ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ Ասթանայէն Տոհա` Նոր Իրավիճակով

05 Դեկտեմբեր 2024

Սուրիոյ վերջին իրադարձութիւններու բռնկման ժամանակի համընկնումը Լիբանանի ուղղղութեամբ հաստատուած հրադադարին հետ դիպաշարի շարժառիթներուն վրայ լոյս սփռող երեւոյթ է:

Դիմադրութեան ցանցի ջլատումը, որ խորքին մէջ Իսրայէլի կողմէ պահանջուած կէտ էր համաձայնութեան` անցքերու վերահսկման տեսքով խորքին մէջ իրանեան տարածաշրջանային յենակէտերու չէզոքացման հիմնական գործողութեան մաս կազմող հատուած է: Այլ խօսքով, սուրիական անցքերուն վրայ վերահսկողութիւն հաստատելով խորքին մէջ Իսրայէլ կ՛արգելակէ նախ լիբանանեան Դիմադրութեան Իրանի կողմէ սպառազինումը Սուրիոյ վրայով եւ ապա լիբանանեան Դիմադրութեան մասնակցութիւնը սուրիական գործող վարչակարգի յենարանացումը իրականացնելու գործողութիւններուն: Այստեղ խնդիրը կը վերաբերի Սուրիոյ հարցով Իրանի հետ Ասթանայի համաձայնութեամբ համագործակցող միւս ուժերուն` Թուրքիոյ եւ Իրանին:

Դամասկոսի մասնակցութեան առընթեր ըստ էութեան Ասթանան եռակողմ համաձայնութիւն էր, վերահսկողական տարածքներով գոյավիճակը պահպանելու: Թէ՛ Անգարան, թէ՛ Թեհրանը եւ թէ՛ Ռուսիան ռազմական ներկայութիւններով ունէին տիրոյթներ սուրիական տարածքներու վրայ, եւ փոխհակակշռման տեսութիւնը կ՛աշխատէր համաձայնութեան տարազին տակ:

Շատ ընդհանուր առումով Թուրքիոյ համար քրտական վտանգի սպառնալիքները դիմակայելը, Իրանի համար տարածաշրջանային ցանցային յենակէտերու եւ անցքերու պահպանումը, իսկ Ռուսիոյ համար գործող վարչակարգի պահպանումը, Միջերկրականի վրայ ծովային ռազմակայան ունենալը գլխաւոր առաջադրանքներ էին այս բոլորին մէջ: Անշուշտ կան ածանցեալ խնդիրներ, հասարակաց շահեր, շահերու բախման կէտեր եւ քաղաքական առեւտուրի հանգուցակէտեր այս գլխաւոր առաջադրանքներուն զուգահեռ:

Իտլիպ-Հալէպ գործողութեամբ այս համապատկերն է, որ կը փոխուի, եւ Թուրքիան կը նուաճէ նոր տարածք: Տակաւին պարզ չէ, որ նուաճուած նոր տարածքներով կը սահմանափակուի՞ Անգարայի կողմէ նոր տիրոյթներ ձեւաւորելու արշաւանքը, թէ՞ կը ստեղծուի նոր գոյավիճակ մը որոշ ժամանակի համար:

Ուշագրաւ է եւ անպայման մեկնաբանելի պաշտօնական Թեհրանի ներկայացուցիչին վերջին յայտարարութիւնը, «Մենք միշտ Թուրքիոյ հետ խորհրդակցեցանք շրջանային խնդիրներու շուրջ, եւ բնական է, որ տարակարծութիւններ ունենանք, սակայն նաեւ հասարակաց կէտեր ունինք, եւ համակարծիք ենք այն հարցին շուրջ, որ Սուրիան ահաբեկիչներու ապաստան պէտք չէ ըլլայ, որովհետեւ այդ խնդիրը շրջանին մէջ պատերազմ կը պատճառէ»:

Այստեղ կը շեշտուի Իրան-Թուրքիա որոշ հարցերու շուրջ տարակարծութիւնը, առանց մանրամասնելու անհամաձայնութեան կէտերը: Այս յայտարարութեան մէջ ընդգծուած համաձայնութեան կէտը նոյնիսկ շատ հիմնական անհամաձայնութեան մասին է: Երբ Իրանի արտաքին գործոց նախարարը կը հաստատէ, որ Թուրքիոյ հետ համաձայնած են, որ Սուրիան ահաբեկիչներու ապաստան երկիր պէտք չէ ըլլայ, խորքին մէջ ակնարկութիւն կ՛ըլլայ բուն անհամաձայնութեան:

«Ահաբեկիչներ» հասկացողութիւնը շատ յարաբերական է այստեղ: Իրանի համար ահաբեկիչ նկատուածը Թուրքիոյ կողմէ աջակցութիւն ստացողն է, մինչ Թուրքիոյ կողմէ այդ որակումը կ՛օգտագործուի քրտական զինեալ խմբաւորումներուն համար: Քրտական գործօնը կը շարունակէ պահպանել իր խաղաթղթային կարգավիճակը թէ՛ Ուաշինկթընի եւ թէ՛ Իսրայէլի կողմէ:

Աւելի ուշագրաւ է այն, որ իրանեան դիւանագիտութեան պետը կ՛արձանագրէ: Թեհրանը չէր ակնկալեր, որ Թուրքիան իյնայ Ուաշինկթընի եւ Թել Աւիւի լարած ծուղակին մէջ: Հալէպի գրաւումը ուրեմն ըստ Իրանին այդ երկու պետութիւններուն լարած ծուղակն է, որուն արդիւնքը նոյն յայտարարութեան առաջին բաժինին վրայ յենուելով Սուրիան ահաբեկչական ապաստարանի վերածելն է:

Անգարային ծուղակ ներքաշուած ըլլալը համոզիչ չէ: Անգարան առաջադրանք իրականացուցած է: Իրանը այս կերպ Անգարային կոչ կ՛ընէ վերադառնալու Ասթանայի համաձայնութեան: Այդ պատճառով ալ կ՛առաջադրէ Ասթանան շարունակել Տոհայով 7 դեկտեմբերին:

Ասթանան Տոհայով շարունակելու որոշման մասին համակարծիք են նաեւ հեռաձայնային հաղորդակցութիւն ունեցած Ռուսիոյ եւ Թուրքիոյ նախագահները: Տոհայի հանդիպումը կը սկսի, սակայն Ասթանայի գոյավիճակի (սթաթիւս քօ) խախտած պատկերով: Եթէ Անգարան վերստին առաջադրէ Դամասկոսի հետ երկխօսութիւն եւ յարաբերութիւններու հաստատում, ապա ներկայ պայմաններուն մէջ տարակուսելի կը մնայ Դամասկոսի կողմէ մինչ այժմ յայտարարուող նախապայմանի վերընդգծումը:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company