ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հանդիպում՝ Տոհայի մէջ

12 Դեկտեմբեր 2024

Դեկտեմբերի 7-ին, Տոհա Ֆորումի շրջագծին մէջ կայացած հրատապ հանդիպումը Իրանի, Թուրքիոյ և Ռուսական Դաշնութեան արտգործնախարարներուն միջև Սուրիոյ իրադարձութիւններու ընթացքը հակակշռի տակ բերելու ենթադրական օրակարգով՝ յանգեցաւ ոչինչի։ Օրակարգը արագօրէն կորսնցուց իր իմաստը` գետնի վրայ զարգացող պատերազմական գործողութիւններու ստեղծած կայծակնային իրավիճակներով…

Վերջին բազմաթիւ տարիներու ընթացքին, Քաթարի քաղաքականութիւնն է եղած առաջնորդող դերակատարութիւն ստանձնել միջազգային երկխօսութեան այլազան բնագաւառներուն մէջ։ Տոհա Ֆորումը այդ կարևոր նախաձեռնութիւններէն մէկն է, որ Քաթարի հովանիին տակ կը համախմբէ աշխարհի պետութիւններու մեծ թիւ մը քննելու համար համաշխարհային օրակարգը զբաղեցնող տագնապներու եզրերը։

Հետևաբար պարզ է, որ Սուրիոյ շրջադարձային վերիվայրումները, որոնք այսօր կը զուգադիպին Ֆորումի հերթական համաժողովին, պիտի անպայման բեմ հայթայթեն թէժ դիւանագիտութեան։ Դեկտ. 7-ի եռակողմանի հանդիպումը այս լոյսի տակ էր, որ տեղի կ՚ունենար Տոհայի մէջ։

Իրականութեան մէջ, սակայն, երեք երկիրներու արտգործնախարարներու հանդիպումը ուրիշ բան չէր եթէ ոչ երկկողմանի հանդիպում մը մէկ կողմէ՝ Անքարայի և միւս կողմէ Մոսկուայի և Թեհրանի միջև…Եւ անշուշտ կարելի չէր չնկատել ԱՄՆ-ի և Իսրայէլի «ուրուական»ները նման հանդիպման մը շրջափակին մէջ։

Հանդիպման ամբողջական մանրամասնութիւնները դեռևս հեռու են հանրութեան հասողութենէն։ Մէկ բան յստակ կը թուի ըլլալ։ Հանդիպման տիրապետող ձայնը ակնյայտօրէն Թուրքիան է։ Ռուսաստան և Իրան կը թուին խօսիլ խնդրարկուի դիրքերէն։ Անոնք կը ջանան Թուրքիան ներքաշել «դիւանագիտութեա՛ն» մէջ…Եւ ասիկա այնպիսի ժամանա՛կ՝ երբ բոլոր յաղթաթուղթերը Թուրքիոյ ձեռքերուն մէջն են։ Տիրակալը Էրտողա՛նն է Հաքան Ֆիտանի ետին և ինքն է, որ կը հաստատէ օրակարգը Սուրիոյ մէջ։ Թահրիր էլ Շամի կորովի ուժերը, որոնք կը կռուին նոր սպառազինութեամբ և պատրաստութեամբ — և գիտեն ռազմագետինը աւելի քան ոևէ մէկը — և որոնք Թուրքիոյ արբանեակ զինուժը կը ներկայացնեն, կը գործեն Թուրքիոյ դրօշին տակ և կը գործեն կարծր գործօններով, մինչդեռ Ռուսաստան և Իրան յանկարծ կ՚ապաւինին դիւանագիտութեան զէնքերուն։

Մոսկուայի և Թեհրանի դիրքերէն դիտած, հանդիպումը (բնականաբար) արդիւք չի տար։ Մինչ այդ Սուրիոյ մայրաքաղաքը կ՚իյնայ Թահրիրի ուժերուն ձեռքը և Ռուսաստան և Իրան կը դադրին կացութեան որևէ չափով տիրապետելէ։ Հանդիպման օրն իսկ այս վերջինները գիտեն, թէ Թուրքիան չէ իրենց տրամաբանական բանակիցը։ Բանակցութիւն չկայ իրենց միջև։ Թուրքիան ուժն իսկ է։ Եւ որևէ շօշափելի տեղաշարժ այս կացութեան մէջ կրնայ գալ միայն իրենց իսկական զինարաններէն և առճակատման տարողունակ միջոցառումներով։ Եւ առանց փուճ հռետորաբանութեա՛ն։Հետևաբար հարց է, թէ իրենցմէ իւրաքանչիւրը ինչպիսի՞ ներդրումի պատրաստ է այսօր Սուրիոյ մէջ…

Յիշենք, որ Ռուսաստան շատ հեռու է Սուրիոյ հողին վրայ անզէն խաղացող մը ըլլալէ։ Ան ունի երկու հզօր ռազմախարիսխներ Սուրիոյ մէջ։ Մէկը՝Թարթուսի և միւսը Լաթաքիոյ մէջ։ Անցեալին ան չէ վարանած պատժական հուժկու գործողութիւններով տէր կանգնելու իր այս շատ կարևոր կենսատարածութեան։ Նոյնպիսի յստակ զօրակցական քաղաքականութեան հետևած է Իրան։ Անոնք երբեք չեն խօսած մուրացիկի բառապաշարով։ Եւ եղած են հետևողական իրենց ռազմանիւթային հայթայթումներուն մէջ։ Ասատ միշտ ալ ունեցած է Սուրիոյ այս երկու դաշնակիցները իր կողքին։ Իսկ հիմա՞։

Յանկարծ ի՞նչ պատահեցաւ։ Ինչո՞ւ անոնք լքեցին իրենց դաշնակիցն ու զինուորը։ Յարացոյցի ի՞նչ տարրերով տարբեր է ներկան անցեալէն…Ինչո՞ւ չկասեցուեցաւ Թուրքիոյ այս անակնկալ յաղթարշաւը ամենէն արագ և վճռական քայլերով։

Դեկտ. 7-ի ժողովը կը դիմակազերծէ խաղադաշտի մերկ իրականութիւնը։ Մամլոյ իր յայտարարութիւններով, Լաւրով մատնուած է «չքաւոր» դիւանագէտի աննախանձելի վիճակին։ Կարելի՞ էր երբևէ երևակայել Մոսկուան թուղթէ շերեփով…Մոսկուայի կրաւորականութիւնը ինքնաբերաբար ցոլացում կը գտնէ այսօր Թեհրանի վարքագծին վրայ։ Արտասուող արջն ու արտասուող առի՜ւծը միասնաբար յայտնուած են Թուրքիոյ առջև…ի՞նչ ողբալի պատկեր։

Իմ կարծիքով, Սուրիան պէտք էր նախատեսել։ Սուրիոյ ներկայ ողբերգութեան նախաբեմը Արցախի 44-օրեայ Պատերազմն էր, որ բացայայտեց Մոսկուայի իրական քաղաքականութիւնը (Կարդա՛լ Հոկտ. 25, 2020 թուակիր յօդուածս՝ «Հիւսիս-Հարաւ Առանցքը Անդամալուծուած»)։ Հոն էր, որ Մոսկուան դադրեցաւ տէր կանգնելէ Ռուսաստանի կայսերական շահերուն և գործեց Ալիևի ֆինանսական կայսրութեան սերտ գործընկերոջ դիրքերէն։ Մոսկուան հոն էր, որ ճակատագրական հարուած տուաւ Հիւսիս-Հարաւ Առանցքին։ Հոն էր, որ ան լքեց Հայաստանն ու Իրանն ու Սուրիան դրդուած իր խմբակային նեղ շահերէն։ Հոն էր, որ ան ինքնաբերաբար նոր ուժականութիւն հաղորդեց Թուրքիոյ փանթուրքիստական ծրագիրներուն։ Մոսկուան դադրեցաւ Մոսկուա ըլլալէ։

Կարելի է երկար վերլուծել ստեղծուած իրավիճակը և փորձել գուշակել անոր հետևանքները տարածաշրջանի կայունութեան հրամայականի դիրքերէն։ Մէկ հիմնական գործօն անպայման ինքզինք պիտի պարտադրէ իրերու ընդհանուր հանրագումարին։ Մոսկուայի կրաւորականութեան անյետաշրջելի բնոյթը հզօր պայմանաւորող մը պիտի ըլլայ տարածաշրջանի քաղաքական իրականութեան։ Մոսկուայի վարքագծով ստեղծուած ուժային պարապը (vacuum) տարածաշրջանին մէջ Մոսկուայի կողմէ տրուած մեծագոյն նուէրն է թուրքևազրպէյճանական կայսերական ուժին։ Եւ այս մէկը՝ ի հեճուկս Հայաստանի և ի հեճուկս տարածաշրջանի կայունութեան։

Այս առումով, Մոսկուա ինքնաբերաբար և գործնականօրէն կը միանայ Արևմուտքի բևեռին…Ան իր զէնքերը վար կը դնէ և կը դադրի դերակատար ըլլալէ։ Ան նոյնիսկ կը դրուի արհամարհելի քանակութեան դիրքերուն վրայ Թուրքիոյ և իր արբանեակ ճիհատական ուժերուն առջև։ Այսօր այս բևեռին շրջանային դրօշակիրներն են Թուրքիան և Իսրայէլը, որոնց յաջորդ թիրախները ինքնաբերաբար Հայաստանն ու Իրանն են ըլլալու…Թէ ինչպէ՞ս կը մտնենք գործողութիւններու այդ բարդ փուլը, առայժմ հեռու է նախատեսութիւններու տեսադաշտէն։ Արևմուտք, Թուրքիա և Իսրայէլ կը գործեն շահերու և փոխ-յարաբերութիւններու բազմամակարդակ առընչութիւններով և յաճախ հակասական թուող ռազմավարութիւններով։ Բայց անոնք չեն դադրիր բնական դաշնակիցներ ըլլալէ և ռազմագետինը միասնաբար տնօրինելէ։

Եզրափակիչ հարցաշարը այս բոլորէն բխող՝ կը մնայ հետևեալը։ Ի՞նչ պայմաններու տակ կարելի է երևակայել Ռուսաստանի վերագրոհը տարածաշրջանի կեանքէն ներս։ Ի՞նչ գործօններ կրնան պայմանաւորել նմանօրինակ շրջադարձ մը և ի՞նչ բան իրագործելու առաջադրութեամբ։ Եւ ո՞ր երկիրները պիտի կարողանան նախապատրաստուիլ այդ օրուան համար։ Ովքե՞ր պիտի դիմանան համաշխարհային խորշակին։ Ովքե՞ր պիտի կրնան մնալ քաղաքակրթութիւն կերտողի դիրքերուն վրայ։ Ներառեա՛լ՝ մեր երկի՞րը…

Կարօ Արմենեան
Դեկտ. 11, 2024

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company