ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Հայերն ու տեղացիները հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին. Սիրիայում իշխանության փոխանցում է տեղի ունենում

08 Դեկտեմբեր 2024

Սիրիայում ապրող հայերի շրջանում տիրում է զուսպ և սպասողական վիճակ. ինչպես տեղացիներն, այնպես էլ հայերը, հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով զինված ընդդիմության կողմից երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավումից հետո տիրող իրավիճակին, տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և Սիրիայի հետագա ճակատագրին:

«Վաղ առավոտյան ժամերից հաղթանակի տոնական մթնոլորտ է. կրակոցներ, ուրախության վանկարկումներ»,- հայտնեց Մարիա Գաբրիելյանը՝ նկարագրելով ներկա իրավիճակը:

Անդրադառնալով հայերի շրջանում տիրող տրամադրություններին՝ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշեց, որ բոլորի մոտ սպասողական վիճակ է: ‹‹Հայերն, ինչպես տեղացիները, հետևում են իրավիճակի զարգացումներին»,-ասաց Մարիա Գաբրիելյանը:

Պատասխանելով հարցին, թե տեղացիներն ուրա՞խ են՝ իմանալով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է իշխանությունից՝ պատգամավորը նկատեց. ‹‹Այո, նրանք այլընտրանք չունեն. նախօրեին Ասադին էին փառաբանում, իսկ այսօր՝ հեղափոխությունը»:

Այդուհանդերձ, պատգամավորը չկարողացավ տեղեկություններ հաղորդել Բաշար Ասադի և վերջինիս ընտանիքի գտնվելու վայրի և ճակատագրի մասին: «Այս պահին Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հանդիպում է անցկացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի հետ, որպեսզի իշխանության հանձնում կատարի»,-նշեց հայազգի պատգամավորը՝ հավելելով, որ դեռևս այլ հստակություն չկա:

Պատգամավորի բնորոշմամբ՝ Սիրիայի այլ հատվածներում բնակվող հայերի շրջանում ևս տիրում է զուսպ ու սպասողական վիճակ:

Անդրադառնալով երկրում տիրող քաղաքական իրադրությանը՝ Մարիա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այժմ իշխանության անցում է տեղի ունենում ժամանակավոր կառավարությանը: «Շարունակվում է իրականացվել իշխանության անցումը՝ լիարժեք գործադիր լիազորություններով անցումային կառավարությանը»,- եզրափակեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։Սիրիայի վարչապետը հայտարարել է Դամասկոսը գրաված զինյալների ղեկավարության հետ երկխոսության մասին:

Al Arabiya հեռուստաալիքի հետ զրույցում Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտնել է, որ կապ է հաստատվել զինյալների ռազմական գործողությունների դեպարտամենտի հետ և քննարկվել են պետական կառույցների պահպանման կարևորությունը, ինչպես նաև ներկա փուլում կառավարման իրականացման հարցը: Նա նաև նշել է, որ Ասադի կառավարության մաս կազմող սիրիացի նախարարների մեծ մասը մնում է Դամասկոսում և կվերահսկի կառավարական հաստատությունների աշխատանքը։ Երկրի վարչապետը նաև հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ, ինչպես նաև իշխանությունը հանձնելու ընթացակարգերի շուրջ:

Ավելի վաղ, Սիրիայի զինված ընդդիմությունը հայտարարել էր, որ իր զինյալները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է երկրից: «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին հայտարարել է, որ բոլոր կառավարական հաստատությունները կմնան վարչապետի ենթակայության տակ, քանի դեռ պաշտոնապես չեն հանձնվել:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company