավճարների մասին»,- նշեց նա:

Գալստյանն ընդգծեց նաև, որ այս որոշումը կարող է հանգեցնել արցախցիների արտագաղթին։ «Հակաղարաբաղցիական ատելության խոսքի, անհանդուրժողականության վարքագծի պայմաններում անգամ ՔՊ-ական «էլիտայի» շրջանում և հայրենիքում անհրաժեշտ սոցիալական ու բարոյական աջակցություն չստանալով՝ արցախցիներից շատերը հարկադրված լքելու են Հայաստանը։ Սա երկրորդ ցավոտ հարվածն է լինելու մեր հավաքական շահերին»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Հիշեցնենք, որ այս որոշմամբ արդեն ապրիլից մինչև հունիս աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ, և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամները։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company