ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները

26 Նոյեմբեր 2024

Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիա) կազմակերպված 300 հազար հայերի թուրքական ջարդերից փրկվածների 8000 ձեռագիր նամակներից մի քանիսը։

Վերա Սահակյանի հեղինակած այս եզակի գիրքը, որը հրատարակել է Մատենադարանը՝ Երևանի հին ձեռագրերի ու փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման ինստիտուտը, վերարտադրում է Մշո Բուլանըք գավառի 28 գյուղերից թուրքական ջարդերը վերապրած 200 հայ ականատեսների վկայությունները, որոնք փախել էին Արևելյան Հայաստան։ Սրտաճմլիկ նամակներն ուղարկվել էին Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոն Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին (1893-1907թթ․), որը փաղաքշորեն հայտնի է որպես Խրիմյան Հայրիկ՝ խնդրելով նրա գթասիրտ օգնությունը՝ բավարարելու իրենց սննդի ու կացարանի կարիքները։

Հայ վերապրածների նամակները մի քանի տասնամյակ պահվել էին Էջմիածնի արխիվներում, իսկ այնուհետև տեղափոխվել Մատենադարան։ Հեղինակը նախատեսում է ապագայում հրատարակել ևս մի քանի հատոր՝ մնացած բոլոր 8000 նամակներն ընդգրկելու համար։ Առաջին հատորի նամակներից շատերն անգլերեն թարգմանել է Լուսինե Մինասյանը։

Ահա հատվածներ 1894-96 թվականների թուրքական ջարդերից փրկված հայերի նամակներից՝ ուղղված Կաթողիկոսին․

– 1896 թվականի հոկտեմբերի 29-ին Մշո Բուլանըք գավառի Կաքառլու գյուղից փախստական Եղիազար Հակոբյանը (Յակոբեան) գրել է. «Քուրդ բարբարոսաց սպանուելուց ազատուելով, որովհետեւ, բացի բոլորովին թալանուելուց, տղայիս մեռուցին, եւ ես էլ հազիվ փախայ․ միայն իմ աջ ձեռքի մատները կորսնցնելով, ահա չորս ամիս է, այս կողմերը կթափառիմ, ողորմութիւն խնդրելով․․․․ կաղաչեմ բարեհաճել եւ իմ ընտանեաց ողոrմանալ, որով հայրենիքում քաղցած եւ մերկ սպասում են անհամբեր՝ գոնեա ճանապարհածախս շնորհել կաղաչեմ»։

– 1894 թ. հոկտեմբերի 14-ին Ներքին Բուլանըքի Խոշգալդի գյուղի բնակիչ Մարտիրոս Մուրադյանը (Մուրատեան) գրում է. «Անօրէն տաճիկները [թուրքերը] հարձակվելօվ մերս խղճալի եւ աղքատ ընտանեաց վերա, մի կողմից քար խըփեցին, միւս կողմից հրացանօվ զարկէլօվ իմ երիտասարդ քսանամեա տղային՝ վիրաւորելով մեռաւ։ Յապշտակէլօվ տարան իմ բոլոր կարողութիւն, մինչեւ անգամ հանեցին մեր վերայի հանդերձներ»:

– 1895թ. հուլիսի 11-ին Մշո նահանգի Մոլահքանդ գյուղից ծխատեր քահանա Հովհաննես Տեր-Պետրոսյանը (Յովհաննէս Քահանայ Տէր Պետրոսեան) գրում է. «Ասպատակուելով քրտերից եւ համէտեայ զօրքերից, թողինք տուն, տեղ եւ կալուած, հազիւ կարողացանք գաղտնի փախչելով Ռուսաստան՝ ազատուել։ Այժմս անդաստական թափառում ենք՝ խեղճ, մոլոր, քաղցած եւ մէկ կտոր չոր հացի կարօտ»։

– 1896թ․ հունվարի 2-ին Բուլանըքի Լիզ գյուղից Հակոբ Լևոնյանցը (Յակոբ Լեւոնեանց) գրում է․«Մեր դիտաւորութիւնն է ինքնապաշտպանութիւն։ Մենք դիմած, եկած եմք Վեհիդ ոտքը, որ թէ՛ մեզ, թէ՛ մերայինք, թէ՛ հայրենիքը ազատեմք թրքական երկաթէ լծէն։ Մեր ձեռք մի քանի հատ զէնք տուէք, որ թողունք-գնանք անոնց հասնենք՝ այն ութ ընկերներու, որք անցած նամակ նամակի ետեւից մեզ կը գրեն, թէ՝ շուտո՛վ հասէք»։

– 1897թ. հունվարի 13-ին Բուլանըքի Խրիստամ Քաթուք գյուղից Մկրտիչ Հարությունյանը (Յարութիւնեան) գրում է. «Հազիւ հազ կարողացանք Oսմանեան կատաղի կառավարութեան անգութ ճիրանններէն ազատուիլ ․․․․ իբրեւ գաղթական եկած եմ ․․․․ որպէսզի ինձի եւս մի քանի ռուբլի ճանապարհածախք եւ մի քանի կտոր լաթ շնորհելով, որպէսզի կարողանամ այս ձմեռ եղանակին մէջ իմ ընտանեաց ցուրտէն պատսպարել եւ օրական պարէն հայթայթել»։

– 1895թ․ սեպտեմբերի 30-ին Մշո Բուլանըքի Խարախլո գյուղից գաղթական ընտանիքների երկու այրիները՝ Յաղուշ Մկրտչյանը, հինգ հոգի (Եաղուշ Մկրտիչեան), և Յալդուզ Մարտիրոսյանը, վեց հոգի (Եալտուս Մարտիրոսեան), գրել են. «Երկուքս ալ անայր եմք այս երկու տարի կը լինի։ Վասնզի մեր գլխաւորները քուրտերը սպանեցին։ Մենք ալ վախէ թողիմք այս կողմ եկամք։ Վասնզի ամէն ունեցածնիս տարան։ Բան չը թողուցին. ո՛չ մալ, ո՛չ ապրանք»։

– 1894թ. մարտի 15-ին Մշո Քեաքառլու գյուղից Բաղդասար Մարկոսյանը (Բաղտասար Մարկոսեան) գրում է. «Բազմաթիւ չարչարանք եւ տանջանք տալով հազիւ հազ ազէտւեցանք մահից, մեզանից պահանջելով ութնասուն ոսկի անօրէն բանտապահը եւ արձակեց մեզ։ Զկնի այնմ աւուր կողոպտեցին ամենայն շարժական եւ անշարժ ապարուրքն իմ եւ բանտարկեցին բռնարարութեամբ որդին իմ»։

– 1895թ․ հուլիսի 17-ին Բուլանըք գավառի Համզայշեխ գյուղից Սահակ Կարապետյանը (Սահակ Կարայպետ) գրում է. «Կառայվարութեն եւ տաճկայց բարբարոսութիւնեն մեր յարնիք թող տըվիք փախչիլօվ դէպի Րուսաստան եկիք։ Իմ յերիս մեռայվ։ Իմ ծիրունի մայր եւ մենք մնցիք յեգ հոգի՝ ոջլտոց մենչը։ Յիմայ Առմիտլու գուղին մէջի պայիմ յիմայոնոք»։

– 1894թ․ապրիլի 19-ին Բուլանըք գյուղից Մատթևոս քահանա Տեր Գևորգյանը (Մատթէոս Քահանայ Տէր Գէորգեան) և Կարակիլիսա գյուղից Սահակ Սերովբյանը (Սերովբեան) գրեցին. «1893 թուի սեպտեմբեր ամսից Տաճկաստանի քուրդ եւ տաճիկներն ամենասաստիկ նեղութեան եւ վնասուց են տանջում մեր հայերին։ Այն է՝ հորած ցորեանն տիրում են, ամբարած ցորեանն տիրում են։ Գիշերներն մեր կին ընտանեաց հետ կատարում են իւրեանց շնութիւնն եւ սպանում են։ Օտարութիւնից երբ վերադառնում են հայ մշակներն, նրանց աշխատած դրամն եւ տունն կողոպտում են եւ սպանում։ 18 տուն Համզաշեխ գիւղից փոխում են ստիպմամբ թուրք կրօնի, որոնց 3-ին սպանել են, եւ այժմ 28 հայ հոգու կախաղանի հրաման է արձակուած ․․․․ Էֆենդիքն եւ աղաներն ստիպմամբ հայ գիւղերից պահանջում են 40–50 ոսկի կամ սպանում։ Առաջնորդ Ներսէս վարդապետին 2 տարի նշանակած է բանտ, որից 450 ոսկի թաբախ շրջելով ստիպմամբ պահանջեցին, եւ այժմ բանտարկուած է նա։ Էֆենտիքն եւ աղաներն նստում են զօռով հայ գիւղերում եւ վնասուց են տանջում ․․․․»։

Սա շատ արժեքավոր գիրք է, քանի որ այն.

1) փաստագրում է 1894-96 թվականների հայերի ջարդերը վերապրած ականատեսների վկայությունների միջոցով.
2) հնարավորություն է տալիս ներկայիս հայերին գտնել իրենց նախնիների անունները, որոնք նախկինում ապրել են Արևմտյան Հայաստանում.
3) բացահայտում է, որ շրջանի քիչ հայտնի գյուղերից մի քանիսն իսկապես եղել են հայաբնակ։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company