ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում
  • Հոդվածներ

Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ

26 Նոյեմբեր 2024

««Հանուն արժանապատվության և հանուն Ֆրանսիայի միասնականության ապահովման… Եվրոպայում հաստատված նոր կարգերը հաշվի առնելով՝ ես այսօրվանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցության տարբերակը»:

Ֆիլիպ Պետեն

Ֆրանսիայի Վիշիի կոլաբորացիոնիստական վարչակարգի վարչապետ

«Ես հավատում եմ, որ սա խաղաղություն է մեր ժամանակների համար: Գնացեք տուն և հանգիստ քնեք»:

Նևիլ Չեմբերլեն

Մեծ Բրիտանիայի վարչապետ

Ռացիոնալ հայրենասիրության և խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ համագործակցելու և վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երևույթը նորություն չէ համաշխարհային պատմության մեջ։

Հայաստանում այսօր իշխանություն զբաղեցնողների հայտարարությունները հաճախ հեշտ է շփոթել թշնամական պետությունների ներկայացուցիչների հետ ու, բնականաբար, այդ հայտարարությունները զայրույթ և տարակուսանք են առաջացնում քաղաքացիների շրջանում։ Ավելին, այսպիսի հայտարարությունները հաճախ հանգեցնում են «մենք ազգ չենք», «մեզ սա էլ է քիչ», «էս ազգին փրկություն չկա» հուսահատական դիրսկուրսին, որտեղ մենք հայտնվում ենք ինքնախարազանման կործանարար ճիրաններում։

Սակայն բավական է հիշել ոչ վաղ անցյալի համաշխարհային պատմության դրվագները և տեսնել, որ ծանր պարտությունների, հուսալքության և անորոշության պայմաններում, անգամ պետականության բավական երկար պատմություն ունեցող ազգերն են անցել նույնանման ճանապարհով, զոհ դարձել թշնամական քարոզչության։ Բավական է հիշել թեկուզ միայն Երկրորդ համաշխարհայինի տարիների եվրոպական երկրների օրինակները։

Համագործակցություն թշնամու հետ՝ պրագմատիզմի անվան տակ

1938 թ. սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները Ֆաշիստական Գերմանայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և նույն հայացքները կիսող Իտալիայի ղեկավարի հետ, առանց Չեխոսլովակիայի, ստորագրեցին Չեխոսլովակիան բաժանելու մասին համաձայնագիրը։ Դա արվեց եվրոպայում խաղաղություն ապահովելու անվան տակ։ Ավելին, Չեմբեռլենը և Հիտլերը ստորագրեցին լրացուցիչ անգլո-գերմանական հռչակագիր, որում արտահայտեցին իրենց մտադրությունը «այլևս երբեք միմյանց հետ չպատերազմելու» և վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայրենիք վերադառնալուց հետո բառացի հայտարարեց, որ ինքը «բերել է մեր ժամանակաշրջանի խաղաղությունը»։

Պայմանագրի ստորագրումից ընդամենը երկու տարի անց ֆաշիստական բանակի հռթիռները պայթում էին արդեն Լոնդոնի երկնքում, իսկ Ֆրանսիայի տարածքի 60%-ը գրաված էր ֆաշիստական զորքերի կողմից։

Այս պայմաններում Մեծ Բրիտանիան որդեգրեց ղեկավարության փոփոխության տարբերակը։ Հիտլերի բոլորը պահանջները բավարարելով նրան խաղաղեցնելու կողմնակից Չեմբեռլենին փոխարինեց Չերչիլը, ով առաջնորդվում էր ամեն գնով և ամենուր ֆաշիզմի դեմ պայքարի տրամաբանությամբ։

Ֆրանսիան ընտրեց Նացիստական Գերմանիայի հետ համագործակցության ճանապարհը։ Մարշալ Պետենի ղեկավարությամբ Ֆրանսիայի տարածքի չօկուպացված հատվածում հաստատված Վիշիի ռեժիմը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կհանգեցնի Ֆրանսիայի ամբողջական կործանմանը: «Մենք պետք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այս կերպ կարող ենք պահպանել Ֆրանսիայի ապագան». այս կարգախոսով էր առաջնորդվում ֆրանսիայում հաստատված կառավարությունը։

Ճիշտ նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառանալիքի պայմաններում Սյունիքում և Տավուշում տարծքներ հանձնելը, Արդբեջանի և Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպես այլընտրանք չունեցող միակ պրագմատիկ ճանապարհ, որը պետք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար։

Նույնական էր նաև երկրի ներսում վարվող քաղաքականությունը։

Վիշիի ռեժիմը ձգտում էր ոչնչացնել ավանդական արժեքները՝ օգտագործելով բառապաշար, որը Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը ներկայացնում էր որպես բարոյապես և քաղաքականապես կործանված: Նրանք Ֆրանսիայի պարտության մեղքը բարդում էին «փտածության» և կոմունիստների, հրեաների ու ձախակողմյան մտավորականների ազդեցության վրա՝ իրենց դիրքավորելով որպես «կարգուկանոն» վերականգնող փրկիչներ:

Վիշիի կառավարության հակահրեական քաղաքականությունը հաճախ գերազանցում էր նույնիսկ գերմանական պահանջները:

Այսպիսի քաղաքականությունը նույնական է Հայատանում վարվող հակաարցախյան քաղաքականության հետ։ Օրինակ, անգամ Ադրբեջանում չէին կարող պատկերացնել, որ ՀՀ որևէ իշխանություն մեկ հրամանով արցախահայերին կզրկի քաղաքացիության կարգավիճակից, փաստացի նրանց զրկելով բոլոր տեսակի քաղաքական իրավունքներից։

Դիմադրությունը որպես միակ իրական այլընտրանք

Վիշիի օկուպացիոն վարչակարգը ևս ուներ դիմադրություն երկրի ներսում. ի վերջո, բոլոր ֆրանսիացիները հաշտ չէին ֆաշիզմին ծառայելու մտքի հետ։ Սակայն այլախոհներն ու ընդդիմադիր ուժերը բախվում էին բազմաթիվ լուրջ խնդիրների, որոնք դժվարացնում էին հանրային կոնսոլիդացիան։

Լոնդոնում աքսորի մեջ գտնվելով՝ Ֆրանսիական դիմադրության առաջնորդ դը Գոլը կոչ էր անում դիմադրություն ցուցաբերել թե՛ Նացիստական Գերմանիային, թե՛ Վիշիի ռեժիմին: 1940 թ. հունիսի 18-ին ԲիԲիՍի-ով հնչեցրած իր ելույթում գեներալ դը Գոլն իր այլընտրանքը ձևակերպել է հետևյալ կերպ. «Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, ո՛չ պատերազմում»։

Նույնն է նաև ներկայիս հայկական ազգային ուժերի առաջարկած այլընտրանքը, որը թեև հաշվի է առնում մեր կրած ծանր պարտությունը, սակայն պնդում է, որ մենք ունենք վերականգնման ռեսուրս, և կա թշնամուն հանձնվելու օրակարգին իրական այլընտրանք, որը պետք է սկսվի երկրում իշխանության փոփոխությունից։

Սակայն, օկուպացված Ֆրանսիայում ևս այլախոհները դժվարանում էին հանրությանը հասցնել իրենց ուղերձները։

Վիշիի ռեժիմի պրոպագանդան Պետենին ներկայացնում էր որպես ազգային փրկիչ՝ օգտագործելով նրա Առաջին համաշխարհային պատերազմում ձեռք բերած հերոսի կարգավիճակը։ Մինչդեռ բոլոր այլախոհները ներկայացվում էին որպես վտանգավոր, ոչ հայրենասեր կամ թշնամական սադրիչներ՝ վախ ներշնչելով բնակչության շրջանում։

Հատուկ քարոզչություն էւ տարվում Դաշնակիցների նկատմամբ՝ նպատակ ունենալով Ֆրանսիայի տարածքի 60% բռնազավթած Գերմանիային ներկայացնել որպես միակ հնարավոր այլընտրանք։

Այ բոլոր դրսևորումներին մենք ականատես ենք եղել Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին:

Մեծ դեր էին խաղում նաև պարտված երկրում տիրող հասարակական տրամադրությունները։

Ֆրանսիացիներից շատերը, հիասթափված 1940 թ. պարտությունից, հավատում էին, որ Պետենի համագործակցությունը լավագույն միջոցն է Ֆրանսիայի մնացածը փրկելու համար։

Տնտեսական դժվարությունները, սննդի պակասը և պատերազմից խուսափելը ստիպում էին մարդկանց առաջնային դարձնել գոյատևումը՝ թողնելով քիչ ժամանակ քաղաքական ակտիվության համար։

Ամոթի շրջանի ավարտը

Վիշիի ռեժիմը փլուզվեց Ֆրանսիայի ազատագրումից հետո՝ 1944 թվականին: Պետենին դավաճանության համար դատապարտեցին մահվան, ինչը հետո փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Պիեռ Լավալը մահապատժի ենթարկվեց 1945 թվականին:

Վիշիի ռեժիմի անկումից և 1944 թ. Ֆրանսիայի ազատագրումից հետո Ֆրանսիայի Հանրապետության Ժամանակավոր կառավարությունն ու հետագա վարչակազմերը իրականացրեցին մի շարք միջոցառումներ՝ Ֆրանսիական ամոթի էջը փակելու և ժողովրդավարական կառավարման վերականգնման համար։ Ահա մի քանի կոնկրետ օրինակներ.

1. Թշնամու հետ համագործակցողների պատժում

-Հազարավոր մարդիկ դատվեցին պատերազմից հետո կազմավորված դատարաններում, և նրանցից շատերը կորցրին քաղաքացիական իրավունքները կամ զրկվեցին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

2. Վիշիի ռեժիմի օրինականության մերժում

-Վիշիի ռեժիմի բոլոր գործողությունները հայտարարվեցին անվավեր։ Չեղարկվեցին ընդունած բոլոր օրենքներն ու հրամանագրերը, այդ թվում՝ այն օրենքները, որոնք սահմանափակում էին ազատությունները կամ խտրականություն էին կատարում որոշ խմբերի նկատմամբ։

3․ Տնտեսական և սոցիալական բարեփոխումներ

-Ազգայնացվեցին նացիստների հետ համագործակցած հիմնական արդյունաբերությունները և բանկերը, ինչպիսիք էին Renault-ը, որպեսզի կանխվի պատերազմի ընթացքում մասնավոր շահագործումը և վերակառուցվի տնտեսությունը։

4.Սոցիալական ապահովագրության համակարգ

-Ստեղծվեց համապարփակ առողջապահական, թոշակային և սոցիալական ապահովագրության համակարգ՝ արդար և ժամանակակից հանրապետության վերակառուցման շրջանակներում։

5. Դիմադրության մարտիկների մեծարում

-Պաշտոնապես ճանաչվեց Ֆրանսիական դիմադրության ներդրումը և նախատեսվեցին թոշակներ և պատիվներ նրա անդամների համար:

Այսպիսով, թշնամու հետ համագործակցության ճանապարհի ընտրությունը չփրկեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային աղետալի պատերազմի մեջ ներքաշվելուց, ծանր մարդային կորուստներից և ավերածություններից։ Ֆրանսիայի դեպքում չարիքի հետ ավելի երկար համագործակցությունը հանգեցրեց լրիվ նոր պետության կազմավորման անհրաժեշտության։ Եվ միայն այդ չարիքի դեմ ցուցաբերված դիմադրությունը կենսական նշանակություն ունեցավ իրավիճակի հաղթահարման, նոր պետության կառուցման համար՝ թույլ տալով հետագայում ժխտել չարիքի հետ նույնականացումը։

Նույն է նաև Հայաստանի պարագայում։ Միայն արտաքին թշնամու և երկրում հաստատված վարչակարգի դեմ հետևողական դիմադրությունը կարող է դուռ բացել մեր երազանքների պետության կերտման համար։ Որքան էլ դժվար, երբեմն անօգուտ թվան օրվա վարչակարգի դեմ ամենատարբեր պայքարներն ու շարժումները, միևնույնն է, հենց դրանք են վաղվա հաղթանակի սաղմերը և ազգային նոր որակի պետության կառուցման հիմքը»։

Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company