ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Ֆրանսիան դրանով քաջալերում է մեր պայքարը հանուն Հայաստանի ու Արցախի

05 Դեկտեմբեր 2024

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը դեկտեմբերի 2-ին, պարգևատրվել է Ֆրանսիայում ամենաբարձր մեդալով՝ Պատվո լեգեոնի մեդալով: Մեդալը Փափազյանին հանձնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը։

«Երբ ելույթ ունեցա այդ օրը, ասացի, որ այս պարգևը միայն ինձ համար չէ` բոլոր ընկերներիս համար է, ինձ հետ աշխատած բոլոր անձանց համար է՝ հայկական ճակատում իմ պայքարի, թե իմ մասնագիտական գործունեության ճակատում։ Այդ գիշերը ինձ հետ էին թե իմ մանկության, թե երիտասարդության, թե այսօրվա ընկերներս, որոնց հետ պայքարում ենք, կային նաև ֆրանսիացի շատ հայտնի ժուռնալիստներ, որոնց հետ նաև աշխատում եմ: Կային նաև մասնագիտական գործունեությանս հետ կապված մարդիկ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է Մուրադ Փափազյանը:

Ֆրանսահայ գործչի պարգևատրմանը ներկա է եղել շուրջ 300 հոգի, որոնց թվում նաև LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի տնօրեն Անտուան Առնոն, Ալեքսանդր Բոմպարդը՝ Carrefour-ի նախագահն ու տնօրենը, Յաննիք Բոլլորեն՝ Havas-ի նախագահը և այլք:

Մուրադ Փափազյանը նշում է, որ շատ դրական մթնոլորտ էր տիրում և իր ելույթում ինքը խոսել է հիմնականում հայկական պայքարի մասին, և Ֆրանսիայում շատ ազդեցիկ մարդիկ` հենց Փափազյանի աշխատանքի շնորհիվ հայկական հարցի կողմնակիցներ ու համակիրներ են դարձել:

«Ինձ պարգևատրել են առաջին հերթին, կարծում եմ, որպես ֆրանսահայ: Ես քառասուն տարի է, որ աշխատում եմ Հայաստանի, Հայ դատի, Արցախի համար, այսպիսով ուզեցին գնահատել, որովհետև շատ կարևոր աշխատանք է սա Ֆրանսիայի համար և նաև որպես ֆրանսիացի, ես 35 տարի է, որ աշխատում եմ և իմ օժանդակությունն եմ բերում ֆրանսիայի տնտեսության և ֆրանսիական ընկերությունների հաջողությանը: Իրենց համար կարևոր է, որ համայնքային ներկայացուցիչը այդպիսի ներդրում ունենա Ֆրանսիայի տնտեսական կյանքի մեջ»,-ասաց Փափազյանը:

Հարյուրավոր անձինք գրել են Փափազյնանին՝ սոցիալական հարթակներում, Հայաստանից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից շնորհավորանքներ է ստացել:

«Բոլորը ինձ նույնն են ասում, ասում են՝ Դուք ստացաք այդ պարգեւը, բայց դա նաև մերն է` ճիշտ է: Ես սիրով կիսում եմ դա, և հետաքրքրական է, որ ժողովուրդը այդպես է ասում՝ շնորհավորում ենք, պրն Փափազյան, նաև Ձեր միջոցով մենք պատիվը ստացանք: Եվ ես շատ սիրով կիսում եմ այդ տպավորություններն ու զգացումը, որովհետև մեր կյանքը միայն մեր անձնական կյանքը չէ, մեր կյանքը միշտ հավաքական կյանք է եղել և շարունակում է լինել հավաքական կյանք։ Գիտեք` ինչպես եմ պայքարում ի նպաստ Հայաստանի և շատ հստակ ձևով Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ եմ պայքարում, և երբ որ Ֆրանսիան ինձ այդ պատիվն է տալիս, նշանակում է, որ երկրորդում է մեր պայքարը: Սա կարևոր նշան է, որ խորքը, ձևը երկրորդում են մեսիջները, պայքարի իմաստը և այդպիսով գնահատում ու քաջալերում են, որ շարունակենք մեր պայքարը»,-ասաց Փափազյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company