ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունը քաղում է Հռոմի ստատուտի վավերացման դառը պտուղները

30 Նոյեմբեր 2024

«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր, իսկ այն վավերացնելուց հետո նաեւ պատերազմական հանցագործությունները ենթակա են լինելու Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը»,- հայ-ռուսական հարաբերություններում հերթական պրոբլեմը ստեղծած Հռոմի ստատուտի՝ ՄՔԴ կանոնադրության վավերացման օրերին ՔՊ-ականներն այս հիմնավորմամբ էին բացատրում փաստաթղթին միանալու նախաձեռնությունը: Հռոմի ստատուտը վավերացնելուց մեկ տարուց ավելի է անցել, բայց Փաշինյանի իշխանությունն Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոչինչ չի արել, փոխարենը Հռոմի ստատուտը շարունակում է հայ-ռուսական հարաբերությունների նեգատիվ ֆոնը խորացնող գործոն մնալ:

Նախօրեին ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը հայկական կողմի խնդրանքով կանցկացվի ոչ թե Երեւանում, այլ՝ Սանկտ Պետերբուրգում: Երեւանը հունվարից ստանձնել է խորհրդի նախագահությունը: Որպես կանոն, նիստերը հենց նախագահող երկիրն է հյուրընկալում: Ուշակովի հայտարարությունը, թե նիստը կկայանա ռուսաստանյան տարածքում, վկայում է այն մասին, որ Փաշինյանը, մեղմ ասած, տհաճ դրության մեջ է ընկել՝ ի՞նչ պետք է աներ, եթե ՌԴ նախագահը ժամաներ Երեւան: Չէ՞ որ Հռոմի ստատուտը պահանջում է ձերբակալել Պուտինին: Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Պուտինի ձերբակալման օրդեր էր տվել, իսկ ստատուտի վավերացումը նշանակում է, որ այն տարածվում է վավերացրած բոլոր երկրների վրա, եւ Հայաստանը պետք է կատարի այդ պահանջը:

2023 թ․ հոկտեմբերի 2-ին ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը վավերացրեց Հռոմի ստատուտը, որը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց չէր վավերացրել, իսկ 2004-ին Սահմանադրական դատարանն այն ՀՀ Սահմանադրությանը հակասող էր ճանաչել: Ընդդիմադիրները դեմ էին քվեարկել՝ իշխանության գործելաոճը որակելով որպես ծայրահեղ քաղաքական կուրություն: Մոսկվան այդ վավերացումը որակել էր ոչ բարեկամական քայլ, որն ամենաբացասական հետեւանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա: Հայաստանի ԱԳՆ խոսնակը հերքել է Ուշակովի հայտարարությունն ու պնդում է, թե նիստը Երեւանում չանցկացնելու որոշումը կայացվել է դեռ մայիսին՝ նախորդ նիստի ժամանակ, ու չկա հստակ կանոնակարգ, ըստ որի՝ նիստն անպայման պետք է նախագահող երկրում անցկացվի:

«ՀՀ ԱԳՆ-ն, փաստորեն, հերքել է, թե իբրեւ եղել է հայկական կողմի խնդրանքը՝ նշելով, թե նախորդ նիստի ժամանակ է որոշվել, որ կանցկացվի Պետերբուրգում, բայց ես դժվարանում եմ հիշել, որ գագաթնաժողովն անցկացվի ոչ թե նախագահող, այլ մեկ ուրիշ երկրում: Թերեւս 2016 թվականին էր բացառությունը, երբ Ապրիլյան պատերազմի օրերին ԵԱՏՄ որոշ երկրների ղեկավարներ, այն ժամանակ շրջանառվում էր Նազարբաեւի անունը, առաջարկել էին անցկացնել ոչ պատերազմական վիճակում գտնվող երկրում, բայց պրոցեդուրան եւ ընդունված ավանդույթն այն է, որ գագաթնաժողովն անցկացվում է նախագահող երկրում: Երկրորդ անգամ այն Երեւանում չանցկացնելը, որովհետեւ տարեսկզբին էլ Հայաստանում չէր անցկացվել, պարզ նշում է, որ կա խնդիր Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի՝ որպես կառույցի, կամ անդամ երկրների միջեւ: Ես հակված եմ կարծել, որ այստեղ խնդիրը վերաբերում է հենց Հռոմի ստատուտին»,-«Հրապարակ»-ին ասում է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշելով, որ երբ ՔՊ-ն հարցը խորհրդարան էր տարել, ընդդիմությունը զգուշացնում էր, որ այն Հայաստանին ոչինչ չի տալու՝ ռիսկերից բացի:

«Իշխանությունները հայտարարում էին, որ Հռոմի ստատուտի վավերացումը հնարավորություն կընձեռի՝ Ալիեւի եւ Ադրբեջանի մյուս հանցագործների դեմ Միջազգային քրեական դատարանում գործընթացներ սկսել, ինչը հենց այն ժամանակ, գոնե մեզ համար հստակ էր, որ նողկալի սուտ էր, եւ հիմա տեսնում ենք, որ այդ պատրվակն օգտագործելով՝ իրենք վավերացրին փաստաթուղթը, իսկ հիմա որեւէ քայլ չեն ձեռնարկում, որովհետեւ ակնհայտ է, որ եթե ՌԴ նախագահը գար Հայաստան, եւ Հայաստանը փորձեր սանկցիա կիրառել, ինչ հետեւանքներ կունենար դա Հայաստանի համար, եթե չաներ, Փաշինյանն Արեւմուտքից ճնշման կենթարկվեր: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մի չմտածված որոշում՝ վավերացնել Հռոմի ստատուտը, ինչ ծանր դրության մեջ դրեց Հայաստանին, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի հատկապես արտաքին քաղաքականությունն ամենաձախողն է»,- ասում է Արթուր Խաչատրյանը:

Մոսկվան տեսնում է Երեւանի վախերը, որոնք պայմանավորված են Արեւմուտքից հնարավոր ճնշումներով, եթե հանկարծ Պուտինը ոտք դնի Հայաստան: Արթուր Խաչատրյանը հիշում է, թե ռուսական կողմը որքան ցավագին արձագանքեց Հռոմի ստատուտի վավերացմանը հենց այն օրերին, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր իջեցրեց. «Ակնհայտ է, որ դա Հայաստանին նեղ վիճակի մեջ է դրել՝ որեւէ օգուտ չստացանք, փոխարենը հայտնվել ենք երկկողմանի ճնշումների տակ: Ռուսները դա հստակ գնահատում են որպես հակառուսական քայլ»:

Հայաստանի այդ խնդրանքը ԵԱՏՄ համագործակցության համար կունենա՞ հետեւանք: Ըստ Խաչատրյանի, դժվար թե, քանի որ փաստաթղթի վավերացումից հետո հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունները շարունակել են խորանալ, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը դրանից էլ չկարողացավ օգտվել՝ ՌԴ-ի դեմ սանկցիաների պատճառով բարենպաստ տնտեսական պայմանները կապիտալիզացնել չկարողանալով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ Հռոմի ստատուտի շրջանակում հնարավոր գործընթացին, օրինակ, ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիան վիճարկելուն, որը ՔՊ-ականները չեն էլ հիշում, Արթուր Խաչատրյանը լավատես չէ՝ Ադրբեջանը միակողմանի պահանջներ է ներկայացնում, այդ թվում` հրաժարվել միջազգային իրավական վեճերից, ու կյանքը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունը կատարում է այդ պահանջները:

«Այսպես կոչված՝ սահմանազատման օրինակն ամենավառ օրինակն է: Սահմանազատման հանձնաժողովի նիստին՝ մարտի 7-ին կամ 5-ին հայտարարեցին, թե որոշել են էլի հանդիպել, կանոնակարգը քննարկել, դրա հաջորդ օրը Շահին Մուստաֆաեւն ասաց՝ վերջ, մեր համբերությունը սպառվել է, 4 գյուղերից դուրս եկեք, Նիկոլ Փաշինյանն աճապարեց Կիրանց, Ոսկեպար, տարածաշրջանի գյուղեր ու հայտարարեց, որ եթե դա չանենք, պատերազմ կլինի, եւ հիմա էլ հայտարարում է, որ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն այդ ժեշտից չափառն է, որ քաշել են ինչ-որ անհասկանալի սահմանագծի երկայնքով: Եթե նայենք Ֆաիդ Շահիեւի վերջին գաղտնազերծած 3 կետերը, Փաշինյանը ոչ միայն հաստատեց, որ նման պահանջներ եղել են, այլեւ հստակ ակնարկեց, որ ինքը դա անելու է»,- նշում է ընդդիմադիր պատգամավորը:

Արթուր Խաչատրյանը մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում տեղի ունեցածը, երբ Թուրքիայի դեսպանը սպառնացել էր ՀՀ դեսպանին, այդ ձախողման ամենացայտուն օրինակն է համարում՝ ընդգծելով. «Դա Հայաստանի խղճուկ դիվանագիտության մանրակերտն էր»:

Վերադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Արթուր Խաչատրյանը նկատում է՝ գեոպոլիտիկ այս խառը իրավիճակում ուղղակի անհեթեթություն է արտաբլոկային քաղաքականություն վարելու փորձը: Նույնիսկ այդքան ապահով Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ մտան՝ հասկանալով, որ բեւեռացող աշխարհում դժվար է թվացյալ չեզոք քաղաքականություն վարելը:

«Սրանք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնում են, բայց դա խաղուպար չէ, որ այսօր սառեցնես` վաղը տաքացնես, ՆԱՏՕ էլ ոչ ոք չի կանչում, եւ, ի վերջո, մի օր կգա պահը, երբ կարող ես մնալ ընդհանրապես առանց դաշնակցի: Ինչ-որ պահի կասեն․ կողմնորոշվեք՝ կա՛մ այս կողմ, կա՛մ՝ այն: Կարծում եմ՝ հիմա մենք դրան ենք գնում: Իշխանություններն ասում են, թե ուզում ենք Եվրոպային մոտենալ այնքան, ինչքան Եվրոպան կուզենա, Եվրոպան էլ գիծը գծեց եւ ասաց՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագիրն է, սա հորով-մորով արեք, հետո ուրիշ բաների մասին մտածեք։ Այնպես որ, խոսքերից բացի, լրացուցիչ քաղաքական ազդակներ չեմ տեսնում: Այն, որ այսօր նոյեմբերի 28-ն է, եւ դեռեւս եվրադիտորդների մանդատը չի երկարաձգվել, դա էլ է նշանակում, որ չեն կարողանում Եվրոպայի հետ իրենց հարաբերությունները կարգավորել: Այս դեպքում ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջացել, որ Ադրբեջանն ուղղակի իրենց թույլ չի տալիս, Ադրբեջանն է արգելել: Արդյունքում հայտնվելու են իզոլյացիայի մեջ, առանց որեւէ դաշնակցի ու բարեկամի՝ մեն-մենակ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ»,- եզրափակում է Խաչատրյանը:

Մարիաննա Ղահրամանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company