ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սիրիայի մասնատման իրական նախադրեալները…

12 Դեկտեմբեր 2024

Եւ այսպէս՝ աւելի քան տաս տարի պահանջւեց «Արաբական գարնան» անգլոսաքսոնական պրոեկտի շղթայական վերջին (՞) օղակի՝ ասադական Սիրիայի կազմաքանդման համար։

Փաստօրէն «Արաբական գարնան» սկզբնական զոհերի՝ Թունիսի,Եգիպտոսի եւ Լիբիայի խժդժութիւնների առանցքում բուն դերակատարները հանդիսացան ըստ էութեան թուրքական հովանաւորութիւնը վայելող «Իխւանոլմուսլեմին» (մուսուլման եղբայրներ) խմբակցութիւնները։ Չնայած նրան, որ վերոգրեալ երկրների հետ Թուրքիայի աշխարհագրական հեռաւորութիւնը խոչընդոտեց վերջնիս ուղղակի միջամտութիւնները, այդուհանդերձ, Սիրիայի դէպքում անմիջական սահմանակից լինելու հանգամանքը մինչեւ իսկ ներխուժելու հնարաւորութիւն տւեց թուրքերին, ընդհուպ՝ ռազմական գործողութիւնների իրականացմամբ՝ հողային բռնագրաւումների (քրդաբնակ Մանբիջ, հայաբնակ Քեսաբ եւ այլն)։

Ինչ խօսք՝ «Սիրիական գարնան» տասնամեայ յետաձգման իրական դերակատարները հանդիսացան ինչպէս Ռուսաստանը, այնպէս էլ՝ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը. առաջինը՝ Միջերկրական ծովեզերքի ու Մերձաւոր Արեւելքի իր յենասիւները պահպանելու, իսկ երկրորդը՝ հակասիոնիստական պայքարի շղթայազերծման իր շրջանային տարանցիկ ուղիները անխախտ պահելու նպատակադրմամբ։

Վերջին ժամանակաշրջանում, սակայն, ուժային հաւասարակշռութիւնները կտրուկ փոփոխութիւն կրեցին։ Իսկ դրանք պայմանաւորւած էին մէկ կողմից ռուս-ուկրաինական պատերազմով եւ միւս կողմից՝ իրանական ռազմա-քաղաքական աջակցութիւնն ու հովանաւորութիւնը վայելող հակաիսրայէլական «Դիմադրութեան ճակատների» թիրախաւորմամբ՝ սիոնիստական ռեժիմի կողմից (ՀԱՄԱՍ-ի եւ «Հեզբօլլահ»-ի ռազմա-քաղաքական ղեկավարութեան վերացումը՝ պաղեստինեան ու լիբանանեան ճակատներում)։ Սրանց կարելի է աւելացնել նաեւ ԱՄՆ-իսրայէլական հակաիրան համատեղ եւ ներուժ ու ներգործուն սպառնալիքների առկայութիւնը։

Ահաւասիկ, նոր իրադրութիւնների ֆոնին, ինչպէս միշտ դարանակալ ու լարախաղաց Թուրքիան, ստեղծւած պահը պատեհ համարելով՝ իր վերականգնողական ճամբարներում հաւաքագրւած նախկին դաէշական, բայց այսօր տարբեր անւանումների տակ ներկայացւող խմբաւորումներին ասադական տկարացած ու ռէակցիա ապրող Սիրիան բռնագրաւելու հրահանգ արձակեց։

Եւ ընդամէնը մէկ շաբաթ պահանջւեց, որպէսզի կազմաքանդւած Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գերիշխեն թէպէտ կոտորակւած եւ անւանափոխւած, բայց նախկին դաէշականներ։

Իրավիճակային ուշագրաւ հանգամանքներ են այսօր իսկ հետեւեալ իրողութիւնները՝ յետասադական Սիրիայում.

– Մասնաւորապէս Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում ստւարաթիւ քրդական ռազմա-քաղաքական միաւորումների առկայութիւնը, որով նպատակադրւած են նւազագոյնը՝ քրդական ինքնավարութիւն ձեւաւորելուն։ Դա, ինչ խօսք՝ ռէալ սպառնալիք է կարող հանդիսանալ նոյնինքն Թուրքիայի համար, քանզի «…Քրդական պրոբլեմը,- գրում է պատմաբան ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդեանը,- դանդաղ գործող ատոմային ռումբ է թուրքական պետութեան հիմքում»1)։

– Արդէն իսկ իսրայէլական բանակի եւ զօրամիաւորումների վերահսկողութեան տակ է եւ բռնագրաւման ենթարկւած դեռեւս 1967 թ. կռւախնձոր Գոլանի բարձրունքները. սա ինքնին Սիրիայի մասնատման փաստացի նախադրեալ է, որը կրկնւելու իրական ռիսկեր է պարունակում։

– Դեռեւս 10 տարի ի վեր, սիրիական նաւթարդիւնահանման անարգել տիրոյթը ստանձնել-սեփականաշնորհել է Սիրիայում տեղակայւած ԱՄՆ զօրամիաւորումը, որն ցայժմ անտարբեր ու հաշտ կեցւածք է ցուցաբերում Սիրիան գրաւած թուրքահպատակ տեռորիստների նկատմամբ…։

– Այս ստատուսկւոն, սակայն, կայուն ու անփոփոխ մնալուն թերահաւատ շրջանակները խոշոր թիւ ու տոկոս են կազմում, որով էլ ինչպէս Սիրիայի, այնպէս էլ Մերձ. Արեւելքի հեռանկարը համարւում է խիստ անկանխատեսելի։

Սիրիական նոր թնջուկի ու դրանից բխող տարածաշրջանի առաւել վտանգալից հեռանկարի ողջ պատասխապատւութիւնը վերապահւած է նէո-օսմանական բարդոյթով տառապող էրդողանական իշխանախմբին ու սրա գաղափարակից՝ գորշ գայլականների տարատեսակ վոհմակներին…, դաէշական լինեն նրանք թէ՝ կերպարանափոխւած Թահրիրոլշամական։

Յ. Գ. – «Անոնք, որ պանթուրանիզմով վարակւած՝ ոտքի տակ կառնեն այլ ժողովուրդներ եւ դաւանանքներ, անոնք են բո՛ւն պատասխանատուն Մերձաւոր Արեւելքի ստրկութեան, եւ կը պատրաստեն գերեզման թէ՛ իրենց, եւ թէ՛ Մերձ. Արեւելքի անկախութեան եւ ազատութեան…»2)։

———————————–

1- Խուրշուդեան Լ., Հայոց ազգային գաղափարախօսութիւն, էջ 183։

2- Ռուբէն, Հայաստան միջցամաքային ուղիներու վրայ , էջ 178։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company