ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Ասադի իշխանությունը տարածքներ է կորցրել, սակայն պատերազմը տակավին չի ավարտվել

04 Դեկտեմբեր 2024

«Հրապարակի» զրուցակիցը Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն է:

– Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել են, որ ներկայում տարհանում կազմակերպելն անհնարին է` քաղաքը փակ է, բայց մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով ստեղծվել է թեժ գիծ (+ 963 96 000 36 22)։ Հատկապես ի՞նչ խնդիրների հետ են բախվում մեր հայրենակիցները, ի՞նչ իրավիճակ է այս պահին:

– Հիմնական խնդիրը ստեղծված անորոշությունն է, անապահովության զգացումն ահավոր մթնոլորտ ստեղծեց, երբ վայրկյանների ընթացքում ամբողջ նահանգը դատարկվեց իշխանության ներկայացուցիչներից եւ անցավ ընդդիմության տիրապետության ներքո։ Երկրորդ խնդիրն աշխատանքի պարագան է, բացի վաճառատներից, մնացյալ հիմնարկները փակ են, նույնիսկ եթե բաց լինեն, ապա ի՞նչ գործ… Մեծաթիվ ընտանիքներ օրապահիկով են ապրում, հետեւաբար՝ նրանք զրկվեցին առօրյա նյութական մուտքերից։ Փոքրիկներ ունեցող ընտանիքներին, ինչպես նաեւ տարեցներին անհրաժեշտ օգնություն մատակարարելն առաջնային խնդիր է։

– Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղափոխվել է Դամասկոս` աշխատում է ՀՀ դեսպանությունում։ Կապի մե՞ջ եք մեր դիվանագիտական ներկայացուցչության հետ, կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում՝ ի աջակցություն սիրիահայության:

– Այո, կապեր կան, իսկ թե ինչ աշխատանքներ պիտի ծավալվեն աջակցության համար, առաջիկա օրերին կհստակեցվեն։ Բերիո Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանն ու Արամ Մանուկյան կենտրոնը համայնքի տերն ու տիրականն են, նրանք են համակարգում ազգի զավակների կարիքները հոգալու աշխատանքները եւ այս իրավիճակից նվազագույն վնասներով դուրս գալու ջանքերը։

– Հայության շրջանում ներքին գաղթի կամ արտագաղթի մասին ի՞նչ տեղեկություններ կան, որքա՞ն է տեղահանվածների թիվը:

– Առաջին ժամերին ստեղծված խուճապի մեջ մի շարք ընտանիքներ ինքնակամ դուրս եկան քաղաքից եւ մեկնեցին մայրաքաղաք կամ ծովեզրյա շրջան։ Հալեպահայ համայնքի մեծամասնությունը Հալեպի մեջ է։

– ԶԼՄ-ները հայտնում են, որ ահաբեկիչները զանգվածաբար մարդկանց են առեւանգում, տներ թալանում: Սիրիահայությանը նման վտանգ սպառնո՞ւմ է:

– Հալեպի վրա իշխող ընդդիմության կողմից հայերի նկատմամբ մինչեւ այժմ նման դեպքեր չեն արձանագրվել։

– Թուրքամետ ասպտամբները պնդում են, որ նորանոր տարածքներ են գրավել՝ ընդհուպ հասնելով Հոմսին: Այն դեպքում, երբ Սիրիայի կառավարական բանակը, չնայած ՌԴ զինուժի աջակցությանը, կորուստներ է գրանցում եւ նահանջում՝ փաստորեն, անպաշտպան թողնելով երկրի քաղաքացիներին: Ի՞նչ է սպասվում Ասադի իշխանությանը:

– Այո, երկրի տարբեր շրջանների մեջ գործող իշխանությունը տարածքներ կորցրեց, սակայն պատերազմը տակավին չի ավարտվել, վիճակն անկախատեսելի է, մանավանդ, որ անցած 13 տարիների ընթացքում շատ տարածքներ, ներառյալ՝ Հալեպը, նման կացության մատնվեցին։ Կացությունը հարափոփոխ է, այն, ինչ հիմա հաստատում ենք, կարող է ժամեր հետո արդեն փոխվել: Առաջիկա օրերին Ասիդանայի համաձայնության խախտման գծով կայանալիք նիստից հետո կարելի է որոշ հստակեցումներ կատարել։

– Իսկ հայերն ի՞նչ վիճակում են` նոր զոհեր կամ վիրավորներ կա՞ն:

– Ոչ, վիրավորներ չունենք։ Միայն երեկ օդանավակայանի ռմբակոծման հետեւանքով մերձակա շենքերն են վնասվել, որոնց մեջ հայեր կային: Փառք Աստծո՝ միայն մեկ վիրավոր կար, մեր ընկեր՝ լուսանկարիչ Պերճ Պողիկյանն էր, որի տան երկաթե պատուհանն ընկել էր նրա գլխին, բայց մեծ վիրավորում չի ստացել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company