ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը

01 Դեկտեմբեր 2024

Հերոսական ու պատմական 1989 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ուղիղ 35 տարի առաջ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը, համատեղ նիստում պատմական որոշում կայացրեցին, որը արդի Հայաստանի Հանրապետության կերտման հիմքը հանդիսացավ։

Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքի և արձագանքելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման ձգտմանը՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը հռչակեցին Հայաստանի ու Արցախի վերամիավորումը։ Դեկտեմբերյան ձնառատ ու մռայլ երեկոյան երկնքում հաղթանակի աստղ ծագեց։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետի վերքերը դեռևս չամոքած, շրջափակված, առանց լույսի ու ջերմության ցուրտ ու մութ տարիներին, հայ ժողովուրդը միակամ էր․ պատմական արդարությունը պետք է վերականգնվի, միասնական հայ ժողովրդին հաղթել չի լինի։

Թուրքերն ու ադրբեջանցիները հրաշալի գիտակցում են այդ որոշման պատմական կարևորությունը։ 35 տարի նրանք պահանջում են այդ որոշման չեղարկումը՝ այդ ներկայացնելով որպես Հայաստանի տարածքային պահանջ Կոկա Կոլայից ավեի ջահել իրենց սովետածին երկրից։ Մինչդեռ այդ որոշումն ազգերի ազատ ինքնորոշման և բաժանված ազգերի ու պետությունների միավորման միջազգայնորեն ճանաչված իրավունքի դրսևորումն էր։

Այսօր թուրք-ադրբեջանական յաթաղանից բացի մեր ազգի գլխին յաթաղան է ճոճում նիկոլական իշխանությունը։ ՔՊ-ականները բառ-առ-բառ կրկնում են թուրք-ադրբեջանական թեզերը, փորձում են արցախցիներին զրկել ինքնորոշման իրավունքից, Արցախը ներկայացնել որպես Ադրբեջան։ Նիկոլականները հայ ժողովրդին խաբում են, թե Արցախն ու արցախցիները ռիսկ են Հայաստանի Հանրապետությանը, թե ազգային իղձը մահաբեր ցնորք է։ Արցախը թուրքերին զիջելով, նրանք ոսոխի համար ճանապարհ հարթեցին դեպի Ջերմուկ, Սև լիճ, Շորժա։ Իրենց «իրական Հայաստանը» թուրքի լծի տակ հոգեվարք ապրող վիլայեթ է լինելու։

Այսօր, առավել քան երբևէ, հայ ժողովուրդը պետք է տեր կանգնի իր անօտարելի ու անժամանցելի իրավունքների, վճռական ՈՉ ասի ներքին թշնամիներին ու ցույց տա արտաքին թշնամիներին, որ պատրաստ է պաշտպանել իր արժանապատվությունը, ազատությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company