ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Հայ ազգը ունի ապագա առանց կործանարար զիջումների եւ չունի ապագա այդպիսի զիջումներով

14 Դեկտեմբեր 2024

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովին.

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վերաբերում են մեր ժողովրդի համար կեսական նշանակության հարցերին եւ իրենց բնույթով դուրս են զուտ երկկողմանի ձեւաչափից, ունեն ավելի լայն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական տարողություն:

Սպառնալիք է դա, թե՞ հնարավորություն՝ կախված է նրանից, թե որքանով ենք կարողանում բացառել Հայոց պետականության եւ հայ ժողովրդի շահերը, լինելիությունն ու առաջընթացը վտանգող զիջումները եւ պաշտպանել մեր անժամանցելի իրավունքները:

Ակնհայտ է, որ Թուրքիան ոչ այնքան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան այդ գործընթացը օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բավարարելու համար:

Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի նկատմամաբ վարում են էթնիկ ազգակցության եւ ուժի կիրառման սպառնալիքի վրա կառուցված քաղաքականություն՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական նպատակներին ու պանթուրանական ծրագրերին համահունչ:

Այս ռազմավարության բուն իմաստը «Մեծ Թուրանի» գաղափարով թուրքալեզու երկրների համախմբումն է, իսկ աշխարհաքաղաքական այդ տարածքում գտնվող մյուս երկրների թուրքացումն է՝ այսպես կոչված «փափուկ ուժի» մարտավարության միջոցով:

Հետեւողականորեն շարժվելով այդ ռազմավարությամբ՝ թուրք- ադրբեջանական տանդեմը արդեն հասցրել է հայաթափել Արցախը եւ պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թուրքացումը:

Թուրքացումը ինչ-որ գեղարվեստական արտահայտություն չէ, այլ կոնկրետ նշանակում է Թուրքիայից Հայաստանի քաղաքական անվտանգային, տնտեսական եւ ընդհանրապես բազմամակարդակ եւ բազմաբնույթ կախվածության վիճակ: Սա այն է, երբ Հայաստանը կենսական զիջումների արդյունքում վերածվում է իրավական առումով առերեւույթ գոյություն ունեցող, սակայն փաստացի Թուրքիայից լիովին կախյալ, կցորդ միավորի՝ շատ բանով նման Աջարիային:

Թուրքացումն իհարկե մեկ օրում չի կատարվելու, այլ դրսեւորվելու է հանգրվանային կենսական զիջումների, ի հայտ գալով հիմնականում չորս մակարդակներում՝ աշխարհաքաղաքական, իրավաքաղաքական, տնտեսական եւ հոգեւոր, մշակութային, տեղեկատվական, կրթական:

1. Աշխարհաքաղաքականը, երբ ինքնիշխանության սահմանափակումների եւ տարածքային զիջումների հետեւանքով Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը:

2. Իրավաքաղաքական մակարդակում, երբ չեղարկվեն մեր համազգային իղձերն ու նպատակներն ամրագրող փաստաթղթերը եւ իրավապայմանագրային հաստատում ստանա սերունդների իրավունքներից մեր հրաժարումը:

3. Տնտեսական մակարդակում, երբ տեղի ունենա թուրքական կապիտալի եւ տնտեսության ներխուժմամբ Հայաստանի տնտեսության մասնակի կամ ամբողջական կլանում:

4. Հոգեւոր մշակութային, տեղեկատվական եւ կրթական մակարդակներում, երբ խաթարվի հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական անվտանգությունը եւ տեղի ունենա ազգային ինքնության ու արժեհամակարգի աստիճանական արժեզրկում:

Այս պայմաններում, երբ էթնիկ ազգակցությամբ նույնացած Թուրքիան եւ Ադրբեջանը հանդես են գալիս մեզանից կենսական զիջումներ պահանջող վերջնագրերով, պաշտոնական Երեւանի ամեն գնով խաղաղության հասնելու ձգտումները միայն մի դեպքում կարող են իրականություն դառնալ՝ թուրք-ադրբեջանական պահանջները ամբողջությամբ բավարարելու պարագայում:

Եվ բոլորովին պատահական չէ, որ այս իշխանությունները ձեռնամուխ են եղել այդ պահանջները հիմնավորելուն եւ կատարելուն:
Փաստացի այս վարչախումբը լծվել է թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանելու գործին, որովհետեւ այլ կերպ չի պատկերացնում հաշտեցումը նրանց հետ:

Սրա ամենավերջին վկայություններից մեկը, Փաշինյանի ինքնաբացահայտումն էր, կապված անկախության հռչակագրի վերաբերյալ իր համոզումների հետ:

Ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, որ մեր հիմնարար փաստաթուղթը մեր պետություն չունենալու մասին է, քանի որ այն կոնֆլիկտներ է առաջացնում հարեւանների հետ: Իսկ քանի որ հայ ժողովուրդը իր շահերն ու իղձերն է արտացոլել այդ փաստաթղթի մեջ, ուրեմն ըստ այդ անձի մեր շահերը պաշտպանելը սպառնալիք է մեր գյությանը, որովհետեւ դրանք կոնֆլիկտածին են:

Ուստի իր ենթադրյալ լուծումը մեկն է՝ հրաժարվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խնդիր առաջացնող մեր շահերից եւ այդպիսով ազատվել նրանց հետ ունեցած կոնֆլիկտներից:

Սա է իր խաղաղության բանաձեւը: Սակայն ինչպես ասում են «շան գլուխը հենց այստեղ է թաղված», որովհետեւ հարցերի հարցն իրականում հետեւյալն է. Կոնֆլիկտը արդյոք միայն մեր շահերը ձեակերպելու հետ է կապված, որը դիմացինը փորձում է ներկայացնել որպես ոտնձգություն իր նկատմամբ, թե հենց մեր հայկական ինքնության, որի պահպանման բնական մղումից ինքնին ծագում են թե մեր արդար եւ անօտարելի իրավունքները եւ թե մեր տեսակի հարատեւությունն ապահովող կենսական շահերը:

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հենց մեր ազգային, կրոնական, մշակութային ինքնատիպությունն է, որ միշտ անընդունելի եւ վտանգավոր է համարվել թուրք- ադրբեջանական տանդեմի համար: Եվ այդ կոնֆլիկտի լուծումն էլ նրանք տեսել են հայի ու ամեն հայկականի վերացման միջոցով: Սա է կատարվել Արեւմտյան Հայաստանում եւ կատարվում է հիմա բռնազավթված Արցախում, որտեղ հետեւողականորեն վերացվում է ամեն հայկական հետք:

Հետեւաբար, մեր անժամանցելի իրավունքներից եւ կենսական շահերից հրաժարվելու՝ թե դրսից պարտադրվող, թե ներսից քաջալերվող գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ինքնությունը ոչնչացնելու դավադիր ծրագիր:

Միայն թե այս վարչախմբի ասածը եւ արածը եթե պատկերավոր ձեւակերպենք հետեւյալն է՝ եթե ընդդիմանանք՝ միեւնույնն է մեր ինքնությունը անկարող ենք պահել, ավելի լավ է դրանից ինքներս ազատվենք ավելի անցավ եղանակով՝ էֆթանազիայի միջոցով:

Այս տրամաբանությամբ, թե դրսից, թե ներսից տեղի է ունենում մեր արդար իրավունքների եւ պահանջների նախ չեզոքացում՝ դրանց իբր անիրատեսական եւ դիմացինի կողմից հակադարձելի լինելու հիմնավորումներով, ապա նաեւ դրանցից իսպառ հրաժարում՝ հանուն կարծեցյալ հաշտեցման:

Այս ամենը արդեն ընթացքի մեջ է, մասնավորապես.

արցախահայության վերադարձին հակադրում են ադրբեջանցիների վերադարձով, Արեւմտյան Հայասատանը համեմատվում եւ նույնացվում է Արեւմտյան Ադրբեջանի հետ, հաջորդ զուգահեռը չի բացառվում, որ տարվի Հայոց ցեղասպանության եւ Խոջալուի եւ այլ տեղերում իբր ադրբեջանցիների ցեղասպանության միջեւ եւ այսպես շարունակ:

Խորքային իմաստով սա հենց թուրքացումն է գործողության մեջ: Ուստի դժվար չէ կռահել, թե մոտավորապես ինչ այսպես կոչված «ռազմավարական գործարք» կարող էր առաջարկել Փաշինյանն Ալիեւին: Ամենայն հավանականությամբ դրա վերջնարդյունքը Հարավային Կովկասում քիրվայության եւ էթնիկ համակեցության քողի տակ ձեւավորված թուրքական տան մեջ այս տարածաշրջանի երեք պետությունների միավորումն է:

Կասկածից վեր է, որ այս վարչախմբի փառաբանած խաղաղության երաշխավորը Թուրքիան է լինելու: Քանզի հենց Թուրքիան է այսօր ստեղծված աշխարհաքաղաքական վերադասավորումներից օգտվելով հավակնում դառնալ տարածաշրջանային նոր անվտանգության համակարգի գլխավոր ճարտարապետը:

Ըստ այդմ, նկատի ունենալով, մի կողմից Թուրքիայի ակնկալիքները հասնելու իրենց բնույթով հակահայկական վերոնշյալ նպատակների իրագործումը, մյուս կողմից՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու գործընթացում մեր ազգային պետական շահերի գերակայությունը, անհրաժեշտ է առաջնորդվել կենսական զիջումները բացառող եւ հայության հավաքական կամքն արտահայտող նպատակադրումներով:

Առ այդ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն համաձայն հետեւյալ հիմնարար սկզբունքների.

1.Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախատեսվող պարտավորությունների ստանձման եւ դրանց կատարման ուղղությամբ, անհրաժեշտաբար պետք է ներդաշնակ լինեն Հայաստանի Հանրապետության եւ Սահմանադրական դատարանի 12.01.2010թ. որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

2.Հայաստան -Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր մշակութային ժառանգության կրողը լինելու նրա իրավունքը:

3.Առաջնորդվել Հայաստանի եւ Սփյուռքի միասնական կամքով՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում:

4.Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանավորվել եւ ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ու պանթուրանական ծրագրերի իրագործմանը:

5. Հայաստանի Հնրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:

Այս կետերը արձանագրելով միաժամանակ ինչ անելու եւ ինչ չանելու առաջադրանքները, ըստ էության սահմանում են այն կարմիր գծերը, որոնք ուրվագծում են մեր կենսական շահերի հստակ շրջանակը:

Կարմիր գծեր, որոնց անտեսումը անմիջական սպառնալիք է ոչ միայն ազգի, այեւ անհատի՝ որպես հայի լինելիության համար:

Այսպիսով ջրբաժանն այսօր ինչպես միշտ անցնում է նույն տեղով՝ ազգային թե ապազգային է երկրի պետական ուղեգիծը: Իսկ այս երկուսի տարբերությունն էլ ի հայտ է գալիս պարզ հարցադրման միջոցով՝ պահվում, թե չեն պահվում այս կարմիր գծերը:

Ազգայինի համար կարմիր գծերը կոչված են երաշխավորելու հայ ազգի տեսակի եւ ինքնության հարատեւումը: Իսկ ազգային ինքնությունը կորցրած անհատը այլեւս չի ապրում իրեն հարազատ բնական միջավայրում, ոչ էլ մաս է կազմում իր ազգի հավերժական երթին:

Եվ ուրեմն հայ ազգը ունի ապագա առանց կործանարար զիջումների եւ չունի ապագա այդպիսի զիջումներով:

Այստեղ է հիմա իրական ջրբաժանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company