ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Ի՞նչու չի կենտրոնանում մեր հանրությունը

03 Դեկտեմբեր 2024

Համաշխարհային, տարածաշրջանային և ներքաղաքական պրոցեսներն առժամանակ շրջանցենք, ավելի շուտ՝ մեզ հետաքրքրող հարցը քննենք այդ զարգացումերին զուգահեռելով: Հայաստանը վերջնականապես վերածվել է արտաքին կառավարման երկրի, սա այլևս կասկածի տեղ չի թողնում:

Թվում է, աշխարհում տեղի ունեցող, ինչպես հաճախ ասվում է՝ «տևտոնական» ցնցումները պիտի որ առավել զգոն և պատասխանատու դարձնեին մեր հասարակությանը: Ուշագրավ իրողություն է նաև այն, որ մեր քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները հասնելով այս կետին՝ մի տեսակ կարկամում ու դառնում են անօգնական, որովհետև եթե աղետներին դեմառդեմ կանգնած կոնկրետ մարդն իրեն այս կամ այն չափով հաշիվ է տալիս և ձեռնարկում առավելագույնը վիճակը շտկելու համար, ապա ինչո՞ւ նույնը չի ուզում կամ չի կարողանում անել հանրությունը:

Վելուծաբանները գրեթե անթերի բացահայտում են այս ամենի պատճառները, դրածո իշխանության մեկը մյուսից վտանգավոր քայլերը, բայց, ավա՜ղ, չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու դրանց գիտակցումը չի հասնում հասարակության գիտակցությանը, չի ակտիվացնում ինքնապաշտպանական բնազդը և չի մղում նրան համարժեք գործողությունների: Ենթադրենք ծանր բեռնատարը գալիս է մարդու վրա, ի՞նչ է անում մարդը. պարզ է, ցատկում է մի կողմ՝ անիվների տակ չճզմվելու համար: Կամ՝ մարդու ճանապարհին օձ է հանդիպում, մի՞թե նա չի խուսափում թունավոր սողունի հետ հանդիպումից: Փաստ է, որ գոյաբանական աղետի առջև կանգնած հանրությունը չի հրաժարվում սին պատրանքների մեջ ապրելուց, նախնտրում է զբաղվել ինքնախաբեությամբ, լավ իմանալով, որ այս ընթացքը միմիայն նոր արհավիրքի է տանում: Ու՞ր է անհետանում ինքնապաշտպանական բնազդը, էլ չենք խոսում ողջամտության և հանրային նորմալ գիտակցության մասին:

Ըստ ֆիզիոլոգների՝ բնազդը բթացնելու փորձված միջոց կա, և դա հաստատվել է գորտերի վրա արված գիտափորձով: Եռացած ջրով լի կաթսայի մեջ գցում են գորտին: Գորտն ակնթարթորեն արձագանքում է ջերմությանը և արագ դուրս է ցատկում կաթսայից: Այնուհետև, գորտին գցում են սառը ջրի մեջ ու մարմանդ կրակով եռացնում ջուրը: Ջրի ջերմաստիճանը հասնում է եռման վիճակին, բայց գորտը որևէ հակազդեցություն չի ցուցաբերում, այսինքն՝ դանդաղ համակերպվում է նոր իրողությանը: 2018 թվականից ի վեր, թուրքական շահերը սպասարկող դուրսպրծուկների իշխանությունը դանդաղ հասարակությանը վարժեցնում է նորանոր խայտառակ վիճակների, իսկ մարդիկ այդպես էլ չեն հասկանում, թե ինչ խաղ են խաղում իրենց գլխին: Տեղին է մտաբերել մի մի միտք, որն առիթ ենք ունեցել արտահայտելու մեր հրապարակումներից մեկում. «Հսկային երկար ժամանակ պահիր նկուղում, և նա կդառնա թզուկ»: Մի վերլուծաբան սրամտել էր՝ «Հայտնի սուբյեկտին տերերը ժամանակ առ ժամանակ միացնում և անջատում են»: Ահա այդպիսի միացված վիճակում նա զառանցում է՝ «Մեր անկախության հռչակագիրը պետություն չունենալու մասին է»: Ու թվում է, թե անմիջապես դրան պիտի հաջորդեն համաժողովրդական բողոքի ցույցերը:

Բայց դա տեղի չի ունենում, քանի որ երկրում բոլոր տեսակի խզումները հասել են իրենց բարձրակետին: Մի տեսակ ցնցումների մեջ է հայկական ինքնությունը: Խզվել է կապը ժողովրդի և ղեկավարության միջև, խզված է կապը հասարակության և պետության միջև, լուրջ խզում կա նաև ընդդիմության և ժողովրդի միջև, իրավունքների և պատասխանատվության միջև, խզվել է մարդկաց կապն իրենց ներկայի և ապագայի միջև, և այլն: Իսկ նման խզումներ հնարավոր են դառնում, երբ հասարակությունը ընտրում է ոչ թե իշխանությանը վռնդելու, այլ քաղաքական գործընթացներից օտարվելու, պատասխանատվությունից հրաժարվելու ուղին: Հանրային ընդվզումներն իմաստ ունեն, եթե կա հնարավորություն և հույս, որ կարելի է բողոքելով բան փոխել: Եվ նաև համոզմունք, որ իշխանության գլխին նստած մարդն ունի թեկուզ տարրական ինքնահարգանքի, արժանապատվության զգացում, և նա կտեսնի ու կլսի, թե ինչքան հիմնովին է մերժված ինքը, հետևություններ կանի և կհեռանա: Նաև կա քաղաքական ճիշտ գործիքակազմ՝ խնդիրը լուծելու համար: Հասարակությունն այստեղ արդեն հայտնվում է կատարյալ փակուղում, որովհետև գոյություն չունի ո՛չ ինքնահարգանք և ո՛չ էլ արժանապատվության չնչին իսկ զգացում, և իհարկե՝ բան փոխելու իրավական բանական ուղի: Սրա ականատեսն ենք արդեն քանի տարի: Իզուր չէ ժողովրդական իմաստնությունը ասում՝ «ամենադժվար բանը աշխարհում տհասին բան հասկացնելն է»: Ի վերջո, տեսնում ենք չէ՞, որ խոսելու, բան ասելու ցանկությունն օրեցօր պակասում է:

Այսպիսի խոսք կա՝ «Եթե ես լռում եմ, դա չի նշանակում, թե դու ճիշտ ես, պարզապես քեզ որևէ բան հասկացնելն անիմաստ է»: Եթե սրան ավելացնենք այն, որ իշխանազրկումից հետո պատասխանատվության ենթարկելու հեռանկարն անխուսափելի է, իսկ իշխանության բերած բարիքներից հրաժարվելու փաստը՝ սարսափ ու տառապանք այս «բիրդան աղաների» համար, ապա պարզ կդառնա, թե ինչու վախը սրտներում նրանք, թաքնվելով լավ վճարվող բերետավորների և մյուս ուժայինների թիկունքում, անկախ երկրի ծանր վիճակից, պիտի քարշ գան իրենց «առաջնորդի» հետևից՝ անվերապահորեն սատարելով նրան: Ահա այստեղ է, որ վարչապետ կոչվածը վերածվում է «քրչապետի»: ՔՊ-ական դրոշով ինչպես քոսոտ, վիզները ծուռ եկել են պետական համակարգ, այնպես էլ դեն են նետվելու անհրաժեշտ պահին: Օրերս «քրչապետը» իր իսկ խոսքով ասած՝ սկսեց «կադրային ճռիկ-վռիկներ» անել: Այս վիճակը թակարդ է ոչ միայն ընդդիմադիր ուժերի, հանրային խմբերի, ժողովրդի, այլ նաև հենց իրենց համար: Գուցե սա՞ էր այն լուրջ նպատակներից մեկը՝ իրար դեմ հանել հայ հանրության բոլոր շերտերին:

«Հաց և տեսարաններ» խաղում հացը պակասում է, հետևաբար պետք է ավելացնել տեսարանների քանակը և հաճախականությունը: Ի դեպ, այստեղ ևս խորամանկ տեխնոլոգիա կա. պաշտոններից հանում ես զզվանքի արժանացած մարդկանց մի խմբաքանակի և առաջ մղում նորերին: Ամբոխը զբաղվում է նորերով: Ատելությունը, վրեժխնդրությունն ու քաոսն իբրև գործիք օգտագործելու հնարքը նոր չէ մեծ ու փոքր բռնապետների համար, բայց մի բան անվիճելի է՝ դրանց հետևանքները միշտ էլ սոսկալի են ողջ ժողովրդի համար: Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ օտարերկրյա գործակալական ցանցերն ամենատարբեր ձևերով այնքա՜ն ուժեղ են ներդրված Հայաստանում, որ կարող են ապահովել լավ կառավարելիություն ի շահ իրենց նպատակների: Սովորաբար, տրամադրությունները խմորվում են հասարակության ընդերքում:

Ընդդիմադիր ուժերն ու նրանց առաջնորդները սկսում են ձևակերպել քաղաքական պահանջները և, ըստ դրանց, առաջ մղել պայքարը: Բոլորն էլ գիտեն, որ դատարկ տարածքում պայքարը հեռանկար չունի, այսինքն՝ եթե ներքևներից չկա պահանջ, ապա ընդդիմադիր շարժումը չի կարող ունենալ բավարար ուժ և կառավարելիություն: Սրանք աքսիոմատիկ ճշմարտություններ են: Մեր հանրությունը խճճվել է նաև այս կետում, չհասկանալով, թե դրանց բացակայության դեպքում ինչ նորանոր աղետների է դեմ առնելու: Եթե հասարակության քաղաքական գիտակցությունը այսչափ տկար չլիներ, նման հարցեր չէին ծագի: 2018 թ. և ապա՝ 2021 թվականից հետո իշխանությունը տեսավ, որ իր արածների հանդեպ հանրային հակազդեցությունը բավական թույլ է և է՛լ ավելի լկտիցավ: Նա տեսնում է, որ տրամադրությունների առումով վիճակը գուցե շատ լուրջ է, բայց հակազդելու, պայքարելու հարցում՝ տկար ու անկազմակերպ: Ասել է թե՝ «մտածիր իմ մասին ինչ ուզում ես, ես թքած ունեմ քո կարծիքի վրա, բայց չփորձես ինձնից խլել իշխանությունը, ես ամեն ինչի ընդունակ եմ»:

Հիրավի խելագարի վարքագիծ: Արարքի ողջ այլանդակությունը խորությամբ գիտակցում է ժողովրդի խելացի հատվածը, դա տեսնում է մարդկանց մեծ մասը, բայց ահա, պարզամիտ ու կարճատես զանգվածը որը փոքր չի, շարունակելու է մնալ իշխանության մանիպուլյացիաների տիրույթում: Կադրային թվացյալ «ջարդի» հետևում, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրությունների գնալու ծրագիրն է, որը Նիկոլն առաջ կմղի Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի քավորությամբ, նրանց խորհրդատվական և գուցե նաև ֆինանսական աջակցությամբ՝ «ես ձեզ խաղաղություն բերեցի» կարգախոսի ներքո: Հաշվարկների հիմքում կրկին կլինի խեղճ, վախկոտ և անհեռատես հայը, որի պատկերացումներն ամեն ինչի վերաբերյալ չեն անցնում իր անձնական ու ընտանեկան շահերից այն կողմ: Մտաբերենք այն մարդկանց, ովքեր դեռ համակրում են այս իշխանություններին, նրա «առաջնորդին»: Ցավոք, կտեսնենք, որ մեծ հաշվով հարցը միայն թուրքական դուրսպրծուկի անձը չէ, ոչ էլ նրա քստմնելի գործերը:

Ամեն բան ապականող, ավերող այս մարդը հենարան ունի հասարակության այս հատվածի գիտակցության մեջ: Այս տեսակը կարտասանի քարոզչության կողմից իր գլխում մեխված մի քանի հերթապահ բառեր, որոնք առավելապես կվերաբերեն նախկինների գործերին, նրանց ագահությանը և այլն: Նրա խոսքում դուք չեք լսի պետություն, հայրենիք, Արցախ, անվտանգություն բառերը, փոխարենը կլսեք բառեր ասֆալտապատման, մանկապարտեզներ կառուցելու և նորոգելու ու նմանատիպ բաների մասին: Սույն խեղճուկրակ անձնավորությունը գուցե ինչ-ինչ բաներ նույնիսկ կռահում է, բայց քանի որ նրա կյանքի բանաձևը «եղունգ ունես, գլուխդ քորիր»-ն է, այդպես էլ չի հասկանա, որ ասֆալտ ու մանկապարտեզ ունենում են, եթե կա հայրենիք ու պետություն: Եթե փորձես նրան բացատրել, որ Նիկոլը սկսել է հայության արմատները կրծել, ևս անիմաստ կլինի: Նա այդ գիտակցության կրողը չէ: Հայրենիք, ինքնություն, պետություն, համազգային միասնություն և այլ հասկացողություններից պոկված նա իր առօրյա հացին կպած թշվառականն է, որը, սակայն, վաղը, ցավոք, գնալու է նաև ընտրատեղամաս: Այն, ինչ ես ասում եմ, օդից վերցրած բաներ չեն, շատ եմ խոսել մարդկանց այս խմբի տարբեր «նմուշների» հետ, անկեղծացրել նրանց և ձեզ վերջնականապես չհուսահատեցնելու համար, շատ դրվագներ շրջանցում եմ:

Վստահ եղեք, նրանք նույնքան մեծ եռանդով հայրենիք հանձնող-վաճառականներ են, որքան իրենց առաջնորդը: Ուշագրավ է, որ նման սողունային պահվածք ունի նաև իբրև թե «քաղաքական չեզոքություն» պահպանող սեգմենտը: Սրանք հիմնականում լուռ են, բայց որպես կանոն նույնիսկ տարրական ինքնազոհության պատրաստ չեն: Կհայհոյեն թե՛ նիկոլին և թե՛ ընդդիմադիրներին ու ամեն ինչին կնայեն իրենց մանր շահերի տեսանկյունից: Մեծ հաշվով սրանք վտանգավոր տեսակ են, այն առումով, որ իրենց չեզոքությամբ «աննկատ» ճանապարհ են հարթում ապազգային տարրերի համար: Ու նաև վարակում շրջապատին, քանի որ նման պահվածքը շատերին դուրս է դնում երկրի հանդեպ պատասխանատվության տիրույթից: Եթե մեր այս ներքին կնճիռներին ավելացնում ենք գերտերությունների տեսանելի և անտես սակարկությունները մեր տարածքի հարցում, ապա կարծես պարզ է դառնում, թե ինչու է մեր հանրության համար այսքան դժվար կենտրոնանալը իր գոյաբանական խնդիրների վրա: Բավարարվենք այսքանով ու ասենք ամենակարևորը. սրանց բոլորին միավորում է իրենց արմատից զուրկ լինելու իրողությունը: Կարելի է միամտաբար մոլորվել, շփոթվել, կարելի է ընկնել թյուրըմբռնումների մեջ, բայց եթե մարդն արմատներից զուրկ չէ, նա ի վերջո կվերադառնա իր մարդկային և ազգային ճշմարիտ էությանը:

Տեսեք, թե ինչպես է թուրքահպատակ դուրսպրծուկը սկսել կրծել հայության ինքնության արմատները՝ Արարատ լեռ, զինանշան, Պետականություն, Սահմանադրություն, Հայոց պատմություն, կրթահամակարգ, և այլն: Էլ չենք խոսում Սփյուռքի մասին: Ունենալ արմատներ, նշանակում է գիտակցել սեփական ինքնությունը, նշանակում է երազել, աճել, վեր խոյանալ, ձգտել բարձր բաների: Որքան կաղնու արմատները խորն են մխրճված հողում, այնքան կաղնին վեր է սլանում: Ճապոնիայում մի թուփ կա, որը 400 տարեկան է: Կարող է զարմանալի թվալ, բայց դա հաստատված է: Այս թուփը աճում է սենյակային ոչ մեծ ծաղկամանի մեջ և ունի ամենաշատը 30-40 սմ բարձրությամբ ցողուն: Արմատների հատվածում կա ցանց, որտեղից պարբերաբար կտրում են արմատները: Ու էսպես, այս ծառը, (ճապոնացիները դրան ծառ են անվանում) վեր չի խոյանում, թեև իրականում 400 տարեկան է: Պատահական չէ, որ ճապոնացիները այդքան ավանդապաշտ են: Ահա, թե ինչ է լինում, երբ արմատ չունես: Նայելով այս իշխանությանը կարո՞ղ եք ԱՐՄԱՏԻ հետք ցույց տալ, իրենք դա չունեն և անում են այնպես, որ ողջ հայությունը արմատախիլ արվի: Պարոնայք, սա լուրջ պատերազմ է, ավելի լուրջ պատերազմ, քան մեզ կարող է թվալ: Այս պատերազմում չի կարելի պարտվել:

Մանվել Մկրտչյան
«Դրօշակ» թիվ 11 2024 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company