ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող լինել ուրացման և ինքնությունից հրաժարման ճանապարհով

14 Դեկտեմբեր 2024

ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովին.

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական ու կարևոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ. սա մեր ազգային-պետական գոյության և ինքնության հարցն է։

Նախ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել այս խորհրդաժողովի զեկուցողներին, ովքեր անգնահատելի աշխատանք են կատարել այս հարցերի տարբեր ասպեկտները ներկայացնելու և վերլուծելու ուղղությամբ։

Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կյանքում էական ազդեցություն ունեցող հացերին, փորձել իրապես գնահատել իրավիճակը՝ մի կողմ դնելով խնդրի զուտ իրավիճակային և զգայական մասը։

Նախ և առաջ պետք է անդրադառնալ այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում 2020 թ․ պատերազմից հետո։
2020 թվականի պատերազմը ոչ միայն հարված հասցրեց Արցախին և Հայաստանին, այլև խաթարեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

Հիմա արդեն կարող ենք վստահորեն ասել՝ Արցախի օկուպացիայով Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլև մեկնարկեց ողջ տարածաշրջանը դոմինոյի շղթայական ռեակցիայով ապակայունացնելու, հակամարտությունները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ։ Արցախը դոմինոյի շղթայի առաջին օղակն էր։
Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիորեն է գործում ողջ տարածաշրջանում, և դրա վկայությունն են վերջին զարգացումները։
Կարծում եմ, արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ հայկական Արցախը զրահաբաճկոնի դեր էր կատարում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար՝ պահպանելով ուժային հավասարակշռություն և տարածաշրջանային կայունություն։
Ի վերջո՝ պետք է գիտակցենք, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն։ Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան։

Դատենք փաստերով։
Պատերազմի արդյունքներն անդրադարձան նաև տասնամյակներ տևած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող բանակցային գործընթացի և տարածաշրջանում նրանց դերակատարության վրա։

Բավական արագ և առաջին հերթին Հայաստանի գործող իշխանության համաձայնությամբ ու թույլտվությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ըստ էության փոխարինեց Թուրքիան։

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջև։

Եվ հենց այս համատեքստում մենք արձանագրում ենք իրողություններ, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնելու՝ այդ բանակցություններին քննարկվում և իրականում մեր նկատմամբ գործադրվում է դենացոնալիզացիայի ծրագիր։
Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնության ոչնչացումը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են որևէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնության, մշակույթի և ազգային դիմագծի վերացմանը:
Դենացիոնալիզացիան կարող է իրականացվել տարբեր ձևերով՝
● լեզվի և կրթական համակարգի փոփոխությամբ,
● մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ,
● պատմական փաստերի կեղծումով,
● բնակչության բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականության գործադրմամբ,
● ազգային արժեքների և ավանդույթների նսեմացմամբ կամ արգելքով:
Հենց այս ծրագրի շրջանակներում է սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում որպես ագրեսոր, իսկ ցեղասպանը՝ որպես խաղաղարար։

Այս շղթայի մաս են կազմում Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգությունները, հայկական բանակի վրա հարձակումները։
Այս երևույթի դրսևորումներն են ՀՀ պետական խորհրդանիշերի, զինանշանի և օրհներգի դեմ հարձակումները, դրանք փոփոխելու առաջին հայացքից անտրամաբանական ցանկությունները, բայց խորքում հայկականության դեմ պայքարը։

Այս գործընթացի դրսևորումն է նաև իշխանության կողմից դաշտ նետվող՝ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստան, Արագա՞ծ, թե՞ Արարարտ արհեստական քննարկումները։

Այս համատեքստում է նաև Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությունից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը։

Այսպիսով միակ իրական առաջարկը, որն արվում է մեզ, հետևյալն է. հրաժարվել հնարավոր բոլոր գործիքակազմերով սեփական իրավունքների պաշտպանությունից և ապավինել Թուրքիայի ու Ադրբեջանի բարեգթությանը։ Սա ոչ թե խաղաղության հասնելու բանաձև է, այլ ինքնաոչնչացման ուղի։ Մենք մերժո՛ւմ ենք այդ ճանապարհը։

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՅԴ-ին հաճախ մեղադրում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու մեջ։ Իրականում, սակայն, մենք երբեք հանդես չենք եկել նման դիրքորոշումներով, սակայն մեզ միշտ հետաքրքրել է այն գինը, որը մենք վճարելու ենք որևէ պայմանավորվածության դեպքում։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող լինել ուրացման և ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ փաստը պետք է ընդունի նաև Թուրքիան։

Հրաժարվելով մեր իրավունքներից՝ մենք հրաժարվում ենք մեր ապագայից։ Սա պարզ ընտրություն է՝ դառնալ ազգային պետություն, որոշել սեփական ճակատագի՞րը, թե՞ անվտանգություն մուրալ թշնամիներից։

Հետևաբար, մենք չենք կարող հրաժարվել մեր պաշտպանությունից «խաղաղություն» բառը վերանգրում պարունակող ինչ-որ թղթերի դիմաց։

Հայաստանի ապագան կարող է կառուցվել միայն ուժի, ազգային արժանապատվության և մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության վրա։

Լիահույս եմ, որ այսօր հրավիրված խորհրդաժողովի զեկուցողները կանդրադառնան բոլոր այս խնդիրներին՝ մեր հայրենակիցներին ներկայացնելով իրականությունը։

Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company