ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Արցախցիներից խլում են իրենց խնայողությունները

25 Նոյեմբեր 2024

Կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ունեին կենսաթոշակային խնայողություններ. պատերազմից, հարաթափումից, էթնիկ զտումից հետո մարդկանց մոտ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ են, և մարդկանց մեծամասնության համար հույսը այդ խնայված գումարներն են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան»« խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարները այս պահին սառեցված են:

«Երկրորդը՝ ինչու ՀՀ իշխանությունները հանկարծ որոշեցին Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարը խլել և օգտագործել ըստ իրենց հայեցողության։ Եթե իրենք Արցախի քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչի՞ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն, թող բոլորին միանգամից առաջարկեին ՀՀ քաղաքացիություն և ասեին՝ ով որ չի ուզում, կարող է հրաժարվել: Բայց ոչ այդպես չեն արել։

Մարդու խնայողություններ են, առանց իրեն հարցնելու, փողը ձեռից խլում ես, ասում ես՝ ներդնում եմ այսինչ հաշիվների վրա՝ ենթադրելով, որ իրենք ավելի լավ են հասկանում, թե մեր հայրենակիցները ինչ կարիքներ ունեն հիմա և ինչ կարիքներ են ունենալու վաղը»,-ասաց նա:

Պատգամավորի ներկայացմամբ, այդ գումարը առանց մարդու համաձայնությունը հայցելու տալիս են կենսաթոշակային հիմնադրամին, վերջինս էլ ներդրում է անում։

«Այսօրվա քննարկումը խայտառակություն է, որովհետև հիշեցնեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հիմնական հիմնավորումը տնտեսությանը երկարաժամկետ փողով ապահովելն էր։ Հիմա մենք ի՞նչ տեսանք, 65%-ը, որը մնում է Հայաստանում, հիմնականում պարտատոմսերի մեջ է պետական և ավանդների մեջ է։

Ավանդների մեջ քաղաքացին ինքը կարող էր ներդրում անել։ Այդ դեպքում ինչի՞ ես փողը տալիս ինչ-որ մի հատ հիմնադրամի, հիմնադրամը դրա վրա փող է աշխատում և ավանդային ավանդների մեջ ներդրում է անում։ Ցանկացած քաղաքացի կարող է այդ ավանդային պայմանագիրը կնքել ցանկացած բանկի հետ:

Կամ պետական պարտատոմսերի մեջ ներդրում են անում։ Ի՞նչ է ստացվում։ Պետությունը ֆինանսավորում է 50%-ով կենսաթոշակային հիմնադրամին, փող է տալիս ձրի, հետո գնում պարտքով փող է վերցնո՞ւմ։

Իրենց ասում էին, որ պետք է իրական տնտեսության զարգացման համար փող ապահովեն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այս հարցը համընկալ բյուջետային քննարկման հետ, որովհետև բյուջեի քննարկման ժամանակ ասում էինք՝ դե ասեք, այս վերջին համարյա յոթ տարվա ընթացքում քանի՞ ձեռնարկություն է Հայաստանում ստեղծվել: Տնտեսությունը չի գործում, չի գործում տնտեսությունը, տնտեսության լոկոմոտիվներ չկան: Արդյունաբերության աճը, որ ցույց են տալիս, ֆիկցիա է, հեքիաթ, իբրև թե Հայաստանում 10 տոննա ոսկի է արտադրվել: Ո՞ր ձեռնարկությունն է դա արել, այդ ի՞նչ ոսկի է մտել Հայաստան, որը հետո հայկական ձեռնարկություններ իբրև թե մշակել են։

Այսինքն, փոխանակ նախ և առաջ դնեին իրական տնտեսության զարգացման հիմքերը աջակցեին արտադրողին, վերին մակարդակի վրա ինչ-որ ֆինանսական, գեղեցիկ բառերի հետևից էին ընկել, և ունենք այն, ինչ որ ունենք:

Էլի եմ ասում, պարտատոմսի մեջ ես ներդրում անում, ստացվում է, որ պետությունը 10%-ի 50%-ը, 5%-ը ինքն է տալիս, հետո իր տված փողը գնում պարտքով վերցնում »,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Կառավարությունը մեկ միլիարդի կարգի նոր վարկ վերցրեց, որ Գյումրիում ծրագիր իրականացնի, միաժամանակ մեկ միլիարդ տվել էին, էլեկտրոմեքենաներ, պադավատներ էին առել. նշեց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ծառայողական ավտոմեքենաները կացնային մեթոդով կրճատելու մասին:

«Այսինքն, եթե դու այդ պադավատները չառնեիր, այդ մի միլիարդի վարկ վերցնելու կարիք էլ չկար։ Իհարկե, ինքը հասկացել է, որ դա հանրային մեծ ռեզոնանս ունեցող խնդիր է և փորձել է ցույց տալ, որ ինքն էլ է դա անում, իսկ մեղավոր են իր բոլոր ենթականները, որոնք իրեն ճիշտ չեն զեկուցել։ Նույնը նաեւ արագաչափերն են»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ Փաշինյանի ասածները պատերազմից առաջ եւ հիմա, 180 աստիճանով տարբեր են. «Ես երեկ, օրինակ, կարդում էի, Սևրի պայմանագրի 100-ամյակի ժամանակ իր ուղերձը։ Նայեք՝ ինչ կարծիք ինքը ուներ հայ-թուրքական հարաբերությունների մասին 2020 թվականի օգոստոսին, հիմա ինչ է ասում։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company